Մարտեն Կորվեր
Արտաքին տեսք
Մարտեն Կորվեր | |
---|---|
Ծնվել է | 1727 |
Ծննդավայր | Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] |
Մահացել է | օգոստոսի 1, 1794[2][3] |
Մահվան վայր | Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Մարտեն Կորվեր (հոլ.՝ Maarten Corver, 1727, Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] - օգոստոսի 1, 1794[2][3], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]), հոլանդացի դերասան և ռեժիսոր։
1748-1763 թվականներին խաղացել է Ամստերդամի «Քաղաքային թատրոն»-ում։ Լավագույն դերերից են Ներոն (Ռասինի «Բրիտանիկ»), Զամոր, Լուզինյան (Վոլտերի «Ալզիր», «Զաիր»)։ 1763 թվականին ստեղծել է սեփական թատերախումբ, հակադրվելով կլասիցիզմին՝ դրել ազգային ռեալիտական թատրոնի հիմքը։ 1766 թվականին՝ Հաագայում, 1773 թվականին Ռոտերդամում հիմնել է մշտական թատրոններ։ Կորվերը թատերարվեստում հաստատել է դեմոկրատական ուղղությունը, զարգացրել քաղքենիական դրամայի սկզբունքները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://rkd.nl/explore/artists/364246
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Maarten Corver — 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 663)։ |
|