Մարտիրոս դի Առաքել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտիրոս դի Առաքել
Ծնվել է1657
Մահացել է1750
Ազգությունհայ
Մասնագիտությունժամանակագիր, գրիչ, ճանապարհորդ և վաճառական

Մարտիրոս դի Առաքել (1657 - 1750), XVIII դարի առաջին կեսի հայ ժամանակագիր, գրիչ, ճանապարհորդ, վաճառական։ Եղել է Պարսկաստանում, Հնդկաստանում, Իտալիայում։ Կազմել է Սեֆյան Պարսկաստանի (ընդգրկում է մինչև 1729 թվականը) և «Վասն թագաւորաց Հընդկաց» համառոտ ժամանակագրությունները։ Անդրադարձել է պատմական այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Պարսկաստանում և Հարավային Կովկասում[1][2]։ Արժեքավոր տեղեկություններ կան աղվանների արշավանքների, Պետրոս Մեծի Կասպիական արշավանքի (1722), ինչպես նաև Հնդկաստանի մողոլների դինաստիայի ներկայացուցիչների՝ գահակալության համար պայքարի մասին (1719-1720):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբրահամյան Ա., Մարտիրոս դի Առաքելի ժամանակագրությունը, ԲՄ, համար 1, 1941։
  • Մանր ժամանակագրություններ. 13-18-րդ դարեր, հ. 2, Երևան, 1956 (կազմ.՝ Վ. Հակոբյան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄԱՐՏԻՐՈՍ ԴԻ ԱՌԱՔԵԼ». aua.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  2. «Մարտիրոս դի Առաքելի ժամանակագրությունը։ Առաջաբան։» (PDF). ՀԽՍՀ ժողկոմսովետին կից պետական ձեռագրատուն (Մատենադարան)։ Գիտական նյութերի ժողովածու։ Երևան, N 1, 1941:.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 346