Մարգարիտ Դելորմ
Մարգարիտ Դելորմ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1876[1][2][3] |
Ծննդավայր | Լյունևիլ |
Վախճանվել է | հուլիսի 26, 1946[1][2][3] (69 տարեկան) |
Մահվան վայր | Լիլ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Լյուկ-Օլիվյե Մերսոն[4] |
Marguerite Delorme Վիքիպահեստում |
Մարգարիտ Դելորմ (անգլ.՝ Marguerite Delorme, սեպտեմբերի 10, 1876[1][2][3], Լյունևիլ - հուլիսի 26, 1946[1][2][3], Լիլ), ֆրանսիացի նկարիչ, որը հայտնի է իր օրիենտալ և ժանրային նկարներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելորմը ծնվել է 1876 թվականի սեպտեմբերի 10-ին, Լունեվիլում, Ֆրանսիայում[5], բարձր միջին դասի ընտանիքում։ Նրա Հայրը` Էդմոնդ Դելորմը, ռազմական բժիշկ էր, որը հետագայում հիմնադրելու էր Լունեվիլի թանգարանը[6]։
Նա արվեստի հանդեպ հետաքրքություն է ցուցաբերել վաղ տարիքից։ Նրա վաղ նկարներում պատկերված են ընտանեկան տեսարաններ։ Նա նաև ոգեշնչում է գտել Բրիտանիում, որտեղ անցկացրել է ամառները Մերսոն ընտանիքի հետ[6]։
Սովորել է Ռաֆայել Քոլինի, Փոլ Լերոյի և Լուք-Օլիվեր Մերսոնի մոտ` հաճախելով նրանց մասավոր դասերին, բայց չի կարողացել ընդունվել Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոց, որն այդ ժամանակ չէր ընդունում կին նկարիչների։ 1897 թվականին Դելորմը դարձել է Ֆրանսիայի նկարիչների միության անդամ, որտեղ նա ցուցադրել է իր նկարները` ստանալով Պատվավոր հիշատակում 1897 թվականին և Երրորդ կարգի մեդալ` 1901 թվականին[7]։
1905 թվականին նա կրթաթոշակ է ստացել, որը նրան հնարավորություն է տվել ճամփորդել դեպի Իտալիա։ Այս ճանապարարհորդության ընթացքում նա կարողացել է տեսնել լույսի տարբեր դրություններ, ինչն ազդեցություն է ունեցել նրա ոճի վրա։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դելորմն սկսել է նկարել սենեգալցի հրաձիգների, որոնց հանդիպել էր «ձմեռային ճամբարներում»։ Այս աշխատանքները ներկայացվել են 1921 թվականին, և նա հաղթել է Compagnie Générale Transatlantique մրցանակը։ Դրանից հետո նա ոգեշնչվել է Հյուսիսային Աֆրիկայի թեմաներով և ճամփորդել է Մարոկո, որտեղ նա շրջել է ամբողջ երկրով մեկ և նկարել է ամենօրյա կյանքի տեսարաններ[6]։
Դելորմը մահացել է 1946 թվականի հուլիսի 26-ին, Լիլում, Ֆրանսիայում[5]։ Նրա աշխատանքները հանրային սեփականություն են դարձել 2017 թվականի հունվարի 1-ից[8]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Լունեվիյան պալատը կազմակերպել է Դելորմի աշխատանքների հետահայաց ցուցադրություն[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k238271q.image.r=MERSON.f3.hl
- ↑ 5,0 5,1 «Discover painter Marguerite-Anne-Rose Delorme». RKD (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Marguerite Delorme au château de Lunéville». Lorraine Magazine (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 7,0 7,1 «Marguerite Delorme». Art Lorrain (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Marguerite Delorme - Dans le domaine public en 2018». Calendrier de l’avent du domaine public (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
Հետագա ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marguerite Delorme, 1876-1946: vers les lumières du Sud by Astrid Mallick, Thérèse-Françoise Crassous, Aziza Doudou 2354750692
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտ Դելորմ» հոդվածին։ |
|