Մարիա Արտեմևա
Մարիա Արտեմևա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 28, 1991[1] (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մարիա Արտեմևա (ռուս.՝ Мария Эдуардовна Арте́мьева, հոկտեմբերի 28, 1991[1], Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]). գեղասահքի մարզիչ, Ռուսաստանի նախկին գեղասահորդ, հանդես է եկել մենասահքում: Ձմեռային Ունիվերսիադայի 2015 թվականի բրոնզե մեդալակիր, Ռուսաստանի սպորտի վարպետ: 2017 թվականի հունվարի դրությամբ նա Չմշկասահորդների միջազգային միության (ISU) վարկանիշում զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը[2];
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Արտեմևան ծնվել է 1993 թվականին՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում: Գեղասահքով սկսել է զբաղվել մանկուց: 2011 թվականի գարնանից ի վեր մարզվում է Եվգենի Ռուկավիցինի ղեկավարությամբ: 2014 թվականի ամռանից նրա խորեոգրաֆը եղել է Կոնստանտին Մենշովը[3]:
Մարիայի նախաօլիմպիական շրջանը այդքան էլ վատը չէր: Առաջին անգամ հանդես գալով Գրան-Պրիում` դարձավ Զագրեբի «Ոսկե ձի» մրցաշարի փոխչեմպիոն: Ձմեռային Ունիվերսիադայի մրցաշրջանի ավարտին նա նվաճեց բրոնզե մեդալ՝ բարելավելով իր նախկին մարզական նվաճումները[4]:
2015 թվականի հոկտեմբերին Մարիան նոր մրցաշրջանում սկսեց իր ելույթները: Մեկնարկը տրվել է Օնդրեյ Նեպելի հուշամրցաշարում և ազատ ծրագրում գերազանցեց իր բոլոր նվաճումները[5]: Երկու շաբաթ անց Սարանսկում անցկացված Մորդովյան մրցաշարում նա նորից երրորդ հորիզոնականում էր և կրկին գերազանցեց իր արդյունքները ազատ ծրագրում[6]: Ավստրիայում անցկացվող մրցաշարում նա գրավեց երկրորդ հորիզոնականը: Մարզիկը հանդես եկավ Նագանոյում կայացած Գրան-Պրիի վերջին փուլում[7]: Ազգային առաջնությունում նա այդքան էլ լավ հանդես չեկավ և հայտնվեց աղյուսակի երկրորդ կեսում:
Նոր` նախաօլիմպիական մրցաշրջանում Մարիան պատրաստվում էր հանդես գալ Կանադայի Գրան-Պրիի փուլում: Սեպտեմբերին Չմշկասահորդների միջազգային միությունը (ISU) Մարիային հանեց անմիջապես ստարտից[8]: Ավելի ուշ նա անցավ մարզչական աշխատանքի:
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Международные | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Մրցումներ | 2008–09 | 2009–10 | 2010–11 | 2011–12 | 2013–14 | 2014–15 | 2015–16 |
Trophée Eric Bompard|Գրան-Պրիի փուլեր. Bompard | 6 | ||||||
Cup of Russia|Գրան-Պրիի փուլեր. Ռոստելեկոմի գավաթ | 10 | ||||||
NHK Trophy|Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy | 11 | ||||||
Ձմեռային ունիվերսիադա | 11 | 7 | 3 | ||||
Finlandia Trophy | 6 | ||||||
Golden Spin of Zagreb|Զագրեբի Ոսկե ձի | 14 | 3 | 2 | ||||
Օնդրեյ Նեպելի հուշամրցաշար | 3 | ||||||
Նիցայի միջազգային գավաթ | 3 J. | 2 J. | 1 | ||||
Մորդովյան նախշեր | 3 | ||||||
Gardena Spring Trophy|Gardena | 4 | ||||||
Icechallenge|Ավստրիայի մրցաշար | 2 | ||||||
Մերանոյի գավաթ | 5 | ||||||
Միջազգային. պատանեկան | |||||||
Գրան-Պրիի պատանեկան փուլ. Խորվաթիա | 4 | ||||||
Ազգային | |||||||
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 10 | 12 | 12 | 13 | 11 | 8 | 12 |
J. = պատանեկան մակարդակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://infosport.ru/person/figurnoe-katanie-na-konkah/artemeva-mariya-eduardovna
- ↑ «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն)։ ИСУ։ 4 января 2017։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 04.01.2017
- ↑ Мария Артемьева: «Для меня самое главное – это банально справиться с собой».
- ↑ Зимняя Универсиада. Леонова победила, Артемьева – 3-я.
- ↑ Мемориал Непелы. Медведева победила, Погорилая – 2-я, Артемьева – 3-я.
- ↑ «Мордовские узоры». Погорилая одержала победу, Сотникова – 2-я, Артемьева – 3-я.
- ↑ NHK Trophy: Мияхара победила, Асада – 3-я, Леонова – 8-я, Погорилая – 9-я.
- ↑ Артемьева не выступит на этапе Гран-при в Канаде.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Артемьева, Мария Эдуардовна(չաշխատող հղում) на sport-folio.net
- Мария Артемьева