Մաքսիմ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքսիմ Մուրադյան
Maxim Muradyan photo.jpg
Ծնվել էնոյեմբերի 4, 1950(1950-11-04) (69 տարեկան)
ԾննդավայրՁորակապ, Շիրակի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1998)
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրՀայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան

Մաքսիմ Հրաչի Մուրադյան (նոյեմբերի 4, 1950(1950-11-04), Ձորակապ, Շիրակի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս[1]: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1999):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Մուրադյանը ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 4-ին, Ձորակապ (ՀՀ Շիրակի մարզ) գյուղում ուսուցիչի ընտանիքում: 1967 թվականին ավարտելով Մարալիկի միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի Մեխ-մաթ ֆակուլտետը, որն ավարտել է է 1972  թվականին: 1972-1973 թվականներին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ: 1974-1982 թվականներին, ասպիրանտուրային զուգահեռ աշխատել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում  որպես դասախոս: 1982 թվականին ընտրվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի (այժմ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) դոցենտի, իսկ 1999 թվականին՝ պրոֆեսորի պաշտոնում: 1980-2013 թվականներին համատեղության կարգով աշխատել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, Բյուրականի աստղադիտարանում, Մաթեմատիկայի ինստիտուտում: 1981 թվականին Բելառուսի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Краевые задачи для некоторых систем линейных обыкновенных дифференциальных уравнений и нелинейные матричные уравнения» թեմայով, 1998 թվականին Բելառուսի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Прямые и обратные задачи для линейных дифференциальных уравнений переноса» թեմայով. Դասիչ՝ 01.01.02:

Աշխատանքները վերաբերում են սովորական դիֆերենցիալ հավասարումների համար եզրային խնդիրների, ինտեգրալ հավասարումների, Ռիկատիի մատրիցային և օպերատորային հավասարումների , ճառագայթման տեղափոխման մաթեմատիկական մոդելների ուսումնասիրությանը : Մշակել է տեղափոխման տեսության ուղիղ և հակադարձ խնդիրների լուծման մի շարք վերլուծական և թվային մեթոդներ: Առաջարկել է արդյունավետ մեթոդներ պարբերական միջավայրում նեյտրոնների և այլ մասնիկների անցման և անդրադարձման օպերատորները հաշվարկելու համար:

Հեղինակ է տնտեսագետների համար բարձրագույն մաթեմատիկայի  դասագրքերի և ուսումնական ձեռնարկների:

Դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ (երաշխավորված ՀՀ գիտության և կրթության նախարարության կողմից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարձրագույն մաթեմատիկա տնտեսագետների համար: Դասագիրք ՀՀ բուհերի համար: Մ. Հ. Մուրադյան, Երևան, «Տնտեսագետ», 2019 , 464 էջ:
  • Բարձրագույն մաթեմատիկա տնտեսագետների համար: Անալիտիկ երկրաչափություն և գծային հանրահաշիվ: Ուսումնական ձեռնարկ / Մ. Հ. Մուրադյան, Երևան, «Տնտեսագետ»,  2007[2], 204 էջ:
  • Բարձրագույն մաթեմատիկա տնտեսագետների համար: (Մաթեմատիկական անալիզ): Ուսումնական ձեռնարկ / Մ. Հ. Մուրադյան, Երևան, «Էդիթ Պրինտ», 2005[3], 620 էջ:
  • Բարձրագույն մաթեմատիկա տնտեսագետների համար: Շատ փոփոխականի ֆունկցիաներ: Ուսումնական ձեռնարկ բուհերի տնտեսագիտության մասնագետների համար / Մուրադյան Մաքսիմ Հրաչի, Երևան, «Տնտեսագետ», 2002[4], 282 էջ:

Գիտական հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա
  • Ճառագայթման տեղափոխման մաթեմատիկական մոդելները աստղաֆիզիկայում
  • Նեյտրոնների և այլ մասնիկների անցման և անդրադարձման մոդելները զանազան միջավայրերում
  • Մաթեմատիկական մոդելները տնտեսագիտության  մեջ
  • Մոտավոր հաշվի մեթոդները
  • Բարձրագույն մաթեմատիկայի դասավանդման հիմնախնդիրները

Գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 70-ից ավելի գիտական և մեթոդական աշխատանքներ տարբեր երկրների գիտական հեղինակավոր ամսագրերում և ժողովածուներում:

