Հայկական երկրաբանական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական երկրաբանական ընկերություն, գիտական, հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1968 թվականին, Երևանում։ Ընկերության անդամ են երկրաբանության և հարակից գիտությունների բնագավառում տեսական կամ գործնական աշխատանք կատարողները։

Էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական երկրաբանական ընկերության հիմնական խնդիրներն են պրոպագանդել ու տարածել երկրաբանական գիտությունների նվաճումները, աջակցել դրանց արմատավորմանը, երկրաբանական ԳՀ արտադրական կազմակերպությունների ու ուսումնական հաստատությունների աշխատանքների միասնականացմանը, կազմակերպել երկրաբանական գիտությանը վերաբերող խորհրդակցություններ, գիտաժողովներ։
Բարձրագույն մարմինը կոնֆերանսն է։ Ունի ավելի քան 400 անդամ։ 1977 թվականից հրատարակում է «Աշխատություններ» (ռուս.), գիտական ժողովածուն։ Նախագահներ են եղել Ա. Ասլանյանը, Ռ. Կարապետյանը, Ռ. Ջրբաշյանը (1993 թվականից)։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 175