Մարկ Վարշավեր
Մարկ Վարշավեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Nizhogordskoe teatrlnoye yschlishe Evatigneev? |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, ադմինիստրատոր և տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարկ Բորիսովիչ Վարշավեր (ռուս.՝ Марк Борисович Варшавер, մարտի 11, 1947, Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային թատրոնի դերասան, 1979 թվականից կատարել է վարչական աշխատանք։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2001), Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (1993)։ 1986 թվականից՝ «Լենկոմ» թատրոնի տնօրեն, 2019 թվականից՝ ընդլայնված լիազորություններով տնօրեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Վարշավերը ծնվել է 1947 թվականի մարտի 11-ին Մոսկվայում, հրեական ընտանիքում։
1969 թվականին ավարտել է Գորկու թատերական ուսումնարանը (կուրսի վարպետ՝ Վ. Կ. Սոկոլովերով)։ 1972-1979 թվականներին աշխատել է Մոսկվայի մարզային դրամատիկական թատրոնում, որտեղ խաղացել է առաջատար դերեր։
1979 թվականին սկսել է աշխատել Մոսկվայի «Լենկոմ» թատրոնում որպես գլխավոր ադմինիստրատոր։ Միաժամանակ, համատեղելով այս պաշտոնը ուսուցման հետ, 1986 թվականին ավարտել է ԳԻՏԻՍ-ի թատերական գործի տնտեսագիտության և կազմակերպման ֆակուլտետը՝ ստանակով տնտեսագետ-թատերագետի մասնագիտություն։ Նույն 1986 թվականին նշանակվել է տնօրենի պաշտոնում (2019-2022 թվականներին՝ ընդլայնված լիազորություններով տնօրեն)։
Մարկ Բորիսովիչ Վարշավերը ղեկավարել է Լենկոմի լեգենդար նախագծերը՝ «Հիշատակի աղոթք», «Ծաղրածու Բալակիրևը», «Բարբարոս և հերետիկոս», «Իմաստուն», «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը», «Դահիճի ողբը», «Վա բանկ», «Տարտյուֆ», «Բալի այգին», «Ամուսնություն», «Սանձահարողների սանձահարումը», «Tout paye, կամ ամեն ինչի համար վճարված է», «Թռչելով կկվի բնի վրայով» («Խավարում») և շատ ուրիշներ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Марк Борисович Варшавер стоял во главе легендарных проектов Ленкома: «Поминальная молитва», «Шут Балакирев», «Варвар и еретик», «Мудрец», «Безумный день, или Женитьба Фигаро», «Плач палача», «Ва-банк», «Тартюф», «Вишнёвый сад», «Женитьба», «Укрощение укротителей», «Tout paye, или Всё оплачено», «Пролетая над гнездом кукушки» («Затмение») и многих других[1].
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972 – Նադեժդա (ռուս.՝ Надежда) – Պյոտր Ստրուվե
- 1973 – Իմ ճակատագիրը (ռուս.՝ Моя судьба) ֆիզիկոս Օլեգ Մորոզով
Պարգևեր և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (2022 թվականի մարտի 11) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[2]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2012 թվականի հունվարի 17) – հայրենական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բեղմնավոր գործունեության համար[3]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2007 թվականի մարտի 8) – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բեղմնավոր գործունեության համար[4]
- Ալեքսանդր Նևսկու շքանշան (2016 թվականի դեկտեմբերի 26) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[5]
- Բարեկամության շքանշան (1997 թվականի մայիսի 30) – պետությանը մատուցած ծառայությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, մշակույթի և արվեստի բնագավառում երկարամյա բեղմնավոր գործունեության համար[6]
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2001 թվականի հունիսի 6) – արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[7]
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (1993 թվականի մայիսի 13) – մշակույթի բնագավառում ունեցած վաստակի և բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար[8]
- Մոսկվայի քաղաքային դումայի պատվոգիր (2017 թվականի փետրվարի 15) – քաղաքային համայնքին մատուցած ծառայությունների համար և հոբելյանի կապակցությամբ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Марк Борисович Варшавер стоял во главе легендарных проектов Ленкома:…». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 11 марта 2022 года № 111 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 17 января 2012 года № 61 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" III степени Варшавера М. Б.»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 8 марта 2007 года № 288 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" IV степени Варшавера М. Б.»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 26 декабря 2016 года № 711 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 30 мая 1997 года № 539 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 6 июня 2001 года № 656 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 13 мая 1993 года № 668 "О присвоении почётного звания «Заслуженный работник культуры Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Постановление Московской городской Думы от 15 февраля 2017 года «О награждении почётными грамотами Московской городской Думы и Почётным дипломом Московской городской Думы»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկ Բորիսովիչ Վարշավեր (ռուս.)
- Директор «Ленкома» Марк Варшавер отмечает юбилей Вести. Проверено 1 мая 2019
- Варшавер сожалеет о своём поведении в ходе конфликта Вести. Проверено 1 мая 2019
- Մարտի 11 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչներ
- «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- 20-րդ դարի դերասաններ