Մարթա Թորնե
Մարթա Թորնե | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մարտի 10, 1978[1] (47 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և լրագրող |
IMDb։ | ID 1709128 |
Մարթա Թորնե Գրասիա (իսպ.՝ Marta Torné Gracia, մարտի 10, 1978[1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։ Առավել հայտնի է «Սև ավազան» սերիալում խաղացած Մարիա Ալմարգոյի դերով։
Մարիայի դերի համար Մարթան 2009 թվականին առաջադրվել Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոնի մրցանակին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարթա Թորնեն ծնվել է տնային տնտեսուհի Թերեզա Թորնեի և գծագրիչ Ջոն Մանուելի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո սկսել է աշխատել կինոստուդիայում, որի ղեկավարները, որոնց վրա Մարթան տպավորություն էր գործել, ուղարկել են նրան աուդիովիզուալ արտադրանքի և ռադիոշոուների դասընթացների։ Դասընթացներից հետո Մարթան աշխատանքի է ընդունվել ռադիոյում։ Նա վարել է առավոտյան ծրագրերը, այդ պատճառով ստիպված է եղել արթնանալ առավոտյան 4-ին։ Աշխատել է D9R, Radio Estel, Flaix FM և RAC 1 ռադիոկայաններում և հասցրել է սիրվել ունկնդիրերի կողմից։
Կինոկարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարթան սկսել է նկարահանվել 2006 թվականից, և նրա առաջին դերերից մեկը դարձել է ամենահայտնին։ Մարթան «Սև ավազան» սերիալում խաղացել է Մարիա Ալմագոյի դերը[2]։ Սերիալը շարունակվել է յոթ եթերաշրջան, ինչից հետո Մարթան կարիերան շարունակել է հեռուստատեսությունում։ Մարթան վարում է «Algo Pasa con Marta» թոք շոուն La Sexta հեռուստաալիքում[3]։ Նա նաև շարունակում է նկարահանվել կինոյում և խաղալ թատրոնում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2000 | ս | Pasapalabra | կամեո | |
2004-2011 | ս | Arucitys | կամեո | |
2005-2011 | ս | El programa de Ana Rosa | կամեո | |
2005-2011 | ս | Buenafuente | կամեո | |
2006 | ս | Մրջյուն | El hormiguero | կամեո |
2007 | հֆ | Impávido | Նորա | |
2007-2010 | ս | Սև ավազան | El internado | Մարիա Ալմագրո / María Almagro |
2009 | ս | Divendres | կամեո | |
2010 | ս | Պաշտպանվածներ | Los protegidos | Хулия / Julia Redondo |
2011-2011 | ս | Հրեշտակ կամ դև | Ángel o demonio | Մարգո / Margot |
2012 | ֆ | Impávido |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Hablando con.. Marta Torné : "Lo más difícil ha sido grabar las escenas de mi desnudo" « Cristian-tv - La Coctelera Արխիվացված 2012-01-12 Wayback Machine
- ↑ «No me apetecía volver a la tele porque es un medio muy agresivo» (իսպաներեն). Público. 2010 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)