Մարմոլադա
| Մարմոլադա | |
|---|---|
| Տեսակ | alpine group? |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Բելունո |
| Լեռնաշղթա | Marmolada? |
| Մասն է | The Dolomites? և Fassa Dolomites? |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 3343 մետր |
| Հարաբերական բարձրություն | 2131 մետր |
| Մակերես | 2207,53 հեկտար և 577,953 հեկտար |
| Բարձրագույն գագաթ | Punta Penia? |
| 46°25′28″N 11°51′00″E / 46.424444444444°N 11.85°E | |
Մարմոլադա (իտալ.՝ Marmolada, լատիներեն՝ Marmoleda), լեռ Իտալիայի հյուսիս-արևելքում (Տրենտոյից արևելք), Դոլոմիտյան Ալպերի ամենաբարձր կետը։ Սա լեռնաշղթայի մի մասն է, որը ձգվում է արևմուտքից դեպի արևելք։ Արևմուտքում լեռը կիսվում է հսկա գոգավորություններով՝ կազմելով մի քանի կիլոմետր երկարությամբ քարե պատ։ Հյուսիսում թեք սառցադաշտ է (իտալ.՝ Ghiacciaio della Marmolada):
Մարմոլադան միակ լեռնազանգվածն է Դոլոմիտներում, որի հյուսիսային լանջերին մնացել է մեծ սառցադաշտ։ Լեռը գտնվում է հյուսիսից` Սելա լեռնազանգվածի, և հարավից` Պալե դի Սան Մարտինոյի միջև։ Մարմոլադայի գագաթը բնական սահման է Իտալիայի երկու շրջանների՝ Տրենտինո Ալտո Ադիջեի և Վենետոյի միջև։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավստրո-հունգարացի զինվորները Մարմոլադայի սառցադաշտում կառուցեցին 8 կիլոմետր երկարությամբ թունելներ։ Նրանց նպատակն էր Մարմոլադայով հասնել իտալական դիրքերին՝ առանց թշնամու կողմից հրետակոծվելու։ «Սառցե քաղաքը» կառուցվել է 11 ամիսների ընթացքում՝ 1916 թվականի մայիսից մինչև 1917 թվականի ապրիլ ամիսը։ Ներսում կային սենյակներ, ճաշարաններ և զինամթերքի պահեստներ։ Այս «քաղաքի» գոյության հիմնական խնդիրը սառցադաշտի շարժումն էր։ 1918 թվականին «Սառցե քաղաքն» ամբողջովին անհետացավ։
Մարմոլադան լեռնադահուկային կենտրոն է, հեծանվավազքի և զբոսաշրջության վայր։ Այն ծածկված է վերհան մեքենաների և լեռնադահուկային ճանապարհների ցանցով։
2022 թվականի հուլիսի 3-ին ասռցադաշտը փլուզվել է, ինչը հանգեցրել է ավելի քան 200000 մ³ սառցաբեկորների սահքի։ Արդյունքում յոթ մարդ զոհվել է, ութ տուժած ծանր վիճակում հոսպիտալացվել է, իսկ առնվազն 13-ը անհետ կորել են ձնահյուսի տակ[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոլոմիտյան Ալպեր
- Մարմոլադա լեռնագագաթ
- Մարմոլադայի սառցադաշտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Italian glacier collapse kills seven». BBC News (բրիտանական անգլերեն). 2022 թ․ հուլիսի 3. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Summitpost.org
- Peakware.com Արխիվացված 2010-02-14 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմոլադա» հոդվածին։ |
| ||||||||||