Մարկուս Բենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուս Բենտ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1978(1978-05-19)[1][2][3] (45 տարեկան)
Ծննդավայր Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ուիկ
Պատանեկան կարիերա
Անգլիա Բրենտֆորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1998 Անգլիա Բրենտֆորդ 70 (8)
1998—1999 Անգլիա Քրիսթալ Փելաս 28 (5)
1999 Անգլիա Պորտ Վեյլ 23 (1)
1999—2000 Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 48 (20)
2000—2001 Անգլիա Բլաքբըրն Ռովերս 37 (8)
2001—2004 Անգլիա Իպսվիչ Թաուն 61 (21)
2003—2004  Անգլիա Լեսթեր Սիթի 33 (9)
2004—2006 Անգլիա Էվերթոն 55 (7)
2006—2008 Անգլիա Չարլտոն Ատլետիկ 46 (4)
2007—2008  Անգլիա Ուիգան Ատլետիկ 31 (7)
2008—2011 Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 33 (3)
2009—2010  Անգլիա Միդլսբրո 7 (0)
2010  Անգլիա Քուինս Պարկ Ռեյնջերս 3 (0)
2010—2011  Անգլիա Վուլվերհեմպտոն Ուոնդերերս 3 (0)
2011  Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 11 (0)
2011—2012 Ինդոնեզիա Միտրա Կուկար 11 (4)
2017— Անգլիա Ուիկ
Ազգային հավաքական
1998 Անգլիա Անգլիա (մինչև 21) 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարկուս Նաթան Բենտ (անգլ.՝ Marcus Nathan Bent, մայիսի 19, 1978(1978-05-19)[1][2][3], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենտը ծնվել է Համերսմիթում (Լոնդոն)։ Նրա ծնողներն ունեն ճամայկայական ծագում[4]։ Սովորել է Սանբերի Թեմզայի Սուրբ Պողոսի քոլեջում[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թվականին «Բրենտֆորդում», որից առաջ խաղացել էր նրա երիտասարդական թիմում։ Այնուհետև հանդես է եկել անգլիական «Քրիսթալ Փելաս», «Պորտ Վեյլ», «Շեֆիլդ Յունայթեդ», «Բլաքբըրն Ռովերս», «Իպսվիչ Թաուն», «Լեսթեր Սիթի», «Էվերթոն», «Չարլտոն Ատլետիկ», «Ուիգան Ատլետիկ», «Բիրմինգհեմ Սիթի», «Միդլսբրո ՖԱ», «Քուինս Պարկ Ռեյնջերս», «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» և ինդոնեզական «Միտրա Կուկար» ակումբներում։

Իր կարիերայի ընթացքում Մարկուսը 15 տարբեր թիմերի կազմում մասնակցել է 574 հանդիպման՝ խփելով 113 գոլ։ Նրա բազմաթիվ տեղափոխությունների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմել է ավելի քան 10 միլիոն ֆունտ ստերլինգ։

2017 թվականի սեպտեմբերի 13-ին, 39 տարեկան հասակում, Բենտը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Ուիկ» ակումբի հետ, որը հանդես է գալիս Southern Combination Football League-ում, որին մասնակցում են կիսապրոֆեսիոնալ և սիրողական թիմեր։ Ակումբի սեփականատեր Ռոդնի Լեմպտոնն ասել է, որ Մարկուսի հետ մանկության ընկերներ են եղել։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենտն Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է երկու հանդիպում՝ խփելով մեկ գոլ[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուսն ունի կրտսեր եղբայր՝ Էլիոթը, որը 10 տարով փոքր է իրենից և նույնպես ֆուտբոլիստ է։ Էլիոթը եղել է «Ֆուլհեմի» երիտասարդական թիմի խաղացող[7], ինչպես նաև հանդես է եկել Անգլիայի ցածր լիգաների «Դորչեստր Թաուն», «Ուելինգ Յունայթեդը» և «Հեմպտթոն ընդ Ռիչմոնդ Բորո» ակումբներում։

Բենտը նշանադրված է եղել Քելլի Քլարկի հետ, սակայն հետագայում նրանք բաժանվել են․ զույգն ընդհանուր դուստր ունի։ Նա հանդիպել է նաև մոդել Դանիել Լլոյդի[8] և դերասանուհի Ջեմմա Աթկինսոնի հետ[9], որի հետ նա կարճ ժամանակ նշանված է եղել[10]։ Կարիերան ավարտելուց հետո Բենտը հանդես է եկել նավթային բիզնեսի ոլորտում[11]։

