Մարտին Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտին Ահարոնյան
Ծնվել էմարտի 24, 1954(1954-03-24) (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություննկարիչ և կիթառահար
Գործիքներկիթառ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1973), Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1979) և Ժողովրդական արվեստների հեռակա համալսարան (1979)
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Պարգևներ

Մարտիրոս (Մարտին) Վարդգեսի Ահարոնյան (մարտի 24, 1954(1954-03-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգահան, կիթառահար, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1970 թվականներին հաճախել է կիթառի մասնավոր դասընթացների՝ պրոֆեսոր Սուրեն Ադամյանի մոտ։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում, 1973-1974 թվականներին` Երևանի թիվ 26 պրոֆտեխնիկական ուսումնարանում, 1974-1979 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի արդյունաբերական էսթետիկայի բաժնում։ 1979 թվականին հեռակայել է նաև Մոսկվայի Ժողովրդական արվեստների հեռակա համալսարանի կոմպոզիցիայի և էստրադային խմբերի ղեկավարման բաժնում։ 1981-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության հանրապետական գիտամեթոդական կենտրոնի ցուցադրական ագիտացիայի, հետագայում՝ կերպարվեստի և կիրառական արվեստի բաժնի վարիչը։ 1982 թվականին հաճախել է Մոսկվայի արվեստի գործիչների վերապատրաստման դասընթացներին։ 1985 թվականին Մոսկվայում՝ երիտասարդության և ուսանողության 12-րդ միջազգային փառատոնի ժամանակ, եղել է Հայաստանի տաղավարի կիրառական արվեստի բաժնի պատասխանատուն և արժանացել մեդալի ու պատվոգրի։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագել է տարբեր վոկալ գործիքային անսամբլներում՝ որպես սոլո կիթառահար։ 1975-1979 թվականներին ղեկավարել է «Արեգակ» և «Դեկա» վոկալ գործիքային խմբերը, շրջագայել և մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի։ Ստեղծագործական տարիներին համագործակցել է հանրաճանաչ և լեգենդար անձանց հետ։ Ունի շուրջ 150 բազմաժանր երգեր և շուրջ 50 գործիքային ստեղծագործություններ։ Նրա ստեղծագործություններում զետեղված են նաև ֆիլմի երաժշտություններ, հեռուստանախագծերի հիմներ, սոլո, դուետ և խմբային կատարողական երգեր, ունի նաև եզակի իր բնույթի մեջ ռոք-օրատորիա՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։ 1988-2000 թվականներին եղել է «Պարադիզ» ընկերության երաժշտական խմբագիրը, 2000-2004 թվականներին` «Պրոմեթևս» հեռուստաընկերության «Ձեղնահարկ» հանրամատչելի հեղինակային հաղորդաշարի ռեժիսորը և հեղինակը, 2010-2018 թվականներին` «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ։

Նկարչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միությանը կից արվեստագետների և նկարիչների երիտասարդական միավորման անդամ է։ 2006 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Մասնակցել է բազմաթիվ համահայկական, համամիութենական, միջազգային նկարչական ցուցահանդեսների։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]