Մարժորի Էստիանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարժորի Էստիանո
Marjorie Estiano em 2012.jpg
Ծնվել էմարտի 8, 1982(1982-03-08)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԿուրիտիբա, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի և կիթառահար
Ժանրերփոփ ռոք
marjorieestiano.com.br

Մարժորի Էստիանո (պորտ.՝ Marjorie Estiano, մարտի 8, 1982(1982-03-08)[1], Կուրիտիբա, Բրազիլիա), բրազիլացի երգիչ և դերասանուհի։ Իր առաջին դերը խաղացել է «Globo» հեռուստաընկերության «Malhação» երիտասարդական սերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական քոլեջում (Կուրիտիբա) արվեստի դասընթացն ավարտելուց հետո Մարժորին տեղափոխվել է Սան Պաուլո։ Այնտեղ նա 2 տարի սովորել է երաժշտության ֆակուլտետում, մասնակցել է թատերական ներկայացումների, նկարահանվել է հեռուստատեսային գովազդներում[2]: 2003 թվականին նա Ռիո դե Ժանեյրոյում հաճախել է դերասանական վարպետության դասընթացների «Ռեդե Գլոբո» հեռուստաընկերությունում։

Հեռուստատեսությունում իր նորամուտը կատարել է «Malhação» երիտասարդական ֆիլմում, որտեղ կատարել է Vagabanda խմբի Նատաշայի դերը։ Այդ դերի շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերել[3][4][5]։

2005 թվականի ապրիլի 30-ին թողարկվել է Մարժորի Էստիանոյի երգերի առաջին՝ Marjorie Estiano սկավառակը։ Նույն տարվա հուլիսի նա տվել է իր առաջին համերգը։

2006 թվականին «Malhação» ֆիլմի 12-րդ եթերաշրջանից հետո Մարժորի Էստիանոն հրավիրվել է նկարահանվելու «Կյանքի էջեր» սերիալում։ Այս անգամ նա մարմնավորել է Մարինային, ով օգնում էր իր հորը ալկոհոլիզմից բուժվելու հարցում[6]:

2007 թվականին Մարժորին ավարտել է իր երկրորդ՝ «Flores, Amores e Blábláblá» («Ծաղիկներ, Սեր և Բլաբլաբլա») ալբոմի վրա կատարվող աշխատանքները։ Նույն տարում նա «Երկու դեմք» սերիալում կատարել է Մարիա Պաուլայի դերը, ով տառապում է ծնողների մահվան պատճառով, և որը դարձել է հանցագործի զոհ[7][8]։

2009 թվականին Մարժորին նկարահանվել է «Հնդկաստանի ճանապարհներ» սերիալում, որտեղ կատարել է Տոնյայի դերը, ով սիրում է Տարս Կադորին (Բրունու Գալյասուի կատարմամբ)՝ մի երտասարդի, ով տառապում էր շիզոֆրենիայով[9]։

2011 թվականին դերասանուհին խաղացել է «Սեր չորս գործողությամբ» սերիալում[10]։ 2011 թվականին Մարժորին «Մեր կյանքը» ֆիլմում խաղացել է Մանուելայի դերը[11][12]։

2012 թվականին դերասանուհին խաղացել է Լորայի դերը «Կողք կողքի» պատմական սերիալում[13][14][15][16][17][18]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ֆ Կողք կողքի «Lado a Lado» / Լաուրա
2012 ֆ «Criança Esperança 2012» Կամեո
2011 ս Մեր կյանքը «A Vida da Gente» Մանուելա / Manuela Fonseca
2011 ս Սեր չորս գործողությամբ «Amor em Quatro Atos» Լետիսիա / Leticia
2011 ս «Som Brasil» Կամեո
2010 ֆ Գեղեցկուհին հեծանվի վրա «Malu de Bicicleta» Սուելի / Sueli
2010 ս S.O.S. Արտակարգ դրություն «S.O.S. Emergencia» Ֆլավիա / Flavia
2009 ս Հնդկաստանի ճանապարհները «Caminho das Indias» Տոնիա / Tônia
2009 ս «Domingão do Faustão» играет саму себя
20082009|2009 ս «Episódio Especial» играет саму себя
2008 ս «Programa do Jô» Կամեո
20072008|2008 ս Երկու դեմք «Duas Caras» Մարիա Պաուլա / Maria Paula
20062007|2007 ս Կյանքի էջեր «Paginas da vida» Մարինա / Marina
2006 ս «HermanSIC» կամեո
2006 ֆ «Roupa Acústico 2» Կամեո
20042005|2005 ս «Malhacao» Նատաշա / Natasha

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից դերասանուհին հարաբերությունների մեջ է դերասան Անդրե Ակինոյի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Marjorie Estiano — Biografia — VAGALUME
  3. Terra Colombia - Noticias, deportes, música, moda y más
  4. Malhação 2004 — Teledramaturgia Archived 2013-11-13 at the Wayback Machine.
  5. Luz, Câmera, Malhação!: Especial Malhação 18 anos : Relembre as vilãs mais marcantes
  6. Páginas da Vida > Revista: Comportamento — NOTÍCIAS — Entrevista: Marjorie Estiano Archived 2013-10-02 at the Wayback Machine.
  7. Memória Globo — Rede Globo
  8. Duas Caras — NOTÍCIAS — Aguinaldo Silva parabeniza seu casal de protagonistas
  9. Marjorie Estiano debate esquizofrenia em sua terceira novela das oito em cinco anos na TV — 27/06/2009 — UOL Televisão
  10. Amor em quatro atos " Marjorie Estiano
  11. Memória Globo — Rede Globo
  12. 'Teve gente que falou que se fosse minha irmã me estapeava', diz Marjorie Estiano — Bastidores — A Vida da Gente
  13. Marjorie Estiano se inspira em feministas pioneiras do Brasil para viver Laura — Bastidores — Lado a Lado
  14. Claudia Lage admite: 'Nossa novela é feminista. Quem teve que se ajustar, foi o homem' — Fique por dentro — Lado a Lado
  15. 'A Laura me deu um novo olhar sobre a nossa sociedade', diz Marjorie Estiano — Por Trás das Câmeras — Lado a Lado
  16. Lado a Lado — Linha do Tempo Laura e Isabel Archived 2013-10-02 at the Wayback Machine.
  17. Laura e Edgar, uma história de amor Archived 2013-10-02 at the Wayback Machine.
  18. laura e edgar — Fique por dentro — Lado a Lado