Մարտնչող զուբրեր (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մարտնչող զուբրեր» քանդակ
«Մարտնչող զուբրեր» քանդակը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և հուշարձան
Ստեղծում1911
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿալինինգրադ
Շինության ձևբրոնզե հուշարձան
Նյութբրոնզ
Ներկա վիճակՄՇՕ № 3900629000
 Kämpfende Wisente Վիքիպահեստում

«Մարտնչող զուբրեր» (գերմ.՝ Kämpfende Wisente, ռուս.՝ Бо́рющиеся зу́бры), գերմանացի քանդակագործ Ավգուստ Գաուլի ստեղծած երկու խոշոր զուբրերի քանդակը, որը հիմնադրվել է 1912 թվականին Քյոնիգսբերգում (այժմ` Կալինինգրադ

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավգուստ Գաուլը (1869-1921 թթ.) համարվում էր իր ժամանակի առավել հայտնի քանդակագործ-անիմալիստը։ Երկու բրոնզե զուբրերի քանդակները ձուլվել են 1911 թվականին կենդանիներին երկար դիտելուց և բազմաթիվ գծանկարներ ուսումնասիրելուց հետո։

Քանդակային կոմպոզիցիան իրենից ներկայացնում է պայքարող երկու հզոր արու զուբրերի, որոնք հեղինակը ձուլել է բնական չափերով և տեղադրված են մեկ մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Պատվանդանի վրայի երկու անցքերից ջուրը հոսում է հուշարձանի դիմացի ավազանի մեջ։

Ի սկզբանե հուշարձանը նախատեսված է եղել տեղադրել Մյունխենում արքեպիսկոպոսի դղյակում (գերմ.՝ Fürstbischöfliches Schloss), սակայն հետո պրուսական մշակույթի նախարարը դրանք տեղափոխել է Քյոնիգսբերգ քաղաք Արևելյան Պրուսիայի գերագույն դատարանի և Խուֆենալեի (գերմ.՝ Hufernallee) Վարչական դատարանի շենքի դիմացի ցայտաղբյուրի տեղադրման համար։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1912 թվականի նոյեմբերի 12-ին։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտնչող զուբրեր», 1912 թվականի լուսանկար

Քաղաքի բնակչությունն ամենօրյա կենցաղում քանդակը հաճախ անվանում էր «Դատախազը և փաստաբան»` դիտարկելով դատական պրոցեսի ժամանակ երկու մասնակիցների միջև պայքարը, իսկ ինքը` Գաուլն իր աշխատանքն անվանել է «Մարտնչող զուբրեր», առանց այլաբանական նկատառումների։ Զուբրերը Պրուսիայում ինչ որ էկզոտիկ գազան չէին, Արևելյան Պրուսիայի արգելավայրերում դրանք դեռևս գոյություն ունեին։ Բացի այդ գերմանացիները զուբրերի մեջ տեսնում էին հզոր, հնագույն և բնական ինչ որ բան, այսինքն այն ինչ զուգորդվում է Արևելյան Պրուսիայի հետ։

Խորհրդային շրջանում հուշարձանի ֆիգուրներին հաճախ անվանում էին ցուլեր[1]։

Ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջողությամբ վերապրելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, հետպատերազմյան շրջանում խորհրդային իշխանությունների կողմից քանդակները սկզբում տեղափոխվեցին մարզային վարչակազմի դիմացի պուրակը, այնուհետև 1950-ական թվականներին Կալինինգրադի կենդանաբանական այգի, իսկ 1970-ական թվականների սկզբին վերադարձվեց նախկին տեղը (այժմ` Խաղաղության պողոտա) և մինչև այժմ զարդարում է քաղաքի ամենագեղեցիկ շրջաններից մեկը։ Նախկին դատարանի շենքում 1959 թվականին տեղակայվեց Կալինինգրադի պետական տեխնիկական համալսարանը և «ցուլերի» կողքին հայտնվեց ուսանողական սրճարան, որն էլ կոչվեց «Ցուլերի մոտ», մոտակայքում տնկվեց պուրակ, որտեղ նախկինում գտնվում էր ամառային գարեջրի այգին։

2006 թվականին պուրակը վերակառուցվեց, նորոգվեցին նաև շատրվանները։ Եթե գերմանացի ուսանողները սիրում էին ձգվել զուբրերի դուրս ցցված պոչերի վրա, ինչպես մարզափայտի վրա, ապա ժամանակակից կալինինգրադցի ուսանողները պահպանելով Զատկի ավանդույթը, նախօրեին բրոնզե հսկաներին ներկում են կարմիր գույնով[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кёнигсберг Калининград, 1255-2005: иллюстрированный энциклопедический справочник / ред. А.С. Пржездомский.. - Калининград: Янтарный сказ, 2006. - 800 с. - 5000 экз. - ISBN 5 7406 0840 5.
  • Jürgen Manthey. Königsberg - Geschichte einer Weltbürgerrepublik. Hanser, München 2005, ISBN 3-446-20619-1.
  • Herbert Meinhard Mühlpfordt. Königsberg von A bis Z: Stadtlexikon, Aufstieg-Verlag, 1976.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кёнигсберг-Калининград». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  2. Кёнигсберг и полиция