Մարդկային կատակերգություն (Բալզակի վիպաշար)
Մարդկային կատակերգություն (ֆր.՝ La Comédie humaine), ֆրանսիացի հանրաճանաչ գրող Օնորե դը Բալզակի երկերի ժողովածու։ «Մարդկային կատակերգություն» վիպաշարը բաղկացած է ավարտուն ստեղծագործություններից(պատմվածքներ, վեպեր և վերլուծական էսսեներ) և 46 անավարտ
աշխատանքներից[1] ։
Առավել հայտնի ստեղծագործություններից են «Հայր Գորիո», «Գոբսեկ», «Երեսնամյա կինը», «Շագրենի կաշին», «Շուաններ»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1842 թվականից սկսած, Բալզակն իր գրած և հետագայում գրվելիք երկերը համախմբեց և դասավորեց մեկ ընդհանուր վերնագրի տակ, որն անվանեց «Մարդկային կատակերգություն»։ Նա ծրագրել էր իր վիպաշարքում ընդգրկել 150 երկ, բայց հեղինակը հնարավորություն չունեցավ իր վիթխարի մտահղացումն իրականացնել ամբողջությամբ, որովհետև ծանր ու լարված մտավոր աշխատանքը, նյութական անկայուն դրությունը, բուրժուական քննադատությունն ու հալածանքները արագացրին նրա մահը։ Վիպասանը մահացավ 1850 թվականի օգոստոսի 18-ին, մի քանի առաջ ամուսնացած լինելով լեհ կոմսուհի Հանսկայի հետ, ում հետ երկարամյա նամակագրական կապի մեջ էր։
Վիպաշարի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղանալով երկերի այդպիսի մի ընդարձակ շարք, Բալզակը «Մարդկային կատակերգություն»-ը բաժանեց 3 մասի՝
- Էտյուդներ բարքերի մասին
- Փիլիսոփայական էտյուդներ
- Վերլուծական էտյուդներ
Էտյուդներ բարքերի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալզակն « Էտյուդներ բարքերի մասին» բաժինն իր հերթին բաժանեց «Տեսարանների»` մասնավոր, պրովինցիալ, փարիզյան, քաղաքական, ռազմական, գյուղական կյանքի տեսարաններ։
Մասնավոր կյանքի տեսարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոբսեկ
- Գնդակ խաղացող կատվի տունը
- Երեսնամյա կինը
- Գնդապետ Շաբեր
- Անաստվածի պատարագը
- Լքված կինը
- Իրավազրկում
- Մոդեստա Մինյոն
Պրովինցիալ կյանքի տեսարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էժենի Գրանդե
- Խորտակված պատրանքներ (չնայած, որ այս մեծածավալ վեպի գործողությունները հիմնականում տեղի են ունենում Փարիզում)
- Ամուրի կյանքի
- Բեատրիս
- Շուշանը հովտում
Փարիզյան կյանքի տեսարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տասներեքի պատմությունը
- Ցեզար Բիոտոյի մեծությունն ու անկումը
- Նյուսինգենի բանկային տունը
- Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը
- Զարմուհի Բետի
- Զարմիկ Պոնս
Ռազմական կյանքի տեսարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շուաններ
- Գյուղական կյանքի տեսարաններ
- Գյուղական բժիշկը
- Գյուղացիներ
Քաղաքական կյանքի տեսարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մութ գործ, Միջադեպ տեռորի ժամանակ
Փիլիսոփայական էտյուդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շագրենի կաշին
- Անհայտ գլուխգործոցը
- Երկարակեցության կենսահյութ
- Բացարձակի որոնում
- Հաշտված Մելմոթը
Վերլուծական էտյուդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսնության ֆիզիոլոգի
Վիպաշարի թեման
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մարդկային կատակերգություն» վիպաշարի նախաբանում Բալզակը բնութագրում է իր ստեղծագործության մեջ նորը և բացահայտում իր հսկա էպոպեայի գեղարվեստական-գաղափարական էությունը։
Բալզակը «Մարդկային կատակերգություն» վիպաշարի նախաբանում ասում է՝
Ֆրանսիական հասարակությունը պիտի հանդիսանար պատմաբանը, իսկ ինձ մնում էր լինել նրա քարտուղարը |
Վիպաշարում տարբեր հասարակական խավերի ներկայացուցիչները հանդես են գալիս իրենց տարբեր կողմերով, իրենց դասակարգին բնորոշ հատկանիշներով, հոգեբանությամբ։ Նրանք հանդես են գալիս հասարակության մեջ իրենց գրաված դիրքին համապատասխան գաղափարներով ու մտքերով, իրենց անցյալին, ներկային հատուկ գծերով և նույնիսկ իրենց ապագա զարգացման հեռանկարով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օնորե դը Բալզակ - Երկերի ժողովածու 10 հատորով, «Մարդկային կատակերգություն» , 1-ին հատոր(Հայպետհրատ, Երևան, 1956)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pierre Citron edition, vol 1, 49-50.