Jump to content

Մարիխուանայի թանգարան

Մարիխուանայի թանգարան
Տեսակկանեպի թանգարան
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԱմստերդամ
Ղեկավարության նստավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
ՀասցեOudezijds Achterburgwal, 1481012 DV
Հիմնադրվել է1985
52°22′18.31″N 4°53′48.88″E / 52.3717528°N 4.8969111°E / 52.3717528; 4.8969111
Կայքhashmuseum.com
Քարտեզ
Քարտեզ

Մարիխուանայի թանգարան, գտնվում է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում։ Բացման տարուց՝ 1985 թվականից, մոտ երկու միլիոն մարդ է այցելել թանգարանը։ Թանգարանը հաճախորդներին տրամադրում է տեղեկություններ մարիխուանայի օգատագործման տարբեր եղանակների մասին (գյուղատնտեսությունից մինչև հագուստի արտադրանք)։ 2012 թվականին թանգարանի մասնաճյուղ բացվեց Բարսելոնայում։ Թանգարանը բաց է ժամը 10-ից 23-ը։ Մուտքը մեծահասակների համար արժե 9 եվրո, իսկ 13 տարեկանից փոքր երեխաների մոտքն անվճար է (մուտքը ծնողների հետ)։

Թանգարանում ցուցադրվում են աճման տարբեր փուլերում գտնվող բույսեր, 1836 թվականի գերմանական Աստվածաշունչ, որը պատրաստված է մարիխուանայից, և այլն։ Թանգարանում են պահվում նաև արվեստի աշխատանքներ, ինչպես Դավիթ Տենիերսի «Մարիխուանա ծխող քահանաները ծխատանը»։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիխուանայի թանգարան» հոդվածին։