Մարիա Գրոզդևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Գրոզդևա
Maria grozdeva.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`Мария Здравкова Гроздева
Ազգություն`բուլղարացի
Մասնագիտացում`հրաձիգ
Երկիր`Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ`հունիսի 23, 1972 (47 տարեկան)
Ծննդավայր`Սոֆիա, Բուլղարիա
Մարզիչ(ներ)`Վալերի Գրիգորով
Հասակ`163 սմ
Քաշ`63 կգ

Մարիա Զդրավկովա Գրոզդևա (բուլղար․՝ Мария Здравкова Гроздева, հունիսի 23, 1972(1972-06-23), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի հրաձիգ[1]: Վեց անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի, որոնցից երկուսում դարձել է չեմպիոն[2]: Եվրոպայի բազմակի չեմպիոն։ Բոլոր մարզաձևերում ամենաշատ մեդալներն ունեցող բուլղարիացի մարզիկներից մեկն է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Գրոզդևան մարզական հրաձգությամբ սկսել է զբաղվել 11 տարեկան հասակից մարզիչ Վալենտին Անդրեևի մոտ։ Տասնչորս տարեկանում նա կատարել է սպորտի վարպետի նորմատիվը հրաձգությունից։ Մարիա Գրոզդևայի մարզական կարիերայի մեծ մասում նրա մարզիչը եղել է Վալերի Գրիգորովը, ում հետ նա ամուսնացել է։ Նրանք ունեն երեք երեխա։

Ամառային օլիմպիական խաղերին Մարիա Գրոզդևան առաջին անգամ մասնակցել է 1992 թվականին Բարսելոնայում և օդաճնշիչ ատրճանակով հրաձգության մրցությունում զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Չորս տարի անց նա կրկնել է իր այդ հաջողությունը Ատլանտայում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ։

2000 թվականի Սիդնեյում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Մարիա Գրոզդևան չեմպիոն է դարձել ատրճանակից հրաձգության մրցությունում (25 մետր), իսկ 2004 թվականին Աթենքում պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը՝ միաժամանակ սահմանելով օլիմպիական նոր ռեկորդ և դառնալով առաջին մարզուհին, ով երկու անգամ անընդմեջ չեմպիոն է դարձել տվյալ մարզաձևում։ Ոսկե մեդալից բացի Մարիա Գրոզդևան 2004 թվականին վաստակել է Օլիմպիական խաղերի իր երրորդ բրոնզե մեդալը։ 2004 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Մարիա Գրոզդևան եղել է Բուլղարիայի հավաքականի դրոշակակիրը։

2008 թվականին Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Մարիա Գրոզդևան փորձել է երկրորդ անգամ պաշտպանել ատրճանակից հրաձգության չեմպիոնի իր տիտղոսը, սակայն զբաղեցրել է միայն հինգերորդ տեղը, իսկ օդաճնշիչ ատրճանակի հրաձգության ժամանակ չի ընդգրկվել անգամ տասը լավագույն մարզիկների շարքում։ 2012 թվականին Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ երկու մարզաձևերում էլ չի անցել եզրափակիչ, թեև սովորական ատրճանակից հրաձգության ժամանակ եղել է իններոդը՝ ընդամենը մեկ հորիզոնականով զիջելով եզրափակիչ անցնողներին։

Իր կարիերայի ընթացքում Մարիա Գրոզդևան յոթ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (1994, 1995, 1997, 1999, 2003, 2009), չորս անգամ արժանացել է արծաթե մեդալի (1992, 1993, 1995, 2000) և մեկ անգամ վաստակել է բրոնզե մեդալ (2007), իսկ աշխարհի առաջնություններում որ մի անգամ մրցանակային տեղ չի զբաղեցրել։ Աշխարհի առաջնությունների ժամանակ բուլղարացի մարզուհին միայն երկու անգամ է հասել եզրափակիչ. 1994 թվականին նա օդաճնշիչ ատրճանակով հրաձգության ժամանակ զբաղեցրել է յոթերորդ տեղը, իսկ 2002 թվականին սովորական ատրճանակից հրաձգության ժամանակ եղել է չորրորդը։

Ելույթներն Օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղեր Ատրճանակ
25 մետր
Օդաճնշ․ ատրճ.
10 մետր
Իսպանիա Բարսելոնա-1992 18 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա-1996 21 3
Ավստրալիա Սիդնեյ-2000 1 38
Հունաստան Աթենք-2004 1 3
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին-2008 5 11
Մեծ Բրիտանիա Լոնդոն-2012 9 24

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարիա Գրոզդևայի կենսագրությունը
  2. Մարիա Գրոզդևա - օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]