Գոբսեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոբսեկ
Gobseck
BalzacGobseck01.jpg
ՀեղինակՕնորե դը Բալզակ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրնովել և վեպ
Մասն է«Մասնավոր կյանքի տեսարաններ»
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Անաստազի դե Ռեստո, մետր Դերվիլ և Ժան-Էսթեր վան Գոբսեկ
ՇարքՄարդկային կատակերգություն
ՆախորդBéatrix?
ՀաջորդԵրեսնամյա կինը
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Հրատարակված էՄարդկային կատակերգություն
Հրատարակման տարեթիվ1830
Թարգմանիչ հայերենՎ. Միքայելյան[1]

Գոբսեկ (ֆր.՝ Gobseck), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի պատմվածքը։ Ներառված է հեղինակի «Մարդկային կատակերգություն» երկերի ժողովածուում։ Վեպը գրվել է 1830 թվականին։

Վեպն սկսվում Բալզակի հետևյալ խոսքերով, որն ուղղված է իր նախկին դասընկերոջը՝

Aquote1.png Բարոն Բոռշու դը Պանսենին Վանդոմի սաներից, կարծեմ, միայն մենք ենք, որ իրար ենք հանդիպում գրականության ասպարեզում, մենք, որ փիլիսոփայությամբ էինք զբաղվում այն տարիքում, երբ պետք էր միայն De Viris-ով զբաղվեինք («Հռչակավոր մարդկանց մասին» վերնագրով գիրք` նվիրված մեծ մարդկանց կենսագրություններին` կազմված հռոմեական պատմաբան Կոռնել Նեպուրի կողմից մ.թ.ա. առաջին դարում)[1]: Ահա այն աշխատությունը, որ ես գրում էի, երբ մենք նորից տեսանք իրար, երբ դու զբաղված էիր գերմանական մասին գեղեցիկ աշխատությունները գրելով։ Այսպիսով` մենք երկուսս էլ չենք վրիպել մեր կոչումից։ Ուստի և դու նույնքան հաճույք պիտի զգաս քո անունն այստեղ տեսնելով, ինչքան հաճույք զգացել է այն գրելով քո նախկին դասընկեր դը Բալզակը։ Aquote2.png


Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • դերկոմսուհի Գրանլյո
  • Կամիլ - Գրանլյոյին դուստրը, ով սիրում է Էռնեստին։ Կամիլը 17 տարեկան է։
  • Էռնեստ դը Ռեստո - Հայր Գորիոյի թոռը։ Ունի քույր, եղբայր։
  • Դերվիլ - իրավաբան։ Գրանլյոների ընտանիքի ընկերը։ Գոբսեկի մտերիմը։
  • Ժան-Էսթեր վան Գոբսեկ - ծնվել է 1740 թվականին, Անտվերպենում։ Նրա մայրը հրեուհի է, իսկ հայրը՝ հոլանդացի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936 - «Գոբսեկ», ԽՍՀՄ, Ռեժիսոր՝ Կոնստանտին Էգերտ
  • 1987 - «Գոբսեկ», ԽՍՀՄ-Մոլդովական ֆիլմ, Ռեժիսոր՝ Ալեքսանդր Օրլով
  • 1985 - «Գոբսեկ», Չեխոսլովակյան հեռուստահաղորդում[2]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բալզակ, Օնորե դը - «Հայր Գորիո։ Գոբսեկ»։ Երևան։ Լույս հրատարակչություն, 1983 թվական, 392 էջ (Դպրոցական գրադարան); Տպագրված է ըստ «Հայպետհրատ» հրատարակչությունում հրատարակված 10 հատորյակի (1956-1957) տեքստի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բալզակ, Օնորե դը
  2. Gobseck (1985 TV film) at the Czech-Slovak Film Database.