Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդված
Արտաքին տեսք
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը նախատեսում է մտքի ազատության, խղճի և հավատքի ազատության իրավունք։ Սա ներառում է կրոնը, համոզմունքները, դավանելու ազատությունը երկրպագության, դասավանդման, պրակտիկայի և կրոնական ծեսերի կատարման մեջ՝ հաշվի առնելով որոշակի սահմանափակումներ, որոնք համապատասխանում են օրենքին և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ։
Հոդվածի տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ում թագավորությունը, նրա կրոնը եվրոպական միջազգային իրավունքի սկզբունք է, որն առաջացել է 16-րդ դարում ռեֆորմացիայից հետո և հաստատել կրոնական ազատություն պետությունների, բայց ոչ անհատների համար։
- ԱՄՆ Սահամանդրության Առաջին փոփոխությունը դարձավ կրոնական ազատության առաջին իրավական երաշխիքներից մեկը՝ առանց որևէ կոնկրետ կրոնի հետ կապ ունենալու։
- X հոդվածը Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիայի ազդեցություն է ունեցել Եվրոպական կոնվենցիայի վրա, որը կրոնական համոզմունքների ազատությունը հռչակում է համըդհանուր իրավունք։
Նախադեպային իրավունք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարդու իրավունքների եվրոպական դատարան
- Բուսկարինին ընդդեմ Սան Մարինոյի (պետական պաշտոն զբաղեցնելու համար կրոնական երդումներ պահանջելը չի թույլատրվում)
- Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի (թույլատրվում է հոգեորսության քրեականացումը, ինչպես սահմանված է Հունաստանի օրենսդրությամբ)
- Լեյլա Շահին ընդդեմ Թուրքիայի (համալսարանը կարող է արգելել իսլամական շարֆը)
- Պիշոնը և Սաժուն ընդդեմ Ֆրանսիայի (կրոնական դրդապատճառներով հակաբեղմնավորիչների տրամադրումը մերժելու իրավունքի բացակայություն)
- Լիլա Ֆերդերկրայս է․Վ․ և ուրիշներն ընդդեմ Գերմանիայի (կրոնական շարժման վերաբերյալ պետական տեղեկատվական արշավների վերաբերյալ)
- Մարդու իրավունքների եվրոպական միությունը ընդդեմ Գերմանիայի (պետական տեղեկատվական արշավները կրոնական շարժման մասին)
- Լաուտս ընդդեմ Իտալիայի (օրենքը թույլ է տալիս խաչ կախել դպրոցական դասարաններում)
- Ս․ Ա․ Ս․ ընդդեմ Ֆրանսիայի (Ֆրանսիան կարող է արգելել դիմակներ կրելը)
- Օսմանողլուն և Քոքաբաշն ընդդեմ Շվեյցարիայի (թույլատրվում է պաահնջել երեխաներից մասնակցել լողի դասերին և սահմանել տուգանքներ)
- Անգլիայի և Ուելսի բարձրագույն դատարան
- Քոնոլին ընդդեմ շրջանի դատավորի (9-րդ հոդվածի համաձայն՝ ոչ պարկեշտ կամ կոպիտ վիրավորական նյութեր, մասնավորապես՝ պատկերներ ուղարկելու համար, դատապարտյալը չի կարող բողոքարկել իր դատավճիռը)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Murdoch J. Freedom of thought, conscience and religion. A guide to the implementation of Article 9 of the European Convention on Human Rights Strasbourg, Council of Europe, 2007
- Freedom of religion, a factsheet of ECtHR case law
- The Protections for Religious Rights: Law and Practice, a textbook on Article 9 and international law on the right to freedom of thought, conscience and religion