  • Об эффективной реализации одной модели переноса в периодически-слоистических структурах. Журнал вычислительной математики и мате-матической физики, том 58,     № 5,  2018, РАН,  Москва.1021 [5]./Efficient Implementation of a Transport Model in Periodic Layered Structures.    Computational Mathematics and Mathematical Physics, 2018, Vol. 58, No. 6, pp. 967–975. Pleiades Publishing, Ltd., 2018 [6].
  • К  определению операторов отражения и пропускания излучения в плоским слое. Журнал вычислительной матема-тики и математической физики, том 54, № 3, 2014, РАН,Москва [7].
  • Determination of radiation reflection and transmission operators in a slab Computational Mathematics and Mathematical Physics, Vol. 54, issue 3, Springer, 2014 [8].
  • О единственности ограниченного решения задачи переноса излучения. Дифференциальные уравнения, N 5, том 54,  2007г.
  • On the Uniqueness of a Bounded Solution of the Radiation Transport Problem. Differential Equations, May,2007 , Issue 5.[9]
  • Об одном классе матричных уравнений Риккати. Актуальные проблемы математики, Минск, 2008г. стр.133-140.
  • Проблема Милна для периодической сред. Дифференциальные уравнения. Журнал Росс.Акад.Наук, т. 40, N8, 2004г.
  • The Milne Problem for a Periodic Medium. Differential Equations, August 2004, Volume 40, Issue 8 [10].
  • On Ambartsumian Equation and its Applications. Доклады НАН Армении Т.98, N3, 1998.(Yengibarian N.B. Khachatrian A.KH.)
  • Прямые и обратные задачи для линейных дифференциальных уравнений переноса узлучения. Becцi  НАН  Беларуси. Сер. Фiз-мат. навук, 1998, N 3.
  • Прямые и обратные задачи для линейных дифференциальных уравнений переноса. Автореф. диссер. доктора физ.мат.наук 01.01.02. Минск, Бел. Гос.университет, 1998.
  • Аналитическое решение задачи переноса излучения в периодической среде. Ж.вычисл. матем. и матем физики,  N6, 1997. /Analytical solution of the radiation-transfer problem in a periodic medium”,Comput. Math. Math. Phys., 37:7 (1997).
  • Об ограниченных решениях одного класса матричных уравнений Риккати. Изв.АН Армении, Математика, т. 32, N1, 1997. (Мурадян А.Г)
  • Построение общего решения линейного уравнения переноса для периодической среды. Дифференциальные уравнения”, т.31, N5, 1995./Construction of a general solution to a linear transport equation for a periodic medium, Differential Equations, 1995.Volume 31, Number 5 [11].
  • Direct and Inverse Problems of Radiative Transfer. Астрофизика, т.38, вып.4, 1995. (Енгибарян Н.Б.).
  • О решении одной задачи теории переноса. Ж. вычисл. матем. и матем. физики, N2, 1993. /On the solution of a problem of transport theory,  Comput. Math. Math. Phys., 33:2 (1993).
  • Construction of a Positive Eigenfunction of One Convolution – Type Integral Eguation. J.of Integral Eguation and Mathematical Physics. Vol.1, N 1, 1992. (Енгибарян Н.Б.).
  • Analytical Solution of the Linear Problem of Radiation Transfer in a plane Homogeneous Layer. J.Quant. Spectroscop. Radiat. Transfer Vol. 46, N5, 1991.
  • Некоторые задачи дистанционного зондирования. Труды XII научных чтений по космонавтике, М., 1989.( Енгибарян Н.Б. Варданян Р.С.).
  • О применении принципа инвариант¬ности к линейным дифференциальным уравнениям. “Принцип инвариантности и его приложения”, Ереван, АН Арм.ССР, 1989.
  • Некоторые обратные задачи теории переноса. Доклады АН Арм.ССР, т. 36, N3, 1988. (Енгибарян Н.Б.).
  • Линейное интегральное уравнение на полуоси с ядром L(x)K(x-t), где L(x) –периодическая функция. Дифференц. Уравнения. т. 24, N 6, 1988. Мурадян А.Г. Differential Equations, 1988.Volume 24, Number 6[11].
  • Интегральные уравнения на конечном промежутке с ядрами вида L(x)K(x-t), где L(x) – периодическая функция. Деп. ред.ж.”Дифференц. уравнения”, ВИНИТИ N2704-В87, 1987.
  • Периодические решения матричного уравнения Риккати. Дифференц.уравнения” т.20, N12,1984. Differential Equations, 1988.Volume 24, Number 6.[11]
  • О задачах переноса в периодической среде. “Дифференц.уравнения”, N 9, 1982.
  • Краевые задачи для систем линейных обыкновенных дифференциальных уравнений. Темат.сборник науч. трудов “Математический анализ и его приложение”, Ереван, 1980.
  • Об одном методе решения линейных двухточечных краевых задач. Темат. сборник науч.тр. “Математический анализ и его приложения”, Ереван, 1981.
  • Нелинейные уравнения и краевые задачи для линейных обыкновенных дифференциальных уравнений. Темат. сборник научных трудов “Дифференц. и интегральные уравнения”, Ереван, 1979.
  • Линейные дифференциальные уравнения Риккати. Доклады АН СССР 235,2 .1977. (Енгибарян Н.Б.).

