Մարիա Աթանասովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Աթանասովա
բուլղար․՝ Мария Атанасова
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1926(1926-12-26)
ԾննդավայրԿալեկովեց, Բուլղարիայի թագավորություն
Մահացել էապրիլի 11, 2000(2000-04-11) (73 տարեկան)
Քաղաքացիություն Բուլղարիա
Մայրենի լեզուբուլղարերեն
Մասնագիտությունօդաչու, սպա և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԲուլղարիայի Ազգային ժողովի անդամ

Մարիա Գեորգիևնա Աթանասովա (բուլղարերեն՝ Мария Георгиева Атанасовa դեկտեմբերի 26, 1926(1926-12-26), Կալեկովեց, Բուլղարիայի թագավորություն - ապրիլի 11, 2000(2000-04-11)), բուլղարուհի քաղաքացիական ավիացիայի օդաչու, Բուլղարիայի Սոցիալիստական աշխատանքի հերոս[1]։ Նա ռեակտիվ ինքնաթիռ ղեկավարող առաջին բուլղարուհին էր, եղել է նաև միջազգային օդուղիների մարդատար ինքնաթիռի օդաչու-հրամանատար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 26-ին Բուլղարիայի Կալեկովեց գյուղում։

1950 թվականին ավարտել է Դոլնա Միտրոպոլիա քաղաքի բարձրագույն ռազմաօդային ուսումնարանը։ 1952 թվականից աշխատել է այդ ուսումնական հաստատությունում որպես հրահանգիչ, այնուհետև ավարտել է օդաչու-ռմբակոծիչների դպրոցը։

1953 թվականից մինչև 1974 թվականը Մարիա Աթանասովան աշխատել է որպես օդաչու և Լի-2, Իլ-14, Իլ-18 և Տու-134 ինքնաթիռների հրամանատար՝ բուլղարական օդուղիների «Բալկան» ավիաընկերությունում։ Աթանասովի ընդհանուր թռիչքաժամը կազմել է 13․999 ժամ։ 1965 թվականին նա դարձել է առաջին կինը, որը կարողացել էր ուղևորատար Իլ-18 ինքնաթիռով արտակարգ իրավիճակում վայրէջք կատարել Լոնդոնի «Խիտրոու» օդանավակայանում[3][4]։

1967 թվականին նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում` Դիմիտրովի շքանշանով։

Աթանասովան զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ 1966-1971 թվականներին նա եղել է Բուլղարիայի խորհրդարանում ժողովրդի ներկայացուցիչը, իսկ 1968 թվականից սկսած՝ Բուլղարիայի կանանց կոմիտեի անդամ։

Մարիա Աթանասովան մահացել է 2000 թվականի ապրիլի 11-ին Սոֆիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Научноинформационен център „Българска енциклопедия“. Голяма енциклопедия „България“. Том 1. София, Книгоиздателска къща „Труд“, 2011. ISBN 9789548104234. с. 131. (բուլղ.)
  2. «Болгарские летчики отпраздновали День Освобождения Болгарии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  3. 85 години от рождението на Мария Атанасова (բուլղ.)
  4. Спомен за първата българка, приземила пътнически самолет (բուլղ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]