Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և bibliographic database? |
Հիմնվել է | 1919[1] |
Տեղադրություն | Վիլնյուս |
Անվանված է | Martynas Mažvydas? |
Այլ տվյալներ | |
Կայք | lnb.lt(լիտվ.) և lnb.lt/en/(անգլ.) |
Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան (լիտ.՝ Lietuvos nacionalinė Martyno Mažvydo biblioteka), Լիտվայի գլխավոր գիտական հանրային գրադարանն է, համարվում է երկրի ամենամեծ գրադարաններից մեկը։ Տեղակայված է Վիլնյուսի Գյադիմինաս (Gedimino pr. 51) փողոցում։ Հասանելի է Լիտվայի և այլ երկրների քաղաքացիների համար։ 2006 թվականի հունվարի 2-ի դրությամբ գրադարնն ունեցել է 529 աշխատակից, որոնցից 378-ը եղել են պրոֆեսիոնալ գրադարանավարներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանը հիմնադրվել է 1919 թվականին Կաունասում որպես Կենտրոնական ազգային գրադարան (Lietuvos Centrinis knygynas), 1944 թվականից կոչվել է Լիտվայի ԽՍՀ կենտրոնական պետական գրադարան, 1951 թվականից՝ Լիտվայի ԽՍՀ պետական հանրապետական գրադարան (Lietuvos TSR centrinė valstybinė biblioteka)։ 1963 թվականին գրադարանը տեղափոխվել է Վիլնյուս և տեղակայվում է հատուկ գրադարանի համար նախատեսված շենքում։
1988 թվականից գրադարանը կոչվում է լիտվացի առաջին հրատարակիչ Մարտինաս Մաժվիդասի անունով և ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ։ 1989 թվականի մայիսի 30-ից գրադարանը կոչվում է Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան[2][3][4]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարանի հավաքածուն ներառել է 6,65 միլիոն հատորային և 1,77 միլիոն անվանումով տպագիր և այլ փաստաթղթերի լայն շրջանակ[5]։
Ընթերցողների ծառայություն | 2012 |
Գրանցված օգտվողներ | 12 595 |
Այցելուներ | 122 804 |
Վիրտուալ օգտվողներ | 972 177 |
Թողարկված փաստաթղթեր | 1 166 035 |
Օգտվողների աշխատավայրերը | 253 |
Ամբողջ հավաքածուն բաժանվում է 3 կատեգորիաների՝ Հրատարակված փաստաթղթերի Լիտվայի ազգային արխիվային հիմնադրամ, հիմնական հավաքածու և հատուկ հավաքածու (հազվագյուտ գրքեր, ձեռագրեր և այլն)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Литва. Краткая энциклопедия. Вильнюс: Главная редакция энциклопедий, 1989. С. 146—147.
- Visuotinė lietuvių enciklopedija. T. III: Beketeriai—Chakasai. Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 2003. P. 160.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ Lietuvos architektai. Vilniaus dailės akademijos leidykla, 2002. ISBN 9986-571-83-9. P. 199.(լիտվ.)
- ↑ Vilnius 1900—2005. Naujosios architektūros gidas. A guide to modern architecture. Vilnius: Architektūros fondas, 2005. ISBN 9955-9812-0-2. G 15. (անգլ.)(լիտվ.)
- ↑ «Pagrindinio Nacionalinės bibliotekos pastato rekonstrukcija» (լիտվերեն). Lietuvos nacionalinė Martyno Mažvydo biblioteka. 2009-01-19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ http://www.lnb.lt/en/about-nll Արխիվացված 2013-05-07 Wayback Machine | Martynas Mažvydas National Library of Lithuania