Մարիա Կազեցկայա
Մարիա Կազեցկայա | |
---|---|
Ծնվել է | 1880 |
Ծննդավայր | Zaliztsi, Զբորովի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 26, 1938 |
Վախճանի վայր | Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Գերեզման | Cemetery of the Defenders of Lwów |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Society of the Polish Mourning Cross? |
Պարգևներ | |
![]() |
Մարիա Անտոնինա Կազեցկայա (լեհ.՝ Maria Antonina Kazecka, 1880, Zaliztsi, Զբորովի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ - մայիսի 26, 1938, Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ բանաստեղծ, վիպասան, մշակութային և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Կազեցկայան ծնվել է 1880 թվականին Զալոժցիում, լեհական ապստամբությանը մասնակցած (1863-1864 ) սպայի ընտանիքում։ Սովորել է Լվովի մասնավոր գիմնազիայում և ուսուցիչների սեմինարիայում։ Ակտիվորեն մասնակցել է Լվովի մշակութային և գրական կյանքին։ Եղել է «Żywy Dziennik» ամսագրի խմբագիրը, Լեհաստանի գրողների և նկարիչների փոխադարձ օգնության ընկերության անդամ[1]։
1913 թվականին Կիևում նախաձեռնել է ստեղծագործական երեկոներ, համերգներ, ցուցահանդեսներ և լեհական արվեստագետների ներկայացումներ։
1918 թվականի լեհ-ուկրաինական պատերազմի և Լվովի ճակատամարտի մասնակից է։ Եղել է բուժքույր, մասնակցել է Լվովի տարբեր մասերում տեղի ունեցած մարտերին, եղել Աջակցող կանանց կանոնավոր և կամավորական բանակի ջոկատի հրամանատար։ Ծանր վիրավորվել է և հաշմանդամ դարձել։
Լեհաստանի Հանրապետության օրոք զբաղվել է գրական գործունեությամբ։ Հրատարակել է 5 բանաստեղծական ժողովածուներ, բանաստեղծություններ և վեպեր է հրատարակել «Gazety Lwowskiej» և «Kuriera Lwowskiego» էջերում։ 1914 թվականին գրող Ջոզեֆ Կոնրադի Լեհաստան ժամանման հիշողությունների և Յան Կասպրովիչի կենսագրության հեղինակն է։
Իր ստեղծագործություններում նկարագրել է Լվովի արծիվների հերոսական գործողությունները։
Մահացել է 1938 թվականի մայիսին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել Լվովի քաղաքային բյուջեի հաշվին։ Թաղված է Լվովի պաշտպանների գերեզմանոցում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանաստեղծությունների ժողովածու
- Kędy milczy słońce (1903)
- Akwarelle (1904)
- Poezje, Tom III (1905)
- Poezje (1907)
- Utwory poetyckie wierszem i prozą (1900—1910)
- Lwów w pieśni poetów lwowskich (1919, անթոլոգիա)
- Kwiaty dalekie, Tom V[13] (1932)
- Արձակ
- Leciutki romans Pani Tuty
- Pod Szyfrą (վեպը լույս է տեսել Lady Capris կեղծանունով)
- Z «Wierszy dla Ciebie»
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անկախության խաչ
- Խիզախների խաչ
- Լվովի պաշտպանության խաչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կազեցկայա» հոդվածին։ |
|