Մասնագիտական անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի մաթեմատիկոսների միության անդամ
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 053 մասնագիտական խորհրդի անդամ
  • «Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում» գիտական պարբերականի խմբագրական կոլեգիայի անդամ
  • ՀՀ Գիտության կոմիտեի փորձագետ

Հրապարակումներ հանրապետական մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առավոտ» օրաթերթ.Ինչու անտառը դարձնել գազոն կամ գիտությունը համահարթեցման գիլյոտինի առաջ.14.հոկտեմբերի,2017թ.
  • «Առավոտ» օրաթերթ. Քննությունների սև արկղերը». 21 հոկտեմբերի,1999թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մաքսիմ Մուրադյան | Institute of Mathematics»։ math.sci.am (հայերեն)։ Վերցված է 2019-05-03 
  2. Մուրադյան Մաքսիմ Հրաչի (2007)։ Բարձրագույն մաթեմատիկա տնտեսագետների համար. Անալիտիկ երկրաչափություն և գծային հանրահաշիվ: Ուսումնական ձեռնարկ բուհերի տնտեսագիտական մասնագիտությունների համար։ Երևան: Տնտեսագետ։ ISBN 9789994151585 
  3. Մուրադյան Մաքսիմ Հրաչի (2005)։ Բարձրագույն մաթեմատիկա տնտեսագետների համար: (Մաթեմատիկական անալիզ): Ուսումնական ձեռնարկ։ Երևան: Էդիթ Պրինտ։ ISBN 9789994136919 
  4. Մուրադյան Մաքսիմ Հրաչի (2002)։ Բարձրագույն մաթեմատիկա տնտեսագետների համար: Շատ փոփոխականի ֆունկցիաներ: Ուսումնական ձեռնարկ բուհերի տնտեսագիտական մասնագիտության համար։ Երևան: Տնտեսագետ։ ISBN 9789993077190 
  5. «М. Г. Мурадян, “Об эффективной реализации одной модели переноса в периодически-слоистических структурах”, Ж. вычисл. матем. и матем. физ., 58:6 (2018), 1013–1021; Comput. Math. Math. Phys., 58:6 (2018), 967–975»։ mi.mathnet.ru։ Վերցված է 2019-11-17 
  6. Muradyan M. G. (2018-06-01)։ «Efficient Implementation of a Transport Model in Periodic Layered Structures»։ Computational Mathematics and Mathematical Physics (անգլերեն) 58 (6): 967–975։ ISSN 1555-6662։ doi:10.1134/S096554251806009X 
  7. «М. Г. Мурадян, “К определению операторов отражения и пропускания излучения в плоском слое”, Ж. вычисл. матем. и матем. физ., 54:3 (2014), 529–535; Comput. Math. Math. Phys., 54:3 (2014), 546–552»։ www.mathnet.ru։ Վերցված է 2019-11-17 
  8. Muradyan M. G. (2014-03-01)։ «Determination of radiation reflection and transmission operators in a slab»։ Computational Mathematics and Mathematical Physics (անգլերեն) 54 (3): 546–552։ ISSN 1555-6662։ doi:10.1134/S0965542514030129 
  9. «Differential Equations, Volume 40, Issue 8 - Springer»։ link.springer.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-17 
  10. «Differential Equations, Volume 40, Issue 8 - Springer»։ link.springer.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-17 
  11. 11,0 11,1 11,2 «Differ. Uravn., 1995, Volume 31, Number 5»։ www.mathnet.ru։ Վերցված է 2019-11-17