Մարտիկը (ֆիլմ, 2001)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտիկը
անգլ.՝ The Warrior
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 Հնդկաստան[1]
 Ֆրանսիա[1]
 Գերմանիա[1]
Ժանրմարտաֆիլմ, արկածային ֆիլմ[2] և դրամա
Թեմամարդասպանություն[1], փախուստ[1], ճանապարհորդություն[1] և tyranny?[1]
Թվական2001
Լեզուհինդի
ՌեժիսորԱսիֆ Կապադիա[2][3][4][…]
ՊրոդյուսերBertrand Faivre?[1]
Սցենարի հեղինակԱսիֆ Կապադիա[1] և Tim Miller?[1]
ԴերակատարներԻրֆան Խան[4][1], Damayanti Marfatia?[1], Puru Chibber?[1], Mandakini Goswami?[1], Sunita Sharma?[1] և Noor Mani?[1]
ՕպերատորՌոման Օսին[1]
ԵրաժշտությունԴարիո Մարիանելլի[1]
ՄոնտաժEwa J. Lind?[1]
Պատմվածքի վայրՌաջասթան[1] և Հիմալայներ[1]
Տևողություն86 րոպե

Մարտիկը (անգլ.՝ The Warrior), ֆիլմ, որը թողարկվել է 2001 թվականին, հնդիկ-բրիտանացի ռեժիսոր Ազիֆ Կապադիի կողմից։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Հնդկաստանի համատեղ նախագիծ է։ Գլխավոր դերում է բոլիվուդյան դերասան Իրֆան Խանը։ Առանց բացառության բոլոր դերասանական ակնարկները հինդիով են։ Նկարահանումները տեղի են ունեցել Ռաջաստանում։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիֆ Կապադիան սկսել է աշխատել ֆիլմի վրա 2001 թվականին, Արքայական արվեստի դպրոցում ուսումն ավարտելու տարին[5]։ Սա նրա առաջին գեղարվեստական ժապավենն էր[5]։ Ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել են գերմանական, բրիտանական և ֆրանսիական ընկերություններ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն հիմքում հինդուս Լաֆկադիի պատմությունն է, որը մի ժամանակ որպես պահակախմբի ղեկավար է ծառայել Ռաջաստանի դաժան տիրակալի մոտ։ Հանգամանքների շնորհիվ Լաֆկադին հրաժարվում է բռնությունից, սուրը պատյանն է դնում` երդվելով այլևս երբեք մարդ չսպանել և որոշում է հայրենիք վերադառնալ։ Կատաղած տիրակալը Լաֆկադիի հետևից վարձու մարդասպաններ է ուղարկում։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

BAFTA 56-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը ներակայացվել է երեք անվանակարգերում և հաղթել է «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը նաև ներկայացվել է Օսկար մրցանակաբաշությանը` «Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար» անվանակարգում, սակայն մրցանակ չի ստացել[6]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ցուցադրվել է Լոնդոնի, Կառլովի Վարիի, Պուսանի, Էդինբուրգի, Ռոտերդամի, Մոնրեալի, Կալկաթայի, Գոտենբուրգի, Մումբայի և Բոստոնի կինոփառատոնների ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]