Մարիա Պեյչինովիչ Բուրիչ
Մարիա Պեյչինովիչ Բուրիչ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Խորվաթիայի ժողովրդավարական միության |
---|---|
Կրթություն՝ | Զագրեբի համալսարան (1985) և Եվրոպական քոլեջ |
Գիտական աստիճան՝ | գիտության մագիստր և Բակալավր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և economist |
Ծննդյան օր | ապրիլի 9, 1963[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Մարիա Պեյչինովիչ Բուրիչ (խորվ.՝ Marija Pejčinović Burić, ապրիլի 9, 1963[1], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն)[5], խորվաթ քաղաքական, պետական գործիչ, տնտեսագետ։ Եղել է Խորվաթիայի 14-րդ արտաքին և եվրոպական կապերի նախարարը և 2017 թվականի հունիսի 19-ից Խորվաթիայի փոխվարչապետ (Մարտիանա Դալիչի, Դամիր Կրստիչևիչի և Պրեդրար Շտրոմարի հետ միասին)։ Երրորդ կինն է, որ զբաղեցրել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական կապերի նախարարի պաշտոնը՝ հաջորդելով Կոլինդա Գրաբար Կիտարովիչին և Վեսնա Պուսիչին։ Պեյչինովիչ Բուրիչը եղել է Վեցերորդ գումարման վեհաժողովի (2008-2011) անդամ՝ ներկայացնելով 6-րդ ընտրատարածքը։ Եվրոպական ժողովրդական կուսակցության կազմում ընդգրկված Խորվաթիայի ժողովրդավարական միության պահպանողական կուսակցության անդամ է։
2019 թվականի հունիսի 26-ին ընտրվել է Եվրոպայի խորհրդի 14-րդ գլխավոր քարտուղար` հաղթելով Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերին՝ հավաքելով 159 ձայն։ Պեյչինովիչ Բուրիչը կհաջորդի 2009 թվականից գլխավոր քարտուղար նորվեգացի Թուրբյորն Յագլանդին՝ պաշտոնը ստանձնելով 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։
Կրթություն և վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին Պեյչինովիչ Բուրիչն ավարտել է Զագրեբի համալսարանի տնտեսագիտության բաժինը[6]։ Ավարտելուց հետո՝ 1988-1991 թվականներին Končar Inženjering ընկերությունում աշխատել է որպես առևտրի փորձագետի ասիստենտ։ 1991 թվականին նշանակվել է Զագրեբի Եվրոպական տան գլխավոր քարտուղար և Խորվաթիայի եվրոպական շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ։ 1994 թվականին Եվրոպական քոլեջից (Նատոլին կամպուս)[6] ստացել է Եվրոպական ուսումնասիրությունների եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչում, որից հետո վերադարձել է աշխատանքի Končar Inženjering ընկերություն։ 1997 թվականին Նշանակվել է Զագրեբում հիմնադրված դեղագործական ընկերության «Պլիվա» դեղագործական ընկերության կորպորատիվ հաղորդակցության տնօրեն։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունիսի 26-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկել է ընտրելու կազմակերպության 14-րդ գլխավոր քարտուղարին։ Թեկնածուների շարքում են եղել Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Պեյչինովիչ Բուրիչը և նրա բելգիացի գործընկեր Դիդիե Ռեյնդերը։ Պեյչինովիչ Բուրիչը հաղթել է Ռեյնդերին` ստանալով 159 ձայն, իսկ Ռեյնդերը՝ 105 ձայն։ Երդման արարողությունը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 18-ին։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոն (CEPS), Տնօրենների խորհրդի անդամ (2016 թվականից)[6][7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Marija_Pejčinović_Burić
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ https://www.president.gov.ua/documents/5762024-51873
- ↑ https://tsikhanouskaya.org/be/news/kali-pryjdze-chas-demakratychnaya-belarus-pagrukaecca-u-dzvery-europy-svyatlana-cixanouskaya-vystupila-perad-kamitetam-ministrau-rady-europy.html
- ↑ «Pejčinović Burić, Marija». www.sabor.hr (խորվաթերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «CEPS Board». CEPS (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 10. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Պեյչինովիչ Բուրիչ» հոդվածին։ |
|