Մարսելո Դևանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսելո Դևանի
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1976(1976-06-22)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Արգենտինա
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997—1998 Արգենտինա Դեպորտիվո Արմենիո
1999 Հայաստան Երևան 16 (3)
1999—2000 Արգենտինա Դեպորտիվո Արմենիո
2003—2004 Արգենտինա Խուվենտուդ Անտոնիանա
Ազգային հավաքական
1999 Հայաստան Հայաստան 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարսելո Ալեսանդրո Դևանի (իսպ.՝ Marcelo Alessandro Devani, հունիսի 22, 1976(1976-06-22)[1], Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Հայաստանի հավաքականի արգենտինացի սակավաթիվ նատուրալիզացված ֆուտբոլիստներից մեկը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արգենտինայում։ Հանդես է եկել արգենտինական «Դեպորտիվո Արմենիո» և «Խուվենտուդ Անտոնիանա» ակումբներում և հայկական «Երևան» ակումբում։ 1999 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկությունում 1999 թվականի ապրիլի 30-ին կայացած քառորդ եզրափակչում «Կիլիկիայի» դեմ խաղում աչքի է ընկել մեկ գոլով («Երևանը» պարտվել է 1:2 հաշվով, բայց դուրս է եկել կիսաեզրափակիչ)։

1999 թվականի օգոստոսի վերջին ստացել է Հայաստանի քաղաքացիություն՝ ձեռք բերելով Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք[3]։ 1999 թվականին մասնակցել է ընդամենը երկու հանդիպման՝ սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի դեմ (պարտություն 0։ 2) և սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի դեմ (պարտություն 2:3)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]