Հրեշտակ կամ դև (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հրեշտակ կամ դև
Ժանրֆենթեզի
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Լեզուիսպաներեն
ՌեժիսորEduard Cortés?, Gonzalo López-Gallego? և Miguel Bardem?
Գլխավոր
դերերում
Aura Garrido?, Jaime Olías?, Mar Saura?, Carla Nieto?, Manu Fullola?, Jorge Suquet?, Carmen Sánchez? և Nazaret Aracil?
ՍցենարիստCarlos Eugenio López? և Jorge Magano?
Պատմվածքի վայրՄադրիդ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ22
Էկրաններին էփետրվարի 1, 2011-ից հուլիսի 13, 2011
ՀեռուստաալիքTelecinco
ԸնկերությունPlural Entertainment?
Պաշտոնական կայքէջ

«Հրեշտակ կամ դև» (իսպ.՝ Ángel o demonio), «Plural Entertainment»-ի կողմից արտադրված իսպանական միստիկ հեռուստասերիալ: Հեռարձակվել է Telecinco հեռուստաալիքով, 2011 թվականին:

Իսպանական հեռուստատեսությամբ հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 1-ին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիո Կանովայի «Ամուրը և Պսիխեան» քանդակը պատկերված է իսպանական հայտնի «Հրեշտակ կամ դև» հեռուստասերիալի լուսագրերում

Առաջին եթերաշրջանի հեռարձակումն սկսվել է 2011 թվականի փետրվարի 1-ին, «Telecinco» հեռուստաալիքով: Երեք օր անց (փետրվարի 4-ին) դիտորդների թիվը կազմել է 3,3 մլն մարդ (ընդհանուր լսարանի 15,9% -ը): Նախատեսվում էր թողարկել երկու եթերաշրջան` յուրաքանչյուրում 13 սերիա, սակայն վերջնական արդյունքում երկրորդ եթերաշրջանի սերիաների թիվը նվազել է` հասնելով 9-ի: Telecinco-ի որոշման համաձայն, երկրորդ եթերաշրջանի ցուցադրումն սկսվել է առաջին եթերաշրջանի ավարտից անմիջապես հետո (առաջին եթերաշրջանն ավարտվել է 2011 թվականի մայիսի 10-ին, երկրորդն սկսվել է մեկ շաբաթ անց, մայիսի 17-ին):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը պատմում է Վալերիայի ճակատագրի մասին, ով մի անգամ տնից փախչելուց հետո իմանում է, որ ինքը Մալակ է` մաքուր հոգով աղջիկ, հրեշտակ: Այժմ իր դաստիարակի` Նատաէլի օգնությամբ նա պետք է պայքարի դևերի, «ընկած հրեշտակների» դեմ, ովքեր ցանկանում են նրան իրենց կողմը դարձնել: Յուրաքանչյուր սերիա պատմություն է որևէ մարդու կյանքի մասին, ում Վալերիան պետք է օգնի: Այդ հարցում նրան օգնում է գիրքը, որի էջերը դատարկ են և լրացվում են միայն նրան նոր առաջադրանք տալու համար:

Սյուժեի գծերից մեկը Դամիանի` ընկած հրեշտակ, դևի հետ հարաբերություններն են[2]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աուրա Գարիդո-Վալերիա
  • Մարու Վալդիվելսո-Լայա
  • Խայմե Օլիաս-Դամիան
  • Մանու Ֆուլլոլա-Նատաէլ
  • Կարմեն Սանչես-Դունա
  • Կառլա Նիետո-Իրիս
  • Մար Սաուրա-Ալեքսիա
  • Խորխե Սուկետ-Գրասիել
  • Մարտա Տորնե-Մարգոտ
  • Մարինա Սալաս-Լուսիա

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «2011 թվականի Իսպանական լավագույն հեռուստասերիալ», առաջադրում[3]:
  • «Լավագույն կանացի դեր» անվանակարգ, առաջադրում, (2011) (Աուրա Գարրիդո)[4]:
  • Մրցանակ «Լավագույն կանացի դեր» անվանակարգում (Կառլա Նիետո)[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IMDB
  2. История Дамиана и Валерии Archived 2011-09-03 at the Wayback Machine.
  3. «Nominadas a Mejor Serie Nacional en los Must! Awards 2011» (իսպաներեն)։ must-mag.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-10-28 
  4. «Nominadas a Mejor Actriz en los Must! Awards 2011» (իսպաներեն)։ must-mag.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-10-28 
  5. «'Tonterías las justas' y 'Sé lo que hicisteis...' se reparten el galardón a Mejor Programa en los Must! Awards» (իսպաներեն)։ formulatv.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-10-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]