Մարկ Բլուկաս
| Մարկ Բլուկաս | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | հունվարի 11, 1972[1] (54 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Butler, Փենսիլվանիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասան, կինոպրոդյուսեր, բասկետբոլիստ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
| IMDb։ | ID 0089456 |
Մարկ Բլուկաս (անգլ.՝ Marcus Paul "Marc" Blucas, հունվարի 11, 1972[1], Butler, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է Ռայլի Ֆինի դերակատարումով՝ «Բաֆի․ Վամպիրների ոչնչացնող» հեռուստասերիալից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Բլուկասը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում՝ մանկավարժ Մերի Բլուկասի ընտանիքում[2]։ Փենսիլվանիայի Ժիրար քաղաք տեղափոխվելուն պես նա դարձել է տեղի ավագ դպրոցի բասկետբոլի ակումբի անդամ։ 1994 թվականին Բլուկասը ավարտել է Ույեկ Ֆորեստի համալսարանը։ Այնտեղ նա Սիգմա Ֆի Էփսիլոն եղբայրության անդամ էր[3]։ Այնուհետև Բլուկասը չկարողանալով մտնել NBA, մեկնում է Միացյալ Թագավորություն, որտեղ հաջորդ տարի խաղում է բրիտանական բասկետբոլի լիգայում՝ «Մանչեստրյան գիգանտներ» խմբում։ Հետո նա պլանավորել էր դառնալ փաստաբան, բայց մտափոխվեց և գնաց դերասանական[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին դերը կինոյում ստացել է 1995 թվականին «Խանդավառված» հեռուստաֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է բասկետբոլիստի դերում՝ ռեժիսոր Գերի Գրոսայի «Պլեզանտիվլ» ֆիլմում։ 1999 թվականին Բլուկասը ստացել է Ռայլի Ֆինի դերը «Բաֆի․ Վամպիրների ոչնչացնող» հեռուստաֆիլմում։ Սկզբում Բլուկասը մտածում էր որ իր ժամանակը անտեղի վատնում է ռեժիսոր Ջոս Ուիդոնի վրա, բայց երկու շաբաթ անց Ուիդոնը նրան հրավիրեց «Բաֆի»[5]։ Նախագծում նա մնաց մինչև 2000 թվական։
«Բաֆիից» հեռանալուց հետո, Բլուկասը Մել Գիբսոնի և Քրիս Քլայնոմի հետ նկարահանվել է «Մենք զինվորներ Էինք» (2002) և Քեյթի Հոլմս հետ «Առաջին դուստր» ֆիլմերում։ 2007 թվականին գլխավոր դերեր է դերասանը խաղացել «Երեք բանալի» և «Մահացու հարկ» ֆիլմերում։ 2010 թվականի փետրվարին Բլուկասը միացել է «Հավատարիմ» հեռուստատեսային դրամայի դերասանական կազմին[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հուլիսի 25-ին ամուսնացել է լրագրող Ռայան Ղեդոնի հետ[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կինո | ||
|---|---|---|
| Տարի | Անվանում | Դեր |
| 1996 | Էդի | Բենչ |
| 1998 | Պլեզանտիվլ | Բասկետբոլիստ |
| 1999 | Երկրի բնակիչների ամուսնական խաղերը | Կնոջ նախկին ընկեր |
| Գիշերային ուրվականների տունը | Էպիզոդ | |
| 2001 | Ջեյը և լռակյաց Բոբը տալիս են հակահարված | Ֆրեդ |
| Ամառային օգուտ | Մայլս | |
| 2002 | Մենք զինվորներ էինք | Լեյտենանտ Հենրի Խերիկ |
| Արևային նահանգ | Սքոթի | |
| Նրանք | Պոլ | |
| 2003 | Ես վերցրել եմ կողպեքը | Նեյլ Քոթոն |
| Ավար ռոքնռոլի համար | Վետենինար | |
| Վերևից տեսարանը ավելի լավ է | Թոմի Բոլուեր | |
| Սթենդի մեկ թռիչք | Բեն | |
| 2004 | Ֆորտ Ալամո | Ջեյմս Բոնեմ |
| Առաջին դուստրը | Джеймс Лемсон | |
| 2006 | Երեք բանալի | Кевин Персон |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 FIBA database
- ↑ «A Beau for Buffy : People.com». People.com. 2000 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Famous Sigma Phi Epsilon's | Famous Fraternity & Sorority Greeks». Greek 101. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Marc Blucas Biography — Yahoo! Movies». Movies.yahoo.com. 1972 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «INTERVIEW: Actor Marc Blucas». Dvdsnapshot.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
{{cite web}}: Invalid|url-status=404(օգնություն) - ↑ Ausiello, Michael (2010 թ․ փետրվարի 16). «Pilot Intel: Marc Blucas recruited for 'True Blue' duty». The Ausiello Files. Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Marc Blucas Walks Down the Aisle». Whedonage.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Բլուկաս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 11 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