Մարկ Անտուան Ուդենռիյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Անտուան Ուդենռիյն
Ծնվել է1890
Մահացել է1962
Մասնագիտությունգրող

Մարկ Անտուան Ուդենռիյն (հոլ.՝ Marc-Antoine van den Oudenrijn, 1890 - 1962), հոլանդացի հայագետ, արևելագետ, փիլիսոփա, աստվածաբան։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի դոմինիկյան ճեմարանի ուսուցիչ (1920 թվականն)։ Դասախոսել է Հռոմի Մխիթարյան ուսումնարանում (1922 թվականից) և Ֆրայբուրգի համալսարանում (1929-1957 թթ.)։ Հոլանդիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր հրատարակել է շուրջ 430 ուսումնասիրություն, որոնցից ավելի քան 200-ը՝ հայագիտական։

Առանձին մենագրություններ է գրել հայ միարարների և Վենետիկի Մխիթարյան միաբանության պատմության ու միաբանների գործունեության մասին։ Եվրոպական մամուլում արձագանքել է հայ գիտնականների կյանքի նորույթներին, գրել գրախոսականներ արտասահմանյան երկրներում պահվող հայկական ձեռագրերի ցուցակների, հիշատակարանների ժողովածուների, օտար լեզուներով լույս տեսած հայերենի քերականությունների, բառարանների մասին։ Հայերենից անգլերեն է թարգմանել «Յաղագս Առաքինութեանց հոգւոյն» (1942) երկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։