Պյոտր Ստրուվե
Պյոտր Բեռնհարդի Ստրուվե (ռուս.՝ Пётр Бернгардович Струве, հունվարի 26 (փետրվարի 7), 1870[1], Պերմ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 26, 1944[1][3] կամ փետրվարի 22, 1944[4], Փարիզ, Ֆրանսիա[2]), ռուս քաղաքական գործիչ, տնտեսագետ, ժուռնալիստ, սկզբնական շրջանում՝ այսպես կոչված իրավական մարքսիզմի (Легальный марксизм) ներկայացուցիչ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության համահիմնադիր, այնուհետև՝ 1905 թվականից՝ ռուսական ազատականության (լիբերալիզմի) եռանդուն գործիչ ու տեսաբան, սահմանադրական-դեմոկրատական կուսակցության (կադետների) առաջնորդներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերմի նահանգապետ Բեռնհարդ Ստրուվեի որդին է, աստղագետ Վասիլի Ստրուվեի թոռը։ Ծնվել է Պերմում, 1882 թվականից ապրել Սանկտ Պետերբուրգում՝ հրատարակչուհի Ալեքսանդրա Կալմիկովայի տանը[7], սովորել է 3-րդ գիմնազիայում։ 1889 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի բնագիտական ֆակուլտետ, հաջորդ տարի տեղափոխվել իրավաբանական։ Ուսանողության տարիներին տարվել է մարքսիզմով, համալսարանում մարքսիստական խմբակ ստեղծել։ 1892 թվականին ավստրիական Գրաց քաղաքի համալսարանում տնտեսագիտություն է ուսումնասիրել, հենց այդ ժամանակներից էլ սկսել է զբաղվել հրապարակագրությամբ, գերմանական սոցիալ-դեմոկրատական մամուլում հանդես եկել նարոդնիկության քննադատությամբ։ Հրատարակել է «Քննադատական նոթեր Ռուսաստանի տնտեսական զարգացման հարցի առնչությամբ» («Критические заметки к вопросу об экономическом развитии России») գիրքը, որով հիմք է դրվել նարոդնիկության դեմ ռուսական մարքսիզմի լեգալ պայքարին։ Աշխատությունը դարձել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատների «հավատքի խորհրդանիշը», հեղինակը դասվել է մարքսիստ առաջատար տեսաբանների շարքին։ Գիրքը, ապացուցելով կապիտալիզմի առաջադիմական բնույթը, ավարտվում էր հետևյալ բառերով. «Խոստովանենք մեր անկուլտուրական լինելը և գնանք դասեր քաղելու կապիտալիզմից» («Признаем нашу некультурность и пойдем на выучку к капитализму»[8]):
1895 թվականին Պյոտր Ստրուվեն անդամագրվել է կայսերական ազատ տնտեսագիտական ընկերությանը։ Այդ նույն տարվա հունվարին տարածել է իր անանուն բաց նամակը՝ ուղղված Նիկոլայ 2-րդին, ով գահ բարձրանալով՝ հայտարարել էր, որ հակառեֆորմների քաղաքականություն է վարելու։ 1896 թվականին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի լոնդոնյան կոնգրեսին։ Խմբագրել է մարքսիստական առաջին ամսագրերը՝ «Новое слово»-ն (1897 թ.) և «Начало»-ն (1899 թ.): 1898 թվականին ՌՍԴԲԿ 1-ին համագումարի համար գրել է «Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) մանիֆեստը», որն այդ կուսակցության առաջին փաստաթուղթն է։ 1899 թվականին Գերմանիայում գերմաներեն հրատարակել է «Հասարակական զարգացման մարքսյան տեսությունը» աշխատությունը, որտեղ քննադատության է ենթարկել Մարքսի հայացքները սոցիալական հեղափոխության անխուսափելիության մասին[9]։ 1900 թվականի ապրիլին մասնակցել է «Искра» թերթի հրատարակումը նախաձեռնելու կապակցությամբ Պսկովում անցկացված կազմակերպական խորհրդակցությանը։ 1905 թվականից դարձել է սահմանադրական-դեմոկրատական (կադետների) կուսակցության ղեկավար անդամներից մեկը (դա ռուսական կայսրությունում 1905-1917 թվականներին գործած ազատական/լիբերալ քաղաքական կուսակցություն էր)։ 1906 թվականին Ստրուվեն ընտրվել է 2-րդ դումայի պատգամավոր։ Ստոլիպինյան դեակցիայի տարիներին եղել է «Вечи.критика революционных традиций русской интеллигенции» հոդվածների ժողովածուն ստեղծած հեղինակներից մեկը[10]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին, նշանակվել է առևտրի և արդյունաբերության նախարարությանն առընթեր միջգերատեսչական գաղտնի և հատուկ կոմիտեի նախագահ (կոմիտեի խնդիրն էր սահմանափակել մատակարարումներն ու առևտուրը թշնամու հետ)։ Այդ նույն տարում ընդգրկվել է բնական արտադրական ուժերի ուսումնասիրման ակադեմիական հանձնաժողովում, որի ղեկավարը ակադեմիկոս Վ. Ի. Վերնադսկին էր։ 1915 թվականի փետրվարի 18-ից եղել է արդյունաբերության ու առևտրի նախարարության նորանշանակ գլխավոր կառավարիչ Վ. Ն. Շախովսկու խորհրդականը սոցիալական հարցերով[11]։
