Jump to content

Մարլեն Սաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարլեն Սաթյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1930(1930-09-18)[1]
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էօգոստոսի 10, 2020(2020-08-10) (89 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1]
Ալմա մատերՍերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան (1954)[1]
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1] (1979)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Մարլեն Ակիմի Սաթյան (սեպտեմբերի 18, 1930(1930-09-18)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 10, 2020(2020-08-10)), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1979 թվական)։

Ավարտել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտը (1954 թվական)։ Աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր երկրաբանական վարչությունում, 1956 թվականից՝ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում (1979 թվականից՝ ռեգիոնալ երկրաբանության և լիթոլոգիայի բաժնի վարիչ)։

Սաթյանի աշխատությունները վերաբերում են լիթոլոգիայի, տարածաշրջանային երկրաբանության, օֆիոլիթային գոտիների առաջացման հարցերին։ Հայկական երկրաբանական ընկերության փոխնախագահ, ԽՍՀՄ ԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի միջգերատեսչական լիթոլոգիական կոմիտեի ռեգիոնալ սեկցիայի նախագահ (1975 թվականից՝ կոմիտեի անդամ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 114.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 114