Մարիա Փար
Մարիա Փար նորվ.՝ Maria Parr | |
---|---|
Ծնվել է | 1981 հունվարի 18 |
Ծննդավայր | Ֆիսկոբյուգդ, Վանուլվեն, Սոգն օգ Ֆյուրանե |
Մասնագիտություն | մանկագիր, lector և գրող |
Լեզու | Նյունորսկ |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Բերգենի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 2005թ.-ից մինչև հիմա |
Ժանրեր | Մանկական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Վաֆլե սիրտը» (2005թ.) |
Պարգևներ | |
Maria Parr Վիքիպահեստում |
Մարիա Փար (նորվ.՝ Maria Parr, հունվարի 18, 1981[1][2], Vanylven, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի գրող, ով ստեղծագործում է մանկական գրականության ժանրում։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Փարը գրական ասպարեզ է մտել 2005 թվականին՝ ներկայացնելով «Վաֆլե սիրտը» աշխատությունը։ Գրքում ներկայացվում է Մաթիլդայի գլխարկը ծոցում բնակվող 9-ամյա Թրիլլեի, նրա դասընկերուհու և հարևանուհի Լենայի մասին։ Լենան հանդես է գալիս անհավանական գաղափարներով, իսկ Թրիլլեն դրսևորում է իրեն առավել հավասարակշռված, երբեմն զգուշանալով իրենց արարքների հետևանքներից։ Զույգը հայտնվում է տարբեր իրավիճակներում՝ զվարճալի, տխուր, երբեմն էլ վտանգավոր։ Հետևելով մեծահասակների գործողություններին՝ նրանք սովորում են գնահատել ընկերությունն ու մոտիկ մարդկանց։
Գիրքը ջերմորեն ընդունվեց գրաքննադատների կողմից, ովքեր Փարին անվանեցին «նոր Աստրիդ Լինդգրեն»[3]։ Այս գրքի համար Փարին արժանացավ մրցանակների և ներկայացվեց Բրագի մրցանակի։
2009 թվականին լույս տեսավ նրա երկրորդ գիրքը՝ «Տոնյա Գրիմմերդալ»-ը՝ «մանկական գրականություն» կատեգորիայում արժանանալով Բրագի մրցանակի։ Ինչպես Լինդգրենը իր «Մենք բոլորս Բյուլերբոից ենք» աշխատությունում, այնպես էլ Փարը ներկայացնում է իր գրքում գյուղական կյանքը։ Գլխավոր դերակատարը կարմրահեր Տոնյան է, ով ունի անվախ, ճարպիկ և համառ բնավորություն, սակայն երբեմն ահավոր միայնակ և արվարձանում մոլորված, արվարձան, որտեղ գրեթե չեն լինում այլ երեխաներ։ Գիրքը պատմում է մեծահասակների և երեխաների միջև անջրպետի մասին և ներկայացնում դրանց հաղթահարման եղանակները ծեր Գունվալդի և իր դստեր հաշտեցման օրինակով։ Գունվալդը իր դստեր հետ չէր խոսել երկար տարիներ։ Տոնյան, որպեսզի օգնի նրան, դիմում է շատ քայլերի։ Աղջնակի մայրը ուսումնասիրում է հալվող սառույցները և ստիպված է երկար ժամանակով բացակայել տանից։ Նա ստիպված է լինում դստերը թողնել հոր մոտ։ Փարն այս պատմությամբ հուշում է փոքրիկ ընթերցողներին, որ չի կարելի թաքնվել խնդիրներից, նույնիսկ նորվեգական հեռավոր գյուղերում, այլ պետք է դրանք լուծել։
Մարի Փարը գրում է իր գրքերը նյույորսկ լեզվով (նորնորվեգերեն)։ Նորաստեղծ լեզվով ստեղծագործելու համար երկու անգամ արժանացել է «Նորնորվեգերեն լեզվով մանկական գրականության համար» մրցանակի։ Գրողի երկու գրքերն էլ թարգմանվել են տարբեր լեզուներով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նորնորվեգերեն լեզվով մանկական գրականության համար» մրցանակ за «Вафельное сердце», 2005 թ.
- Ալֆրեդ Անդերսոն-Րյուսթի դրամաշնորհ «Վաֆլե սիրտը» գրքի համար, 2006 թ.
- Ուլե Վինգի մրցանակ «Վաֆլե սիրտը» գրքի համար, 2009 թ.
- Բրագի մրցանակ «Տոնյա Գրիմմերդալ» գրքի համար
- Թեշեհերինգի դրամաշնորհ, 2009 թ.
- Նորվեգացի քննադատների մրցանակ «Մանկական լավագույն գրականություն» անվանակարգում «Տոնյա Գրիմմերդալ» գրքի համար
- Գերմանական Luchs մրցանակ «Տոնյա Գրիմմերդալ» գրքի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Интервью с самой популярной детской писательницей из Скандинавии» (ռուսերեն). Mama.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=