1916 թվականին Ստրուվեին շնորհվել է Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ 1917 թ. ապրիլ-մայիս ամիսներին նա պաշտոնավարել է որպես արտաքին գործերի նախարարության տնտեսական դեպարտամենտի տնօրեն, մայիսին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1928 թվականին հեռացվել է[12], 1990 թվականին վերականգնվել[13]):
Մասնակցել է Մոսկվայում կայացած Պետական խորհրդակցությանը։ Եղել է Նախախորհրդարանի (Предпарламент) անդամ, ընդգրկվել միջազգային գործերի հանձնաժողովում, որտեղ հանդես է եկել հակահեղափոխական, պաշտպանողական դիրքերից[14]։
1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից ու ցարական վարչակարգի տապալումից հետո՝ 1917 թ. ապրիլ-մայիս ամիսներին պաշտոնավարել է որպես ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարության տնտեսական դեպարտամենտի տնօրեն։ Բոլշևիկյան հեղաշրջումից (հոկտեմբերյան հեղափոխությունից) հետո հարել է սպիտակգվարդիականներին, ծառայել Անտոն Դենիկինի, Պյոտր Վրանգելի գրասենյակներում։ Ֆրանսիայի կողմից ճանաչված վրանգելյան կառավարության կազմում վարել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը[15]։ 1920 թվականից գտնվել է աքսորում կամ վտարանդության մեջ, 1928 թվականից ապրել Հարավսլավիայի մայրաքաղաքում՝ Բելգրադում, դարձել ԽՍՀՄ-ի, հոկտեմբերյան հեղափոխության, բոլշևիկյան վարչակարգի ակնառու քննադատներից մեկը։ Մինչև 1928 թվականը դասախոսել է Պրահայի Կառլով համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ռուսական բաժնում, այնուհետև հասարակագիտական թեմաներով դասախոսություններ կարդացել Բելգրադի համալսարանում։ Բելգրադում դրա հետ մեկտեղ 1928-1934 թվականներին խմբագրել է «Россия и славянство» ամենշաբաթյա ամսագիրը, հետագայում վերջ է տվել իր քաղաքական գործունեությանը։
1941 թվականին Հարավսլավիայում իրենց տիրապետությունը հաստատած գերմանացիները երեք ամսով բանտ են նետել Ստրուվեին՝ Լենինի հետ ընկերական հարաբերություններ ունեցած լինելու պատճառով։ 1942 թվականի հուլիսին նրան հաջողվել է կնոջ հետ մեկնել Փարիզ, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն։
Թաղվել է Սենտ Ժենևիև դե Բուա քաղաքի ուղղափառ գերեզմանատանը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Критические заметки к вопросу об экономическом развитии России. — СПб., 1894. — 301 с.
- Die Marxsche Theorie der sozialen Entwicklund. Ein kritischer Versuch. // «Arhiv fur Sozialt Gesetzgebund und Statistik», 1899.
- Марксовская теория социального развития — Киев, 1905. — 63 с.
- Марксова теория социального развития. Критический опыт. / Перевод А. В. Чусовой под редакцией Н. С. Плотникова. // Исследования по истории русской мысли: Ежегодник за 2000 год. — М.: ОГИ, 2000.
- Betrachtungen über die russische Revolution. In: Melnik, J. (1906): Russen über Russland. Frankfurt a. M., Rütten & Loening, S. 1-16.
- Отрывки о государстве // Русская Мысль. 1908. № 5.
- Patriotica. Политика, культура, религия, социализм / Сб-к статей за 5 лет (1905—1910). — СПб., изд. Д. Жуковского. — 1911. — 620 с.
- Крепостное хозяйство. М. Изд. М. и С. Сабашниковых. 1913.
- Хозяйство и цена. Часть вторая. М.: Изд. П. П. Рябушинского. 1916.
- Историческое введение в политическую экономию, 1916
- Исторический смысл русской революции и национальные задачи. // Из глубины. Сборник статей о русской революции. — 1918.
- Размышления о русской революции — София, 1920. — 34 с.
- Генерал П. Н. Врангель Արխիվացված 2016-04-13 Wayback Machine. // Россия. — 1928. — № 35. — С. 1.
