Մարինե Պետրոսյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարինե Պետրոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարինե Պետրոսյան
Ծնվել էօգոստոսի 16, 1960(1960-08-16) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, հրապարակախոս, ակնարկագիր և սյունակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան[1]
Ժանրերէսսե
Կայքmarinepetrossian.com

Մարինե Պետրոսյան (օգոստոսի 16, 1960(1960-08-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ և հրապարակախոս։

Հայերեն բանաստեղծական հինգ ժողովածուների և էսսեների մեկ գրքի հեղինակ։ Օտար լեզուներով շատ թարգմանված հայ գրողներից է, ունի գրքեր թարգմանաբար հրատարակված Ֆրանսիայում, Արգենտինայում, Կատալոնիայում։ Մ.Պետրոսյանի ֆրանսերեն գրքերը արժանացել են դրական գրախոսականների Ֆրանսիայի[2][3][4] և Բելգիայի[5][6][7] գրական մամուլում, այդ թվում՝ ֆրանսիական հայտնի Լը Մոնդ պարբերականում[8]։ Իսպաներեն գրքի մասին հարցազրույց է տպագրվել արգենտինական հեղինակավոր Página/12 օրաթերթում[9]։ Ունի բազմաթիվ հրապարակումներ արտասահմանյան գրական մամուլում և ժողովածուներում[10][11][12][13][14][15][16]։

Մարինե Պետրոսյանը գրում է նաև տեսական-գրաքննադատական էսսեներ, մասնավորապես հիշարժան է նրա «Անտիպոեզիա, կամ երբ բանաստեղծը չի փնտրում ալիբի» էսսեն[17], որը սահմանում է անտիպոեզիան որպես նոր ուղղություն հայ ժամանակից պոեզիայում և արժանացել է աշխույժ, թեև ոչ միանշանակ դրական, արձագանքների[18][19][20]։

2007 թվականի հունվարից մինչև 2009 թ. դեկտեմբեր Մ. Պետրոսյանը ամենշաբաթյա հրապարակումներ է ունեցել ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթում[21]։ 2008 թ. նախագահական ընտրությունների, դրան նախորդող և հաջորդող՝ քաղաքակապես գերլարված ժամանակում գրված այդ հրապարակումները աննախադեպ լայն ընթերցողական լսարան ունեին և Մ. Պետրոսյանին դարձրին հանրային դեմք[փա՞ստ]։ «Հայկական ժամանակը» 2007 թ. «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակը հանձնեց Պետրոսյանին[22] «Ինչու չի ավարտվում պատերազմը» հոդվածի համար։

Ստեղծագործական ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսյանի գրական ճանապարհի սկիզբը համընկնում է Հայաստանի սովետական ժամանակաշրջանի ավարտի հետ։ Առաջին բանաստեղծական շարքը լույս է տեսել «Գարուն» ամսագրում 1987 թ.[23], իսկ առաջին գիրքը արդեն անկախ Հայաստանում՝ 1993 թ.։ Այդ գրքի բանաստեղծությունները շվեյցարացի բանաստեղծ և թարգմանիչ Վահե Գոդելի կողմից թարգմանվեցին ֆրանսերեն, և ընդամենը երկու տարի անց Comp’Act հրատարակչությունը Ֆրանսիայում հրատարակեց Պետրոսյանի J’apporterai des pierres գիրքը։ Պետրոսյանի երկրորդ գիրքը՝ «Կանոնական պատմությունները», Երևանում լույս տեսավ 1998 թ.։ Այս գրքի բանաստեղծությունների մի զգալի մասը տեղ գտավ Erevan գրքում (2003 թ.), որի հրատարակիչը դարձյալ ֆրանսիական Comp’Act-ն էր։

Դրանից հետո Պետրոսյանը Երևանում հրատարակել է ևս երեք բանաստեղծական և մեկ էսսեների ժողովածու։ Վերջինում՝ «Կարմիր աֆիշ», նրա էսսեներն են՝ հրապարակված «Հայկական ժամանակ» թերթում, ինչպես նաև «Լրագիր» և «7 օր» կայքերում։ «Ատրճանակը կրակեց» բանաստեղծական ժողովածուի հրատարակումից առաջ հեղինակը հաջողությամբ անցկացրեց գրքի բաժանորդագրություն[24], ինչը աննախադեպ է հետսովետական շրջանի գրական պրակտիկայում[փա՞ստ]։