2015 թվականի սեպտեմբերին Բենտը մեղադրվել է ծեծկռտուքի և Ա դասի թմրանյութեր պահելու մեջ այն բանից հետո, երբ ոստիկանությունը էլեկտրաշոկեր է օգտագործել Էշերում գտնվող իր տանը Մարկուսի ձերբակալության ժամանակ[12]։ 2016 թվականի փետրվարին նա իրեն մեղավոր է ճանաչել և դատարանի կողմից դատապարտվել 1 տարվա պայմանական ազատազրկման, 2-ամսյա պարետային ժամի և 200 ժամի պարտադիր չվճարվող աշխատանքի[13][14]։ Չորս ամիս անց նա տուգանվել է 385 ֆունտ ստեռլինգով այն բանից հետո, երբ նրա մոտ կոկաին են գտել «Chessington World of Adventures» զվարճանքների այգում[15]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Դիվիզիոն Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1995/96 Բրենտֆորդ Երկրորդ դիվիզիոն 9 0 5 3 0 0 6 0 20 4
1996/97[16] 37 4 1 0 4 0 0 0 42 4
1997/98[17] 24 4 2 0 3 1 0 0 29 5
Ընդհանուր 70 8 8 3 7 2 6 0 91 13
1997/98[17] Քրիսթալ Փելաս Պրեմիեր Լիգա 16 5 0 0 0 0 0 0 16 5
1998/99[18] Առաջին դիվիզիոն 12 0 1 0 2 0 0 0 15 0
Ընդհանուր 28 5 1 0 2 0 0 0 31 5
1998/99[18] Պորտ Վեյլ Առաջին Դիվիզիոն 15 0 0 0 0 0 0 0 15 0
1999/00[19] 8 1 0 0 1 0 0 0 9 1
Ընդհանուր 23 1 0 0 1 0 0 0 24 1
1999/00[19] Շեֆիլդ Յունայթեդ Առաջին դիվիզիոն 32 15 3 1 0 0 0 0 35 16
2000/01[20] 16 5 0 0 5 3 0 0 21 8
Ընդհանուր 48 20 3 1 5 3 0 0 56 24
2000/01[20] Բլաքբըրն Ռովերս Առաջին դիվիզիոն 28 8 6 3 0 0 0 0 34 11
2001/02[21] Պրեմիեր Լիգա 9 0 0 0 1 0 0 0 10 0
Ընդհանուր 37 8 6 3 1 0 0 0 44 11
2001/02[21] Իպսվիչ Թաուն Պրեմիեր Լիգա 25 9 2 1 0 0 0 0 27 10
2002/03[22] Առաջին դիվիզիոն 32 11 2 0 1 0 3 1 38 12
2003/04[23] 4 1 0 0 1 0 0 0 5 1
2003/04[23] Լեսթեր Սիթի (վարձավճար) Պրեմիեր Լիգա 33 9 2 1 0 0 0 0 35 10
Ընդհանուր 61 21 4 1 2 0 3 1 70 23
2004/05[24] Էվերթոն Պրեմիեր Լիգա 37 6 3 0 2 1 0 0 42 7
2005/06[25] 18 1 1 0 1 0 4 0 24 1
Ընդհանուր 55 7 4 0 3 1 4 0 66 8
2005/06[25] Չարլտոն Ատլետիկ Պրեմիեր Լիգա 13 2 0 0 0 0 0 0 13 2
2006/07[26] 30 1 1 0 4 1 0 0 35 2
2007/08[27] Չեմպիոնշիպ 3 1 0 0 1 0 0 0 4 1
2007/08[27] Ուիգան Ատլետիկ (վարձավճար) Պրեմիեր Լիգա 31 7 1 0 0 0 0 0 32 7
Ընդհանուր 46 4 1 0 5 1 0 0 52 5
2008/09[28] Բիրմինգհեմ Սիթի Չեմպիոնշիպ 33 3 1 0 1 0 0 0 35 3
2009/10[29] Միդլսբրո (վարձավճար) 7 0 1 0 0 0 0 0 8 0
2009/10[29] Քուինս Պարկ Ռեյնջերս (վարձավճար) 3 0 0 0 0 0 0 0 3 0
2010/11[30] Վուլվերհեմպտոն Ուոնդերերս (վարձավճար) Պրեմիեր Լիգա 3 0 0 0 2 0 0 0 5 0
2010/11[30] Շեֆիլդ Յունայթեդ (վարձավճար) Չեմպիոնշիպ 11 0 0 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 33 3 1 0 1 0 0 0 35 3
2011/12 Միտրա Կուկար Սուպեր-լիգա 11 4 0 0 11 4
Ընդհանուր 11 4 0 0 11 4
2017/18[31] Ուիկ 0 0 0 0 0 0 0 0
2019/20[32] Կոնարդ Յունայթեդ 1 0 1 0
Ընդհանուր կարիերայում 501 98 32 9 29 6 12 2 574 113

