Մարկ Սկիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Սկիներ
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1983(1983-03-23) (41 տարեկան)

Մարկ Սկիներ (անգլ.՝ Marc Skinner, մարտի 23, 1983(1983-03-23)), անգլիացի ֆուտբոլային մարզիչ, «Մանչեսթեր Յունայթեդի» կանանց թիմի գլխավոր մարզիչ։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիները Բիրմինգհեմ Սիթի ակումբում աշխատել է որպես ուսուցիչ, ինչպես նաև տեխնիկական տնօրեն, պահեստայինների մարզիչ և դարպասապահների մարզիչ։ 2013 թվականին նա նշանակվել է Սոլիհալի քոլեջի ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ, որտեղ խաղում էին միայն աղջիկները։ Սոլիհալի քոլեջի ֆուտբոլի ակադեմիան սերտ կապեր ուներ Բիրմինգհեմ Սիթիի կանանց թիմի հետ, որը քոլեջի թիմից գրավեց երիտասարդ տաղանդներ[1]։

2016 թվականի դեկտեմբերին Սկիները նշանակվել է «Բիրմինգհեմ Սիթի»-ի կանանց թիմի գլխավոր մարզիչ[2]։ Կանանց Սուպերլիգայի «գարնանային սերիայում», որը տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում,«Բիրմինգհեմ Սիթին» զբաղեցրել է 7-րդ տեղը։ Թիմը հասավ նաև 2017 թվականի Անգլիայի կանանց գավաթի եզրափակիչ՝ դրանում պարտվելով «Մանչեսթեր Սիթիի» կանանց թիմին։ 2017/18 մրցաշրջանում «Բիրմինգհեմ Սիթին» կանանց Սուպերլիգայում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

2019 թվականի հունվարին «Բիրմինգհեմ Սիթին» կանանց Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում էր։ Սկիներին հաջողվել է ստեղծել լավ կազմակերպված թիմ՝ գերիշխող հարձակմամբ՝ գործելով սահմանափակ բյուջեով[3]։

2019 թվականի հունվարի 14-ին Սքիները նշանակվել է Օռլանդոյի (Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ) կանանց ֆուտբոլի ազգային լիգայի «Օռլանդո Պրայդ» ակումբի գլխավոր մարզիչ։ ԱՄՆ-ում նրա կարիերայի մեկնարկը բարդ էր. նա ոչ մի հաղթանակ չի տարել առաջին 9 խաղերում։ 2019 թվականի հունիսի 22-ին նրա թիմը 2:1 հաշվով հաղթեց «Սքայ Բլու» ակումբին[4]։ 2019 թվականի մրցաշրջանը «Օռլանդո Պրայդ» թիմը 16 միավորով ավարտեց լիգայի աղյուսակի ստորին հատվածում[5]։ 2020 թվականի մրցաշրջանը խաթարվել է COVID-19 համաճարակի պատճառով, ինչի պատճառով թիմն անցկացրել է միայն կանանց ֆուտբոլի ազգային լիգայի չորս պաշտոնական հանդիպում՝ չհաղթելով ոչ-ոքի, սակայն ոչ-ոքի է ավարտել լիգայի վերջին խաղը՝ երեք գնդակ խաղալով «Նորթ Քարոլայն Քարիջի» դեմ[6]։ 2021 թվականին թիմը չպարտվեց առաջնության մեկնարկային 7 խաղերից և ոչ մեկում՝ վաստակելով 15 միավոր։ 2021 թվականի հուլիսի 23-ին Սկիները հրաժարական տվեց[7]։

2021 թվականի հուլիսի 29-ին Մարկ Սկիները նշանակվեց «Մանչեսթեր Յունայթեդի» կանանց թիմի գլխավոր մարզիչ՝ այդ պաշտոնում փոխարինելով նույն տարվա մայիսին հրաժարական տված Քեյսի Սթոունիին։ Նա ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով[8][9]։

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Երկիր Աշխատանքի սկիզբը Աշխատանքի ավարտը Ցուցանիշներ
Խ Հ Ո Պ ԱՆ ՄՊ ՌՄ % հաղթանակներ
Բիրմինգհեմ Սիթի  Անգլիա 2016 թվականի դեկտեմբերի 14 2019 թվականի հունվարի 14 54 26 11 17 76 51 +25 48,15
Օռլանդո Փրայդ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 2019 թվականի հունվարի 14 2021 թվականի հուլիսի 29 43 9 12 22 46 77 −31 20,93
Մանչեսթեր Յունայթեդ  Անգլիա 2021 թվականի հուլիսի 29 39 22 10 7 79 42 +37 56,41
Ընդամենը

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական նվաճումներ
  • Կանանց Սուպերլիգայի ամսվա մարզիչ՝ դեկտեմբեր 2021[10], հունվարի 2022[11], հոկտեմբերի 2022[12]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքիները հանդիպում է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լորա բասեթի հետ, ում հետ միասին մարզել է «Բիրմինգհեմ Սիթիի» կանանց մինչև 14 տարեկանների թիմը[13]։ 2018 թվականի դեկտեմբերին զույգը դուստր ունեցավ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Blues link with Solihull College» (անգլերեն). Birmingham City Ladies F.C. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. «Marc Skinner appointed manager» (անգլերեն). Birmingham City Ladies F.C. 2016 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին.
  3. «Orlando Pride Appoints Marc Skinner as Head Coach Ahead of 2019 NWSL Season» (անգլերեն). Orlando City SC. 2019 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «Sky Blue FC vs. Orlando Pride» (անգլերեն). NWSL Soccer. 2019 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «2019 NWSL season review: Orlando Pride» (անգլերեն). Vavel. 2019 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. «NWSL Fall Series: Orlando Pride storm back from three-goal deficit to draw North Carolina Courage» (անգլերեն). CBS Sports. 2020 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. «Marc Skinner Steps Down as Orlando Pride Head Coach» (անգլերեն). Orlando City SC. 2021 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. «Marc Skinner appointed as United Women head coach» (անգլերեն). Manchester United F.C. 2021 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. «Man Utd appoint Skinner as head coach of women's side» (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  10. «Marc Skinner and Ella Toone: Manchester United duo win Women's Super League awards for December» (անգլերեն). Sky Sports. 2022 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. «Man Utd forward Leah Galton and manager Marc Skinner win monthly award» (անգլերեն). Sky Sports. 2022 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. Spencer, Jamie. (2022 թ․ նոյեմբերի 10). «Marc Skinner named Barclays WSL Manager of the Month for October» (անգլերեն). 90min.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  13. Moore, Glenn. (2017 թ․ հունիսի 6). «Laura Bassett is without a club but she doesn't want to play for her partner» (անգլերեն). iNews. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Սկիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Սկիներ» հոդվածին։