2007 թ. Մարինե Պետրոսյանը Տիգրան Պասկևիչյանի հետ Կատալոնիայում մասնակցել է Ֆարերայի բանաստեղծական թարգմանության սեմինարներին (Seminari de traducció poètica a Farrera), որի արդյունքում Institució de les Lletres Catalanes-ի կողմից 2008 թ. Բարսելոնում հրատարակվել է երկու հեղինակների համատեղ Una vegada a l’hivern գիրքը։ 2015 թ․ արգենտինյան аudisea. հրատարակչությունը հրատարակում է Մ․Պետրոսյանի Disparó el arma գիրքը՝ Ալիս Տեր-Ղեւոնդյանի իսպաներեն թարգմանությամբ։

Պետրոսյանը նաև թարգմանում է, հիմնականում՝ անգլերենից հայերեն[25][26][27], նաև՝ հայերենից անգլերեն[28]։ Պետրոսյանը նաև անգլերենի է փոխադրում իր իսկ բանաստեղծությունները, կամ, ինչպես ինքն է ասում, «իմ բանաստեղծությունը անգլերեն թարգմանելիս ես այն նորից գրում եմ՝ էս անգամ ուրիշ լեզվով»[29]։

2013 թ. Արգենտինայում հրատարակված «20 բանաստեղծ Հայաստանից» անթոլոգիայի համար բանաստեղծներին և գործերը ընտրել է Պետրոսյանը[30]։ Իսկ Վրաստանում լույս տեսած երկլեզու «Հայ բանաստեղծությունը դարերի սահմանագծին. XX - XXI դար» անթոլոգիայի համար Պետրոսյանը ոչ միայն կատարել է բանաստեղծների և գործերի հիմնական ընտրությունը, այլ նաև նախաբան է գրել՝ «Բանաստեղծությունը նոր ժամանակի մարտահրավերների առաջ», որտեղ վերլուծում է անցած տասնամյակների հայ պոեզիայի ընթացքը։

Պետրոսյանի հանրային ճանաչման մի կարևոր մասն են կազմում նրա հեռուստատեսային ելույթները՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր հարցերի շուրջ[31][32]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծություններ, առաջին գիրք, Կոսսու, 1993
  • J’apporterai des pierres, 1995
  • Կանոնական պատմություններ, Զանգակ, 1998
  • Erevan, Editions Comp’Act, 2003
  • Հայաստանի ծովափին, ակտուալ արվեստ, 2006
  • Una vegada a l’hivern, Տիգրան Պասկևիչյանի համահեղինակությամբ, Institució de les Lletres Catalanes, 2008
  • Կարմիր աֆիշ, ակտուալ արվեստ, 2011
  • Սալաթ կրակոցներով, ակտուալ արվեստ, 2011
  • Ատրճանակը կրակեց, ակտուալ արվեստ, 2014
  • Disparó el arma, audisea., 2015

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարինե Պետրոսյանի մասին «Հայուհիներ» հանրագիտարանում, Ամարաս, 2011 թ, 1-ին հատոր, էջ 607