- Наблюдения и исследования из области хозяйственной жизни и права Древней Руси. I. Существовал ли в Древней Руси феодальный правопорядок? — II. Наименование ՝крестьянин՝. Отдельный оттиск из ՝Сборника русского института в Праге՝. — Прага: Типография ՝Политика.՝ 1929.
- Три стиля русской исторической науки и С. Ф. Платонов Արխիվացված 2016-02-06 Wayback Machine. // История и историография России : из научно-литературного наследия русского зарубежья. М: Русский мир. 2006.
- Мои встречи и столкновения с Лениным // Вестник РХД. — 1970. — № 1—2 (95—96). — С. 143—166.
- Избранные сочинения. — М.: РОССПЭН, 1999. — ISBN 5-86004-145-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118619497 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ CONOR.Sl
- ↑ Струве Г. П. (ռուս.) // Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 7. — С. 226.
- ↑ Энциклопедия Санкт-Петербурга
- ↑ Пайпс Р. Теория капиталистического развития П. Б. Струве
- ↑ Несмотря на то что это был основной текст российского варианта ревизионизма, авторского перевода статьи на русский язык не существовало, вышедший в 1905 году без ведома Струве перевод удостоился его уничижительного отзыва. См. Головин Я. Б. П. Б. Струве и Г. В. Плеханов: к истории одной полемики // Известия МГТУ «МАМИ» № 4(18), 2013, т. 2.
- ↑ |id = 3980590|tytuł=Struwe Piotr B.|data dostępu=2021-04-12}}
- ↑ «Шаховской В. Н. «Sic transit gloria mundi» (Так проходит мирская слава). 1893-1917 гг. — Париж, 1953. С.56».
- ↑ Струве Петр Бернгардович РАН
- ↑ Тункина И. В. М. И. Ростовцев и Российская Академия наук // Скифский роман. М.: РОССПЭН. 1997. С.110
- ↑ Руднева С. Е. Предпарламент. Октябрь 1917 года. Опыт исторической реконструкции. — М.: Наука, 2006. — 280 с.
- ↑ Sąsiedzi wobec wojny 1920 roku, Londyn 1990, s. 79-80.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Белов С. В. История одной «дружбы»: В. И. Ленин и П. Б. Струве. — СПб.: Издательство СПбГУ, 2005.
- Даватц В. Х. Правда о Струве: опыт одной биографии. — Белград: Издание Рыбинского. — 1934.
- Ленин В. И. Экономическое содержание народничества и критика его в книге г. Струве Արխիվացված 2016-04-17 Wayback Machine
- Глава двадцать первая. «Третьи лица» и три великих державы Струве // Накопление капитала: Том I и II. — 5-е изд. — М.—Л.: Соцэкгиз, 1934. — С. 200—205. — XLIV, 463 с.
- Колеров М. А. Петр Струве в 1905-1908 годах: культура и социал-либерализм // Тетради по консерватизму: Альманах. – № 4. – М.: Некоммерческий фонд – Институт социальноэкономических и политических исследований (Фонд ИСЭПИ), 2017.
- Пайпс. Р. Струве. Биография. В 2 т. — М.: Московская школа политических исследований, 2001.
- Сборник статей, посвященных Петру Бернгардовичу Струве ко дню тридцатипятилетия его научно-публицистической деятельности. 1890—1925. Прага. 1925.
- С. И. Бажов - https://iphlib.ru/greenstone3/library/collection/newphilenc/document/HASH01f008010290bbc52ef2ffef }}
- Трахтенберг И. А. Борьба против «легального марксизма» // Капиталистическое воспроизводство и экономические кризисы (Очерк теории). — 2-е изд. — М.: Госполитиздат, 1954. — С. 91—96. — 199 с. — 150 000 экз.
- Троцкий Л. Господин Петр Струве в политике Արխիվացված 2016-03-21 Wayback Machine, Господин Петр Струве Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
- Франк С. Л. Воспоминания о П. Б. Струве. // Франк С. Л. Непрочитанное… — М.: Московская школа политических исследований, 2001.
- Франк С. Л. Умственный склад, личность и воззрения П. Б. Струве.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Register of the Petr Berngardovich Struve Papers, 1890–1982 at the Hoover Institution Archives.
- Register of the Gleb Struve Papers, 1810–1985 at the Hoover Institution Archives.
- Струве Пётр Бернгардович
- Единомышленники. Оппоненты. Враги. К 150-летию Владимира Ленина и Петра Струве Արխիվացված 2021-01-28 Wayback Machine (05.03.2020) // Государственный музей политической истории России
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Ստրուվե» հոդվածին։ |
|
- Փետրվարի 7 ծնունդներ
- 1870 ծնունդներ
- Պերմ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 26 մահեր
- 1944 մահեր
- Փետրվարի 22 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գրացի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով