Մարգարիտը թագի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտը թագի մեջ
լեհ.՝ Perła w koronie
Երկիր Լեհաստան
Ժանրդրամա
Թվական1972
Լեզուլեհերեն
ՌեժիսորKazimierz Kutz?[1][2]
Սցենարի հեղինակKazimierz Kutz?
ԴերակատարներOlgierd Łukaszewicz?[1], Յան Էնգլերտ, Ֆրանտիշեկ Պեչկա և Մարիան Օպանյա[1]
ՕպերատորStanisław Loth?
ԵրաժշտությունՎոյցեխ Կիլյար
ՄոնտաժIrena Choryńska?
Տևողություն111 րոպե
ՆախորդSalt of the Black Earth?
ՀաջորդThe Beads of One Rosary?

«Մարգարիտը թագի մեջ» (լեհ.՝ Perła w koronie), լեհական դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Կազիմեժ Կուցը, 1972 թվականին։ Նույն թվականին այն ներկայացվել է Կաննի կինոփառատոնին[3]։ Ֆիլմը լեհական կողմից ներկայացվել է նաև Օսկարի 45-րդ մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգին, սակայն մասնակցության հայտը մերժվել է[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1934 թվականի օգոստոսին, Վերին Սիլեզիայի լեհական հատվածում։ Ֆիլմը պատմում է հորինված «Զիգմունտ» հանքում գործադուլի պատմության մասին։ Երիտասարդ հանքափոր Յասն ապրում է կնոջ ու երկու փոքրիկ տղաների հետ։ Մի անգամ նա իմանում է, որ որոշվել է հանքը փակել՝ այն ջրով հեղեղելու միջոցով։ Գործադուլ է սկսվում։ Ընտանիքներն օգնում են ցուցարարներին, չնայած նրան, որ հանքը շրջապատված է ոստիկանական ուժերով։ Կառավարությանն ուղղված դիմումներն առանց պատասխան են մնում, հանքի ղեկավարությունը դիմադրում է, ինչի արդյունքում հանքափորները դիմում են հացադուլի։ Ի պատասխան դրան՝ ոստիկանությունը բռնի ուժով ցրում է ցույցը։ Վճռական հանքափորները որոշում են շարունակել գործադուլը հողի տակ՝ չնայած հանքի փլման անխուսափելի վտանգին, ինչը նախատեսված էր նախնական պլանով։ Ի վերջո, ղեկավարությունն ու աշխատակիցները համաձայնության են գալիս, հանքափորները դուրս են գալիս ու վերադառնում են իրենց ընտանիքների մոտ։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուցիա Կովոլիկ՝ Վիտկա
  • Օլգերդ Լուկաշևիչ՝ Յաս
  • Յան Էնգլերտ՝ Էրվին Մալինոկ
  • Ֆրանցիշեկ Պեչկա՝ Խուբերտ Սերշա
  • Եժի Ցնոտա՝ Ավգուստ Մոլ
  • Բերնարդ Կրավչիկ՝ Ֆրանցիշեկ Բուլա
  • Տադեուշ Մադեա՝ Օհման
  • Հենրիկ Մարուշիկ՝ Ալոյզ Գրուդնեկ
  • Մարիան Օպանիա՝ Ալբերտ
  • Յեժի Սիվի՝ Միլենդա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://stopklatka.pl/film/perla-w-koronie
  2. http://www.imdb.com/title/tt0069078/
  3. «Festival de Cannes: Pearl in the Crown». festival-cannes.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.
  4. Margaret Herrick Library, Academy of Motion Picture Arts and Sciences