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hoffman R. LinkedIn — 2003.
  2. Jean Forestier, Mariné Petrossian ou la nouvelle poésie d’Arménie. Azad magazine, Grenoble, #73, 1e trimestre 1996
  3. Antoine Spire, Nouvelles d’Arménie, Paris, # 9, janvier 1996
  4. Claudine Helft, Poètes d’un Orient sans frontieres. Aujourd’hui Poème, #38, Paris, février 2003
  5. Marcel Hennart, Mariné Petrossian: J’apporterai des pierres. Le journal des Poètes, Bruxelles, février 1999
  6. Luc Norin, Mariné Petrossian, l’écriture du désastre. Le Libre Culture, Bruxelles, 31.03. 1999
  7. Eric Brogniet. Mariné Petrossian: Poèmes 1995-2001. Le Journal des Poets, Bruxelles, #3, 2003
  8. Patrick Kéchichian, «Fleur épineuse». Le Monde, 22.09.1995
  9. «La escritura puede ser un arma». : La poeta Armenia Marine Petrossian presenta su libro Disparó el arma. Por Silvina Friera. Página/12, martes, 25 de agosto de 2015
  10. Իսրայելական «Հելիկոն» ամսագիր, #41, 2001, էջ 80։ Թարգմանությունը՝ Ամիր Օրի
  11. Yerevan is a Big City (Երևանը մեծ քաղաք է), Էմիլի Արթինյանի From Ararat to Angeltown արտիստական գրքում, Լոնդոն, 2005։ Թարգմանությունը՝ հեղինակի և Մարգարիտ Թադևոսյան-Օրդուխանյանի։
  12. Avis de recherche, Une anthologie de la poésie arménienne contomporaine, Editions Parenthèses, 2006, էջ 151-165։ Թարգմանությունը՝ հեղինակի և Ստեֆան Ժյուրանիկի։
  13. Haika krastos (Հայաստանի ծովափին ), Karogs literatūras mēnešraksts լատվիական ամսագիր, մարտ 2008, էջ 59-73։ Թարգմանությունը՝ Վալդա Սալմինայի։ ISSN 0132-6295
  14. Je prends note ժողովածու, Action Poétique Editions, Ֆրանսիա, 2011, էջ 150-157։ Թարգմանությունը՝ Նունե Աբրահամյանի և Ժան-Պիեռ Բալպի։
  15. Un idioma también es un incendio. 20 Poetas de Armenia. Compilación: Mariné Petrossian, traducción: Alice Ter-Ghevondian, versión poética y prólogo: Ana Arzoumanian. Alción Editora, 2013.
  16. Salade aux tirs (Սալաթ կրակոցներով) շարքը Contre-jour Cahiers Littéraires կանադական հանդեսում, #31, 2013, էջ 31-41։ Թարգմանությունը՝ Նունե Աբրահամյանի։ ISSN 1705-0502
  17. Անտիպոեզիա, կամ երբ բանաստեղծը չի փնտրում ալիբի։ Գրական թերթ, #10, 4 օգոստոս, 2000 թ.։ «Անտիպոեզիա / 12 տարի անց». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  18. Զավեն Բեկյան, Անտիպոեզիայի ժամանակը։ Գրական թերթ, #13-14, սեպտ. 15, 2000 թ, էջ 8
  19. Սեյրան Գրիգորյան, Հայաստանի պոեզիան անկախության շրջանում։ Զեկուցում ՀԳՄ 13-րդ համագումարում։ Գրական թերթ, #9-10, հունիս 1-30, 2001 թ։ էջ 3
  20. Սուրեն Աբրահամյան, Անտիպոեզիա, թե՞ գրոտեսկային ֆոլկլորիզմ։ Գրական թերթ, #25, դեկտ 7, 2001 թ։ էջ 6
  21. «Հայկական ժամանակում» Մարինե Պետրոսյանի էսսեները հրապարակվել են 2007 թ. հունվ. 16-ից մինչև 2009 թ. դեկտ . 15, ամեն շաբաթ (աննշան բացառություններով), հիմնականում՝ երեքշաբթի օրերին
  22. Հայկական ժամանակ օրաթերթ, «Տիգրան Հայրապետյանի անվան մրցանակը՝ Մարինե Պետրոսյանին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  23. Գարուն, թիվ 6, 1987 թ, էջ 2-3
  24. ««Գրքիս բաժանորդ» իրադարձության ժամանակագրություն».
  25. Արդի եբրայական պոեզիա Մարինե Պետրոսյանի թարգմանությամբ։ Գարուն, #2, 2001 թ, էջ 70-78
  26. Չարլզ Բուքովսկի, Չորուցամաք։ Արտասահմանյան գրականության մատենաշար, S&H Project, 2004,
  27. Ջորջ Սանտայանա։ Ազատ կամք։ Գոյության պատճառազրկությունը։ Միտքն իբրև մարմնի գործառույթ (հատվածներ)։ Արտասահմանյան գրականություն, #2, 2004, էջ 200-208
  28. Հայկական Պ.Է.Ն. կենտրոն, Գրական ալմանախ, անգլերեն, 2001։ Վիոլետ Գրիգորյանի և Հրաչ Բեյլերյանի գործերը թարգմանել է Մ.Պետրոսյանը, էջ 30-35 և 36-41։
  29. Հարցազրույց Transcript, Europe’s online review of international writing հանդեսին «անգլերեն». «ֆրանսերեն». «գերմաներեն».
  30. Հայ բանաստեղծությունը դարերի սահմանագծին. XX - XXI դար։ Հայ-վրացերեն անթոլոգիա։ Ծրագրի հեղինակ՝ Նաիրա Գելաշվիլի, խմբագիր՝ Շոթա Իատաշվիլի, խորհրդատու և առաջաբանի հեղինակ՝ Մարինե Պետրոսյան։ 2006,
  31. «Կենտրոն հեռուստատեսության Ուրվագիծ հաղորդում, փետրվար 2011».
  32. Երկիր մեդիա հեռուստաընկերության «Կռվախնձոր». թոքշոու, ապրիլ 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]