Jump to content

Մարիա Վիյկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Վիյկ
շվեդ.՝ Maria Wiik
Ի ծնեMaria Catharina Wiik
Ծնվել էօգոստոսի 3, 1853(1853-08-03)[1][2]
ԾննդավայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[1][3]
Վախճանվել էհունիսի 19, 1928(1928-06-19)[4][5][1][…] (74 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա[3]
ՔաղաքացիությունՖինլանդիա Ֆինլանդիա
ԿրթությունSvenska fruntimmersskolan i Helsingfors? և Adolf von Becker's private school?
Մասնագիտություննկարչուհի և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներOut into the World?
ԱշակերտներՀիլդա Ֆլոդին
Պարգևներ
ՀայրJean Wik?
 Maria Wiik Վիքիպահեստում

Մարիա Կատարինա Վիյկ (շվեդ.՝ Maria Catharina Wiik, օգոստոսի 3, 1853(1853-08-03)[1][2], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[1][3] - հունիսի 19, 1928(1928-06-19)[4][5][1][…], Հելսինկի, Ֆինլանդիա[3]), ֆին նկարչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1853 թվականի օգոստոսի 3-ին Հելսինկիում, ապահովված ընտանիքում։ Նա Ժան Վիյկի դուստրն էր։

1874-1875 թվականներին սովորել է արվեստ Հելսինկիի նկարչական դպրոցում։ 1875 թվականին նա շարունակել է ուսումը Փարիզում՝ Տոնի Ռոբեր-Ֆլյորիի մոտ՝ Ժյուլիանի ակադեմիայում, որը այն ժամանակ եզակի մասնավոր դպրոցներից էր, որտեղ կանանց թույլատրվում էր սովորել։ 1875 թվականից մինչև 1880 թվականը նա դարձել է Հելսինկիի նկարչական դպրոցի փոխուսուցիչը։ Նրա վաղ շրջանի նկարները, որոնք ցուցադրվել են 1880 թվականին Փարիզի սալոնում, հիմնականում դիմանկարներ էին։ 1881 թվականին նա ստեղծեց մի շարք փոքրիկ նկարներ՝ ավելի հոգեբանական մթնոլորտով։ 1889 թվականին Մեծ Բրիտանիայում նա ծանոթացավ ֆին նկարիչ Հելենա Շերֆբեկի հետ, ով մեծ ազդեցություն ունեցավ նրա ստեղծագործական ոճի ձևավորման վրա։ Հելենայի հետ միասին 1889 թվականի գարնանը նա վերադարձավ Փարիզ՝ Պյուվի դը Շավանի հետ աշխատելու նպատակով։

Նրա «Maailmalle» (աշխարից դուրս) նկարը բրոնզե մեդալ է ստացել 1900 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում և ընդգրկվել է Ուոլթեր Սփերոուի 1905 թվականի «Աշխարհի կին նկարիչներ» գրքում[6]։

Նրա վերջին ուղևորությունը Փարիզ տեղի է ունեցել 1905 թվականին, որից հետո մնացած կյանքն անցկացրել է Հելսինկիում։ Նրա տեսողությունը սկսեց վատթարանալ, և 1925 թվականին նա աչքի վիրահատության ենթարկվեց։ Մահացել է Հելսինկիում 1928 թվականին։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչուհու գործերի մեծ մասը փոքր չափի են, միայն «Գիտակցումը» (մյուս անվանումը՝ «Անմաքուր խիղճ») կտավն է մեծ չափսերով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
  2. 2,0 2,1 Maria Wiik (շվեդերեն)SLS.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. Women painters of the world, from the time of Caterina Vigri, 1413–1463, to Rosa Bonheur and the present day, by Walter Shaw Sparrow. The Art and Life Library, Hodder & Stoughton, London, 1905

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]