Մարտա Աբբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտա Աբբա
իտալ.՝ Marta Abba
Ծնվել էհունիսի 25, 1900(1900-06-25)[1][2][3]
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունիսի 24, 1988(1988-06-24)[1][2][3] (87 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Մարտա Աբբա (իտալ.՝ Marta Abba հունիսի 25, 1900(1900-06-25)[1][2][3], Միլան, Իտալիայի թագավորություն - հունիսի 24, 1988(1988-06-24)[1][2][3], Միլան, Իտալիա), իտալացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մեկ այլ դերասանուհու` Դելլե Աբբայի քույրն էր։ 1925 թվականին դրամատուրգ Լուիջի Պիրանդելոյի հետ հանդիպելուց մինչև մահը Մարտա Աբբան դարձել էր նրա արվեստի խթանը։ Նա նպատակասլաց, երիտասարդ 25 ամյա դերասանուհի էր, երբ հանդիպել էր 58 ամյա դրամատուրգին։

Ավարտել է սիրողական արվեստի Ակադեմիան, և Միլանի արտասանության դպրոցը։ Բեմի վրա սկսել է խաղալ 1923 թվականից` Միլանի ազգային թատրոնում։ 1925 թ. հայտնի ռեժիսոր և թատերագիր Լուիջի Պիրանդելլոն հրավիրում է նրան հռոմեական գեղարվեստական թատրոն։ Նա դառնում է Իտալիայի ամենալավ դերասանուհիներից մեկը։ Գլխավոր դերերով հանդես է գալիս` «Դիաննա և Տուդա», «Ընկերուհի», «Հանդիպում» կատակերգությունների մեջ։ 1929 թվականին ստեղծել է իր թատրոնը, որտեղ բեմադրվում էին Պիրանդելլո, Գոլդոնի թագավոր, Բերնարդա շոու, Սոմերսեթ Մոեմի պիեսները։ 1938 թվականին թողել է բեմը, բայց նորից 1953 թվականին վերադարձել է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Il caso Haller, ռեժիսոր Ալեքսանդրո Բլազետտի (1933)
  • Թերեզա Կանդալիոների , ռեժիսոր Գուիդո Բրինոնե (1934)

Ընտրյալ պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ պիեսներ գրել է Լուիջի Պիրանդելոն

  • The New Colony (La Nuova Colonia)
  • As You Desire Me (Come tu mi vuoi)
  • Finding Oneself (Trovarsi)
  • The Wives' Friend (L'Amica delle Mogli)
  • Diana and Tuda (Diana e La Tuda)
  • You Don't Know How (Non Si Sa Come

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտա Աբբա» հոդվածին։