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բլաքբըրն Ռովերս»
  • 2-րդ տեղ Ֆուտբոլի լիգայի առաջին դիվիզիոնում և անցում Պրեմիեր լիգա - 2000/01
«Բիրմինգհեմ Սիթի»
  • 2-րդ տեղ Չեմպիոնշիպում և անցում Պրեմիեր լիգա - 2008/09

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
  4. Roach, Stuart (24 September 2007)։ «Bent targets revival at Wigan»։ BBC Sport։ Վերցված է 27 December 2008 
  5. Smith Paul (4 March 2001)։ «Hell Bent on glory» (reprint)։ Sunday Mirror (The Free Library (Farlex))։ Վերցված է 11 September 2010 
  6. «Marcus Bent»։ Football Association։ Վերցված է 18 January 2011 (չաշխատող հղում)
  7. «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2016-06-21 
  8. «Danielle Lloyd splits from Marcus Bent»։ Now Magazine։ 29 June 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-21-ին։ Վերցված է 29 February 2008 
  9. «I'm A Celeb's Gemma revives romance with Marcus Bent, scuppering hopes of jungle love»։ Daily Mail։ 9 November 2007։ Վերցված է 13 June 2008 
  10. «Gemma Atkinson splits from Marcus Bent»։ Now Magazine։ 22 December 2008։ Վերցված է 12 July 2009 
  11. Street Tim (2012-10-19)։ «Brother of ex-Everton and Birmingham striker opens his heart»։ Get West London։ Վերցված է 2014-06-07 
  12. «Former striker Marcus Bent tasered by police and charged with affray and drug possession»։ The Sentinel։ 15 September 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-17-ին։ Վերցված է 15 September 2015 
  13. «Бывший форвард «Эвертона» и «Ипсвича» приговорен к 12 месяцам тюрьмы условно»։ Վերցված է 12 February 2016 
  14. «Ex-footballer Marcus Bent sentenced for affray»։ BBC News։ 12 February 2016։ Վերցված է 12 February 2016 
  15. Baggaley Mike (21 June 2016)։ «Former Valiants striker Marcus Bent fined for possessing cocaine»։ The Sentinel։ Վերցված է 21 June 2016 (չաշխատող հղում)
  16. «Games played by Marcus Bent in 1996/1997»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  17. 17,0 17,1 «Games played by Marcus Bent in 1997/1998»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  18. 18,0 18,1 «Games played by Marcus Bent in 1998/1999»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  19. 19,0 19,1 «Games played by Marcus Bent in 1999/2000»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  20. 20,0 20,1 «Games played by Marcus Bent in 2000/2001»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  21. 21,0 21,1 «Games played by Marcus Bent in 2001/2002»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  22. «Games played by Marcus Bent in 2002/2003»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  23. 23,0 23,1 «Games played by Marcus Bent in 2003/2004»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  24. «Games played by Marcus Bent in 2004/2005»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  25. 25,0 25,1 «Games played by Marcus Bent in 2005/2006»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  26. «Games played by Marcus Bent in 2006/2007»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  27. 27,0 27,1 «Games played by Marcus Bent in 2007/2008»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  28. «Games played by Marcus Bent in 2008/2009»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  29. 29,0 29,1 «Games played by Marcus Bent in 2009/2010»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  30. 30,0 30,1 «Games played by Marcus Bent in 2010/2011»։ Soccerbase։ Վերցված է 11 September 2011 
  31. «Wick start search for new chairman as Usher steps down»։ Littlehampton Gazette (JPI Media)։ 24 July 2018։ Վերցված է 28 May 2019 
  32. «Cornard United Player Season Totals»։ fulltime-league.thefa.com։ Վերցված է 2021-03-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]