Մոսկվայի Ա. Ն. Օստրովսկու անվան մարզային դրամատիկական թատրոն
Մոսկվայի Ա. Ն. Օստրովսկու անվան մարզային դրամատիկական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Գտնվելու վայրը | Մոսկվա |
Հիմնադրման ամսաթիվ | հունվարի 8, 1935 |
Անվանված է | Ալեքսանդր Օստրովսկի |
Մոսկվայի մարզային Ա. Ն. Օստրովսկու անվան դրամատիկական թատրոն (ռուս.՝ Московский областной драматический театр имени А. Н. Островского) (1935—2013), այժմ գոյություն չունեցող մոսկովյան թատրոն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1935 թվականի հունվարի 18-ին Մոսկվայի մարզի Միխայլովո քաղաքում բացվել է Մոսկվայի մարզի չորրորդ կոլտնտեսական թատրոնը` Շապովալենկոյի «Ալբինա Մեգուրսկայա» պիեսի բեմադրությամբ։ Թատրոնը հիմնադրվել է Ֆրունզենյան աշխատավորների լուսավորության տան թատերախմբի հիման վրա, որը ղեկավարում էր Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի արտիստ Սերգեյ Նիկոլայի Սվերչկովը։ Թատրոնի կոչվել է ռուս դրամատուրգ Ա. Ն. Օստրովսկու անունով, քանի որ թատրոնի հիմքում կանգնած է եղել «Օստրովսկու տան» թատերախմբի վարպետ, դերասանուհի և մանկավարժ Վերա Նիկոլայի Պաշեննայան։ 1942 թվականի սեպտեմբերի 12-ից թատրոնը անվանափոխվել է` դառնալով Մոսկվայի մարզային Ա. Օստրովսկու անվան կոլտնտեսական դրամատիկական թատրոն։ 1993 թվականին Ա. Օստրովսկու անվան թատրոնը տեղափոխվել է Մոսկվայի մարզային արվեստի տան շենք, որը գտնվում է այժմյան Հարավ-արևելյան շրջանի վարչական տարածքում։ 2013 թվականին երկու մարզային թատրոններ` Մոսկվայի մարզային Ա. Ն. Օստրովսկու անվան դրամատիկական թատրոնն ու Մոսկվայի մարզային դրամատիկական կամերային թատրոնը միավորվել են։ Նորաստեղծ թատրոնը կոչվել է Մոսկվայի շրջանային թատրոն, գեղարվեստական ղեկավարը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզռուկովն է[1]։
Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականից հետո Մոսկվայի մարզային Ա. Ն. Օստրովսկու անվան դրամատիկական թատրոնի թատերախումբն այլևս գոյություն չունի։
Մինչև այդ թատրոնն աշխատել է հետևյալ կազմով.
Թատրոնի ռեժիսորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեորգի Տովստոնոգով
- Ֆելիքս Սակալիս
- Եֆիմ Տաբաչնիկով
- Ռոման Վիտյուկ
- Սերգեյ Գոլոմազով
- Իոսիֆ Ռայխելգուազ
- Վլադիմիր Պորտնով
Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալլա Տարասովա
- Լյուդմիլա Արինինա
- Միխայիլ Ժարով
- Լև Բորիսով
- Վլադիսլավ Բալանդին
- Սվետլանա Կորկոշկո
- Սվետլանա Բրագարնիկ
- Ալեքսանդր Երմակով
- Գրիգորի Ֆիրսով
- Ալեքսանդր Յակովլև
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Художественный руководитель — народный артист РФ Сергей Витальевич Безруков». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թատրոնների միավորման մասին Արխիվացված 2015-10-26 Wayback Machine (ռուս.)
- Яндекс քարտեզներում (ռուս.)