Մարտինաս Վայնիլայտիս
Մարտինաս Վայնիլայտիս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1933 |
Ծննդավայր | Mergežeris, Varėna District Municipality, Լիտվա |
Վախճանվել է | հունիսի 20, 2006 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Mergežeris, Varėna District Municipality, Alytus County, Լիտվա |
Մասնագիտություն | բանաստեղծ և մանկագիր |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Մարտինաս Վայնիլայտիս (իտալերեն՝ Martynas Vainilaitis, հունվարի 26, 1933, Mergežeris, Varėna District Municipality, Լիտվա - հունիսի 20, 2006, Mergežeris, Varėna District Municipality, Alytus County, Լիտվա), լիտվացի մանկագիր, գրող և թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1957 թվականին ավարտել է Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիան։ Մի քանի տարի աշխատել է որպես դերասան Կապսուկսկոյի (այժմ` Մարիամպոլե) դրամատիկական թատրոնում։ 1955-1957 թվականներին աշխատել է «Žvaigždutė» («Աստղիկ») ամսագրում, իսկ 1958 թվականին աշխատել է «Moksleivis» («Ուսանող») ամսագրում, 1959-1960 թվականներին` «Lietuvos pionierius» («Լիտվացի պիոներ») պարբերականում, իսկ 1965-1966 թվականներին աշխատել է հանրապետական գրադարանում։ 1965 թվականից դարձել է պրոֆեսիոնալ գրող։ 1973-1995 թվականներին եղել է «Genys» («Փայտփորիկ») ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ[1]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսանող եղած ժամանակ պարբերաբար սկսել է բանաստեղծություններ տպագրել։ 1960 թվականին հրատարակվել է նրա առաջին` «Vyturiai palydi plūgą» («Արտույտները թռչում են գութանից») բանաստեղծական ժողովածուն։ Դա նրա առաջին և միակ գիրքն էր երիտասարդների համար։ 1963 թվականին հայտնվել է առաջին «Pupų pėdas» («Լոբու փունջ») բանաստեղծությունների ժողովածուն։ 1976 թվականին արժանացել է պետական մրցանակի` «Mano volungėlė» («Իմ պիրոլ») գրքի համար։ Հետագայում նա նաև բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների։ Բանաստեղծի երկու գրքերը ճանաչվել են տարվա լավագույնը` մանկական հրատարակչությունների կողմից։ 2003 թվականին Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պաքսասը Մարտինաս Վայնիլայտիսին պարգևատրել է Վիտաուտաս մեծի շքանշանի սպայական խաչով։ Բանաստեղծի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն և ուկրաիներեն[2]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1976 թվական` ԼԽՍՀ պետական մրցանակ
- 1983 թվական` ԼԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատակից
- 1987 թվական` Կոստաս Կուբլինսկասի մրցանակ
- 1998 թվական` Մայրաքաղաքային մրցանակ
- 1998 թվական` Վիտաուտաս Թամուլայտիսի մրցանակ
- 2003 թվական` Վիտովտ Մեծի շքանշանի սպայական խաչ
- 2004 թվական` Մանկական գրականության մրցանակ[3]
Գործերի ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Vyturiai palydi plūgą (Ճնճղուկները թռչում են գութանի հետևից) 1960
- Pupų pėdas (Լոբու փունջ), 1963
- Varnėnų skudučiai (Սարյակների շվիները), 1967
- Ežio namas (Ոզնու տունը), 1967
- Mano volungėlė (Իմ պիրոլ), 1975
- Milžinas ir pelė (Հսկան ու մուկը), 1987
- Bruknelė (Հապալասենի), 1991
- Skruzdėlytė po kanopa (Մրջյունները սմբակների տակ), 1994
- Žydras povas povinėja (Երկնագույն կոկիկ սիրամարգը), 1995
- Miško Monas (Անտառային կախարդը), 1997
- Kaulo bobos apžavai (Խարույկի նկոջ հմայքները), 1999
- Sidabrinė kultuvėlė (Փոքրիկ արծաթե կոփիչ), 2002
- Ežiukai Devyžiukai (Ականջնկերով ոզնիները), 2000
- Pelėdos giesmė (Բվի երգը), 2001
- Karaliaus žentas (Արքայական փեսան), 2003
- Nykštukas Kilipštukas (Թզուկը), 2004[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Писатели. Мартинас Вайнилайтис»։ booksfromlithuania.lt։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է 2012-03-18
- ↑ «LIETUVOS RESPUBLIKOS PREZIDENTAS DEKRETAS»։ lrs.lt (լիտվերեն)։ 2003-06-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է 2012-03-18
- ↑ 3,0 3,1 «Martynas Vainilaitis»։ rubinaitis.lnb.lt (լիտվերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է 2012-03-18
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Martynas Vainilaitis // Tarybų Lietuvos enciklopedija. T. 4: Simno — Žvorūnė. — Vilnius: Vyriausioji enciklopedijų redakcija, 1988, — 419 p. (լիտվ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Griškevičius G. (2006-07-05)։ «Vaikų poetą Martyną Vainilaitį prisimenant»։ xxiamzius.lt (լիտվերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին։ Վերցված է 2012-03-18