Jump to content

Մարիա Կարմելա Լանցետտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Կարմելա Լանցետտա
իտալ.՝ Maria Carmela Lanzetta
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1955(1955-03-01) (69 տարեկան)
ԾննդավայրՄամոլա, Ռեջիո Կալաբրիա, Կալաբրիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունԲոլոնիայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններItalian Minister of Regional Affairs and Autonomies? և Italian Minister of Regional Affairs and Autonomies?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Maria Carmela Lanzetta Վիքիպահեստում

Մարիա Կարմելա Լանցետտա (իտալ.՝ Maria Carmela Lanzetta, մարտի 1, 1955(1955-03-01), Մամոլա, Ռեջիո Կալաբրիա, Կալաբրիա, Իտալիա), Ռենցիի կառավարության շրջանների և ինքնավարության հարցերով նախարար (2014-2015)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալաբրիա մարզում Ռեջիո Կալաբրիա գավառում գտնվող Մոնաստերաչե քաղաքում եղել է դեղատան սեփանակատեր, 2006 թվականին դարձել է քաղաքապետ և իրեն դրսևորել է նդրանգետայի դեմ անզիջում մարտիկ։ 2013 թվականի հուլիսին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա դեղատունը այրել են, իսկ մեքենան ծակծկել են որսորդական հրացանով։ Սակայն իր հրաժարականի որոշումը բացատրել է ոչ թե վախով, այլ քաղաքականության հիասթափությամբ, «քանի որ այն ստիպում է մտածել ռազմավարության մասին, այլ ոչ թե մարդկանց խնդիրների մասին»։ Դառնալով դեմոկրատական կուսակցության հայտնի քաղաքական գործիչ Պիպպո Չիվատիի հետևորդը՝ հրավիրվել է Ռենցիի կառավարություն և զբաղեցրել նախարարի պաշտոնը առանց տարածաշրջանների և ինքնավարության գործերի պորտֆելի[1]։

2015 թվականի հունվարի 26-ին հրաժարական է տվել նախարարական պաշտոնից՝ ընդունելով Կալաբրիայի նահանգապետ Մարիո Օլիվերիո՝ տարածաշրջանի կառավարությունում աշխատելու առաջարկը (Հանրապետության նախագահի հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը ստորագրվել է 2015 թվականի հունվարի 30-ին[2])։ Այնուամենայնիվ, տարածաշրջանային կառավարությունում ասեսորի պաշտոնից նա, ի վերջո, հրաժարվել է, քանի որ նոր ասեսորների ցուցակում կար ոմն Նինո դե Գաետանո, որի նկատմամբ նախկինում հետաքննություն էր իրականացրել «Ros»-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կարաբիներների կորպուսի ստորաբաժանումը՝ «ձայն վաճառելու» կասկածանքով, և վերադարձել է իր Մոնաստերաչեում գտնվող դեղատունը[3][4]։

Քննադատները հիշեցնում են, որ իր քաղաքական կենսագրության մեջ Լանցետտան ընտրողների աջակցությունն է ստացել միայն 5000-ից պակաս բնակչություն ունեցող Մոնաստերաչե փոքրիկ քաղաքում։ Ընդ որում, 2006 թվականին նրա օգտին քվեարկել է քաղաքացիների 62 տոկոսը, իսկ 2011 թվականին նրան վստահվել է համերկրացիների միայն 35 տոկոսը, և նա ամենամոտ մրցակցին շրջանցել է միայն 51 ձայնով։ Մոնաստերաչեի բնակիչները Լանցետտայի նկատմամբ հավակնություններ են ունեցել որպես քաղաքապետ, սակայն 2012 թվականի մարտի 28-ի լույս 29-ի գիշերը՝ նրա մեքենայի կրակահերթից հետո, նրան տրամադրվել է պահակախումբ, իսկ ազգային մակարդակի այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Պիեռ Լուիջի Բերսանին, Ռոզի Բինդին, Էլզա Ֆորներոն և Սուզաննա Կամուսոն, նրան ցուցաբերել են անձնական աջակցություն[5]։

Ամուսնացել է ինժեներ, էլեկտրոնիկայի մասնագետ, դասախոս, Սինեմատեկի Կալաբրիայի ռեժիսոր-տնօրեն Ջովանի Սկարֆոյի հետ։ Ունի երկու երեխա[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Giorgio Dell’Arti (2014 թ․ փետրվարի 26). «Maria Carmela Lanzetta». Cinquantamila Giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  2. «Accettazione delle dimissioni della dott.ssa Maria Carmela LANZETTA dalla carica di Ministro senza portafoglio». DECRETO DEL PRESIDENTE DELLA REPUBBLICA (իտալերեն). Gazzetta Ufficiale. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  3. «Governo, si dimette il ministro Lanzetta: farà l'assessore regionale in Calabria» (իտալերեն). la Repubblica. 2015 թ․ հունվարի 26. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  4. Ilario Lombardo (2015 թ․ փետրվարի 5). «Lanzetta, 'a ministra lascia Roma e torna in Calabria come farmacista» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  5. Orazio Tassone (2014 թ․ փետրվարի 22). «Cara Lanzetta, hai distrutto la mia città. Come farai a salvare le Regioni?» (իտալերեն). il Giornale. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կարմելա Լանցետտա» հոդվածին։