Մարտական ոգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անձնակազմի մարտական ոգին բարոյական և հոգեբանական հատկանիշների ամբողջություն է, որը որոշում է բանակի[1], նավատորմի և ավիացիայի մարտունակությունը:

Մարտական ոգու չափում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Նիկոլայ Գոլովինը նշում էր, որ մարտը «վերջանում է ոչ թե նյութական ուժերի և միջոցների սպառման, այլ կողմերից մեկի պայքարելուց հրաժարվելու արդյունքում»[2]:

Հաջորդելով Գոլովինին՝ Վլադիմիր Արտամոնովը[1] զորքերի «բարոյական ճկունության սահմանը» չափում է կորուստների տոկոսով («հաղթական արյուն», «արյան գին»), որոնք զորքերը պատրաստ են վճարել հաղթանակի համար: Օրինակ 1870-1871 թվականների պատերազմում գերմանացիները սկզբում հաղթանակ էին տանում 9% կորստով, իսկ պատերազմի վերջում ֆրանսիացիների մարտական ոգու անկման պատճառով կորուստները կազմել են ընդամենը 2%:

Արտամոնովը ոգու գնահատման համար առաջարկում է նաև «արդյունավետության» չափանիշը՝ հակառակորդի կորուստների հարաբերակցությունը սեփական բանակի թվին, սակայն նշում է, որ արդյունավետության վրա ազդում են բանակի մարտունակության մի շարք այլ գործոններ (սպառազինության որակը, մարտավարությունը և այլն), այդ պատճառով արդյունավետության և մարտական ոգու միջև ուղիղ կապ չկա:

Ավելի ճշգրիտ ցուցանիշ է համարվում զոհվածների և գերիների հարաբերակցությունը (չհանձնվող հակառակորդը բարձր մարտական ոգի ունի): Կատաղի մարտերում բարոյապես ուժեղ բանակների մասնակցությամբ այդ ցուցանիշը կարող է շատ բարձր լինել (Բորոդինոյի ճակատամարտում երկու կողմերի գերիների և սպանվածների հարաբերակցությունը կազմում էր 1%):

Մարտական ոգու փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական ոգուն հասնում են գաղափարական համոզմունքների, քաջության, միասնականության, փոխըմբռնման մթնոլորտի ստեղծման ճանապարհով, այդ թվում սոցիալական պաշտպանվածության և ռազմական կոլեկտիվների համերաշխության բարելավման ճանապարհով:

Ավստրիայի հրամանատար էրցհերցոգ Ալբրեխտը ասում էր. «Շատերը շփոթում են մարտական ոգին րոպեական խանդավառության հետ, և կարծում են, որ լավ հրամանատարը ցանկացած պահին կարող է ներշնչել այդ ոգին իր զորքի մեջ: Այդ երկու դիրքորոշումները բավականին կասկածելի են, և դրանց անհավանականությունը հաստատվել է պատմության ընթացքում: Միայն խանդավառությունը, որը չի հիմնվում բանակում նախօրոք զարգացած մարտական ոգու վրա, լավագույն դեպքում կարող է առաջացնել անխոհեմ խիզախություն, իսկ փոքր անհաջողության դեպքում խուճապ կարող է առաջացնել, ընդ որում հրամանատարը կհամարվի դավաճան, եթե իհարկե չվճարի իր կյանքի գնով այդ անհաջողության համար»[3]:

Մարտական ոգու իջեցումը հակառակորդի զորքերում և բարձրացումը սեփական զինված ուժերում համարվում է քարոզչական/ հակաքարոզչական հիմնական նպատակներից մեկը մարտական գործողությունների ժամանակ:

Մարտական ոգու բարձրացման աշխատանքները մտնում են նաև բազմաթիվ անհատական արևելյան պրակտիկաների պարտադիր գործողությունների մեջ:

Վերջին ժամանակաշրջանում «մարտական ոգի» բառակապակցությունը սկսեցին պարբերաբար կիրառել ԶԼՄ-ներում: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ «մարտական ոգին» փոխարինում է «բարոյական ոգին», այն, որ դրանք նույնն են, իսկ դրանց տրամաբանական իմաստները համընկնում են: Բայց դա այնքան էլ այդպես չէ: «Բարոյական ոգին» համարվում է «մարտական ոգու» բաղկացուցիչ մասը[4]:

Անձնակազմի բարոյական ոգին գաղափարական համոզմունքների, քաղաքական գիտակցության, սոցիալական պաշտպանվածության և զինծառայողների պրոֆեսիոնալիզմի, զինվորական աշխատակազմի և ղեկավար կազմի վարչական գործունեության միասնականության մակարդակի կայուն համադրությունն է, որը համակարգային և փոխկապակցված ձևով կազմավորում է անձնակազմի ներքին պատրաստակամությունը զինվորական պարտքի կատարման համար, ստեղծում են օպտիմալ պայմաններ նրանց առջև դրված ծառայողական և մարտական խնդիրների լուծման համար[5]:

Մարտական ոգին համարվում է ռազմական հոգեբանության հիմնական կատեգորիան, ինչպես նաև դաստիարակչական աշխատանքի տեսության և պրակտիկայի հիմնական մասը, քանի որ այն զինծառայողների, ստորաբաժանումների, զորամասերի, միավորումների և կազմավորումների թվում առաջացնում է գաղափարական և բարոյական պատրաստակամություն հաղթանակի և բարոյական սկզբունքների կատարման նկատմամբ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 В. А. Артамонов. Боевой дух Русской армии XV—XX вв. // Военно-историческая антропология. Ежегодник 2002. М., 2002. С. 131.
  2. Головин Н. Н. «Мысли об устройстве будущей Российской Вооруженной силы. Общия основания.» — Белград: издание Русского военно-научного института, 1939. Ссылка: militera.lib.ru/science/golovin_nn03/index.html
  3. Воинский дух // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. В. Сытина, 1911—1915
  4. Іллюк О. О. Співвідношення категорій «моральний дух» і «морально-психологічний стан» // Честь і закон : науковий журнал Національної академії Національної гвардії України. — 2014. — № 4.– С. 76–81.
  5. Іллюк О. О. Методика оцінювання морального духу особового складу / О. О. Іллюк // Людський фактор військових формувань: зміст оцінювання та прогнозування : монографія / О. О. Іллюк. — Х. : Акад. ВВ МВС України, 2012. — 251 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Воинский дух // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. В. Сытина, 1911—1915.