Մարիուն Կոռիկոսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիուն Կոռիկոսացի
Մարիամ Հեթումյան
հայոց թագուհի, ռեգենտ
Թագադրում1344–1373
Լրիվ անունՄարիուն Հեթումյան
Ծնվել է՝1320(1320)
ԾննդավայրԿոռիկոս
Մահացել է՝1377(1377)
Վախճանի վայրԵրուսաղեմ
Թաղվել է՝Երուսաղեմի Ս․Գևորգ եկեղեցի
Ազգությունհայ
ԱմուսինԿոնստանդին III, Կոնստանդին Դ Լուսինյան
ՏոհմՀեթումյան
թագուհի
ՀայրՕշին Հեթումյան

Մարիուն (Մարիամ) Կոռիկոսացի, Կիլիկայի հայոց թագուհի՝ 1344–1363 և 1365–1373 թվականներին,Կոնստանդին III, ապա Կոնստանդին IV թագավորների կինը։ Իր երկրորդ ամուսնու մահից հետո՝ 1373 թվականին, նա ծառայում էր որպես Կիլիկիայի հայկական թագավորության նախավերջին կառավարիչ՝ կառավարելով որպես ռեգենտ 1373 թվականի ապրիլից մինչև 1374 թվականի սեպտեմբերի 14-ը՝Կոնստանդինի իրավահաջորդ Լևոն V-ի ընտրությունն ու թագադրումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց Մարիուն կամ Մարիամ թագուհին դուստրն էր Կոռիկոսի տեր իշխան Օշին Հեթումյանի։ Ծնվել է 1320 թվականին Կոռիկոսում։ Ամուսնացել է հայոց թագավոր Կոնստանդին Դ Լուսինյանի (1344-1364) հետ։ Ամուսնուն պարգևել է երեք զավակ՝ Օշին, Լևոն և Հեթում։ 1375 թվականին հայոց արքա Լևոն Զ-ի շքախմբում գերվել է և Եգիպտոս տարվել։ Մահացել է 1377 թվականին Երուսաղեմում՝ ուխտագնացության ժամանակ։ Թաղված է Երուսաղեմի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում։ Մարիունի մորական տատիկն ու պապիկը եղել են Ֆիլիպ I-ը՝ Տարանտոյի արքայազնը և նրա առաջին կինը՝ Թամար Անջելինա Կոմնենեն։ Ֆիլիպը Նեապոլի Կարլ II-ի և նրա կնոջ՝ Մարիա Հունգարացու որդին էր։ Մարիունի հայրական տատն ու պապն էին Հայտոն Կոռիկոսացին և Իզաբելլա Իբելինացին, Իբելինացի Գայի և Մարիա Հայաստանցու՝ Հայաստանի թագուհի Իզաբելլայի և նրա երկրորդ ամուսնու՝ Հայոց թագավոր Հեթում I-ի դուստրը։ Մարիունի հայրը նախկինում ամուսնացած էր Մարգարիտ Իբելինացու հետ և ուներ դուստր՝ Ալիս Կոռիկոսացին, ով ամուսնացել է Լևոն IV հայոց թագավորի հետ, բայց սպանվել է նրա կողմից 1329 թվականին։

Գահակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիուն թագուհին եղել է հայոց թագուհի կոնսորտ 1344–1373 թվականներին։ Մարիունն առաջին անգամ ամուսնացել է 1340 թվականին՝ հայոց թագավոր Կոնստանդին III-ի հետ։ Այս ամուսնությամբ նա դարձել է թագուհի կոնսորտ։ Երկու որդիներն էլ մահացել են մանկության տարիներին։ Հայրը նրանց մասին հիշատակել է մի ձեռագրում, որտեղ արձանագրված է նվիրատվություն Սիսի միաբանությանը, նշելով՝ ի հիշատակ որդիների՝ Օշինի և Լևոնի։ 1362 թվականի դեկտեմբերի 21-ին թագավորի մահից հետո նրան փոխարինել է զարմիկը՝ Կոնստանդին IV թագավորը։ Մարիունն ամուսնացել է Հայոց նոր թագավորի հետ, բայց նրանք երեխաներ չեն ունեցել։ Մարիունը մահացել է 1377 թվականին։ Կոստանդին IV-ը թույլ և ոչ ժողովրդական կառավարիչ էր։ Նրա օրոք Կիլիկիայում հայկական տիրույթների կրճատում է տեղի ունեցել։ Նրա գահակալության ավարտին հայերը պահպանել են միայն Սիս քաղաքի միջնաբերդի վերահսկողությունը։ Հայերը հույս ունեին գտնել գահի հնարավոր ժառանգորդ, որը կկապեր նրանց Կիպրոսին և Արևմտյան Եվրոպային՝ այդպիսով ապահովելով աջակցություն և օգնություն։ Նրանք նախ պատվիրակություն են ուղարկել Կիպրոսի արքայազն Լեո դե Լուսինյանի մոտ՝ նախկին թագավոր Կոնստանտին II-ի եղբորորդուն, սակայն նա մերժել է առաջարկը։ Երբ պատվիրակությունը վերադարձել է 1373 թվականի ապրիլին, Կոստանդին IV-ը սպանվել է[1]

Թագուհի ռեգենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին IV-ի մահից հետո Մարիունը դարձել է ռեգենտ։ Պատվիրակություններ են ուղարկվել հնարավոր թագավոր փնտրելու։ Հայ ազնվականները ցանկանում էին Լեոյին իրենց թագավոր դարձնել և պատվիրակություն են ուղարկել Կիպրոսի Պետրոս II-ի մոտ՝ խնդրելու նրա համաձայնությունը։ Պետրոսը հրաժարվել է, քանի որ հայոց գահն իր համար էր ցանկանում։ Կարճ ժամանակ անց Լեոն, այնուամենայնիվ, ժամանել է Հայաստան՝ փոքրաթիվ բանակի ուղեկցությամբ մտնելով Սիս։ Նա մայրաքաղաք է հասել 1374 թվականի հուլիսի 26-ին և թագադրվել սեպտեմբերի 14-ին՝ վերջ տալով Մարիունի ռեգենտությանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

T.S.R. Boase, editor. The Cicilian Kingdom of Armenia. Scottish Academic Press, 1978.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Künker, Fritz Rudolf; Kirsch, Arne; Steinbach, Sebastian. 1000 Years of European Coinage, Part III: England, Ireland, Scotland, Spain, Portugal, Italy, Balkan, the Middle East, Crusader States, Jetons und Weights (անգլերեն). Numismatischer Verlag Künker. էջեր 340–341.
Ընթերցե՛ք «ռեգենտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։