Մաքսիմ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքսիմ Սարգսյան
Ծնվել էմարտի 12, 1936(1936-03-12) (83 տարեկան)
ԾննդավայրԱյգեստան, Խոջալուի շրջան, Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումլրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1988)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Մաքսիմ Տիգրանի Սարգսյան (մարտի 12, 1936(1936-03-12), Այգեստան, Խոջալուի շրջան, Ադրբեջան), հայ տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1988), պրոֆեսոր (1990):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Սարգսյանը ծնվել է 1936 թվականի մարտի 12-ին, Բալլուջա (այժմ՝ գ. Այգեստան՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում) գյուղում: 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության բաժինը: 1962-1966 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի ասպիրանտ: 1963-1972 թվականներին եղել է ԵՊՀ Քաղաքատնտեսության ամբիոնի ավագ դասախոս, դոցենտի պաշտոնակատար, 1972-1975 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ ինֆորմացիայի սեկտորի ավագ գիտաշխատող, 1975-2002 թվականներին` ՀՊՄՀ Տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ և պրոֆեսոր, 2002-2014 թվականներին` ՀՊՄՀ Տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ[1][2]:

Աշխատությունները վերաբերում են անձնաական սեփականությանը, բնակչության պահանջմունքների, ապրելակերպի սոցիալ-տնտեսական հարաբերություններին[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ (2006)
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր
  • ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության պատվոգիր
  • Յոթ մեդալ (երեքը աշխատանքային և չորսը մարտական)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անձնական սեփականությունը սոցիալիստական հասարակարգում, Երևան, 1974:
  • Սոցիալիստական ապրելակերպը և վերակառուցումը, Երևան, 1990:
  • Փոքր ու մեծ Արցախ, Երևան, 2006:
  • Իսկ հերոսները միայն ծնվում են, Երևան, 2007:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատաշուկայի և զբաղվածության կարգավորումը ՀՀ-ում, ՀՊՄՀ, Պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների, հայցորդների և գիտաշխատողների 54-րդ գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, Մանկավարժ, 2010, էջ 368-371:
  • Հանրակրթական ավագ դպրոցում տնտեսագիտական դաստիարակության գործընթացի արդյունավետության մանկավարժական պայմանները (համահեղինակ), Հայաստան ֆինանսներ և էկոնոմիկա 10 (124), Երևան 2010, էջ106-109:
  • Աշխատանքի շահադրդման գործընթացի բնութագիրը (համահեղինակ), Կրթությունը և գիտությունը Արցախում (3-4), Երևան 2009, էջ169-172:
  • Գրախոսական Մարտին Բաղդասարյանի «Ազատագրում» գրքի ԼՐԱԲԵՐ հասարակական գիտությունների 1 (637) «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2013, էջ 361-362:
  • Ուսուցման ակտիվ մեթոդներրի կիրառման հոգեբանական առանձնահատկությունները տնտեսագիտության բնագավառում, ՀՊՏՀ, Միջազգային գիտաժողովի նյութեր, (համահեղինակությամբ), Երևան, Տնտեսագետ, 2011, 301-306 էջ:
  • Բուհական ամբիոնի գործավարության մեթոդիկայի և արժեվորման հարցերի շուրջը (համահեղինակությամբ), Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 90-ամյակին նվիրված կոնֆերանսի նյութերի ժողովածու, Երևան 2014:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մաքսիմ Տիգրանի Սարգսյան»։ aspu.am։ Վերցված է 2019-04-15 
  2. «Իմաստավորված տարիներ» 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 415: