Մարիա դել Պիլար Ֆերնանդես Վեգա
| Մարիա դել Պիլար Ֆերնանդես Վեգա իսպ.՝ María del Pilar Fernández Vega | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 8, 1895[1] |
| Ծննդավայր | Villadiego, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
| Մահացել է | հուլիսի 4, 1973[2] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | արխիվագետ և ֆոնդապահ |
| Գործունեություն | ֆոնդապահ, թանգարանների տնօրեն |
| Աշխատատու | Museo Nacional de Artes Decorativas? և Ազգային հնագիտական թանգարան |
| Ամուսին | Խոսե Ֆերնանդիս Տոռես |
| Անդամություն | Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos? |
Մարիա դել Պիլար Ֆերնանդես Վեգա (իսպ.՝ María del Pilar Fernández Vega, նոյեմբերի 8, 1895[1], Villadiego, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - հուլիսի 4, 1973[2], Մադրիդ, Իսպանիա), Իսպանիայի թանգարանների ֆոնդապահ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականին ընդդիմության հաստատումից հետո մտավ ֆոնդապահների, գրադարանավարների և հնագետների խմբակ, ովքեր մասնագիտացել էին ամերիկյան ծագում ունեցող հավաքածուների մեջ։ Եղել է Դեկորատիվ արվեստի ազգային թանգարանի տնօրենը, սակայն 1928 թվականին խնդրեց, որ իրեն տեղափոխեն Ազգային հնագիտական թանգարան, որտեղ գլխավորեց թանգարանի նախակոլումբոսյան բաժինը՝ դառնալով Իսպանիայի առաջին կին ֆոնդապահը[4]։ 1930-ական թվականներին կին ֆոնդապահների շարքերը համալրվեցին՝ 1930 թվականին՝ Ֆելիպա Նինիո Մասը և Խոակինա Էգուարես Իբանիեսը, իսկ 1931 թվականին՝ Կոնսեպսիոն Բլանկո Մինգուեսը և Ուրսիսինա Մարտինես Գալյեգոն։ 1933 թվականին մասնակցեց Միջերկրական ծովով համալսարանական շրջագայությանը, որն ուղենիշ հանդիսացավ իսպանական հնագիտության համար և նոր դիսցիպլիններ ներդրեց[5]։ 1941 թվականի Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո նշանակվեց Ամերիկայի թանգարանի տնօրեն, որի բացումը տեղի ունեցավ 1944 թվականին համալսարանական քաղաքում։ Մարիա դել Պիլարը պաշտոնավարեց մինչև 1968 թվականը։
Ամուսնացել է Խոսե Ֆեռադիս Տոռեսի հետ, ով 1925-1928 թվականին զբաղեցնում էր Ազգային հնագիտական թանգարանի ֆոնդապահի պաշտոնը մինչև աշխատանքի անցավ Կենտրոնական համալսարանի դրամագիտության և բնաբանության ամբիոնում։
Հրատարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկայի թանգարանի ուղեցույց (իսպ.՝ Guia del Museo de América), 1965, Ministerio de Educación Nacional, Dirección General
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.man.es/man/museo/historia/historia-equipo/alfabetico/fdez-vega.html
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20201026105357/http://www.man.es/man/museo/historia/personal/personal-tecnico/fdez-vega.html
- ↑ «Fallece en Madrid doña Pilar Fernández Vega de Ferrandis». Վերցված է 22 de septiembre de 2015-ին.
{{cite news}}: Unknown parameter|Agency=ignored (|agency=suggested) (օգնություն) - ↑ Museo Arqueológico Nacional. «José Ramón Mélida y Alinari». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 22 de septiembre de 2015-ին.
{{cite web}}: More than one of|accessdate=and|access-date=specified (օգնություն) - ↑ Francisco Gracia Alonso, Josep Maria Fullola i Pericot (2006). «El sueño de una generación: el crucero universitario por el Mediterráneo de 1933»: 357.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Margarita Díaz-Andreu, Gloria Mora, Jordi Cortadella (2009). Diccionario Histórico de la Arqueología en España (siglos XV-XX). ISBN 978-84-96467-45-3.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Gonzalo Pasamar Alzuria, Ignacio Peiró Martín (2002). Diccionario AKAL de Historiadores españoles contemporáneos (1840-1980). ISBN 84-460-1489-0.