Մարգարիտա Իգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Իգեր
Ծնվել էօգոստոսի 12, 1863(1863-08-12)
ԾննդավայրԼիմերիկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է1936
Մահվան վայրՄիացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդայակ

Մարգարիտա Ալեքսանդրա Իգեր (անգլ.՝ Margaretta Alexandra Eagar, օգոստոսի 12, 1863(1863-08-12), Լիմերիկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1936, Միացյալ Թագավորություն), բուժքույր և դաստիարակչուհի։

Նիկոլայ II-ի և Ալեքսանդրա Ֆեոդորովնայի երեխաների դաստիարակ, հուշերի գրքի հեղինակ։

Իգերը գրել է «Վեց տարի Ռուսաստանի կայսերական արքունիքում» (անգլ.՝ Six Years at the Russian Court) հուշագրությունը՝ Ռոմանովների ընտանիքի հետ գտնվելու ժամանակի մասին։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգերը ծնվել է 1863 թվականի օգոստոսի 12-ին Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում։ Ֆրենսիս Հոլդեն և Ֆրենկիս Իգեր բողոքական զույգի տասը երեխաներից մեկն էր։ Բելֆաստում սովորում էր բժշկություն, ինչպես նաև ապաստարանում աշխատում էր որպես բուժքույր[1]։

Աշխատանքն արքունիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

1898-1904 թվականներին Իգերը Նիկոլայ II-ի դուստրերի դաստիարակն էր։ Ավելի ուշ, Մեծ դքսուհու մորաքույրը՝ Օլգա Ալեքսանդրովնան հիշել է, որ օրիորդ Իգերը հետաքրքրված էր քաղաքականությամբ[2].

Հայրիկին հասնելու ցանկությամբ փոքրիկ Մարիան փախել է լոգարանից, մերկ ներխուժել պալատի միջանցքները, մինչդեռ դայակը՝ օրիորդ Իգերը, որը քաղաքականության սիրահար էր, իր օգնականի հետ խանդավառությամբ քննարկում էր Դրեյֆուսի դատը։ Բարեբախտաբար ես այդ պահին հասա, վերցրեցի փոքրիկին և տարա օրիորդ Իգերի մոտ, որը դեռ խոսում էր Դրեյֆուսի մասին[3]։
Ձախից աջ. Մեծ դքսուհիներ Օլգա, Տատյանա, Մարիա և Անաստասիա, 1906

Օրիորդ Իգերի օգնությամբ չորս Մեծ դքսուհիներ սովորել են անգլերեն և նույնիսկ իռլանդական շեշտադրումները զգացվում էին այնքան, որ աղջիկները հասունանալուց հետո ստիպված եղան վարձել անգլիացի դաստիարակ Չարլզ Սիդնեյին[4]։

Իգերը, որը դաստիարակել է բոլոր չորս Մեծ դքսուհիներին, իր գրքում գրել է, որ թագավորական ընտանիքը լքել է անձնական պատճառներով։ Ըստ վարկածներից մեկի, նա աշխատանքից հեռացվել է ռուս-ճապոնական պատերազմի հետ կապված լարված քաղաքական իրավիճակի պատճառով։ Բրիտանիան ակտիվորեն աջակցում էր Ճապոնիային։

Որոշ ժամանակ անց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայության ընթացքում Իգերը կենսաթոշակ է ստացել Ռուսաստանի կառավարությունից։ Նա նամակագրվել է Մեծ դքսուհիների հետ մինչ նրանց սպանությունը՝ 1918 թվականը։ Հետագայում ղեկավարել է պանսիոնը, որն անհաջող էր և արդյունքում առաջացավ պարտքեր։ Նրա ընտանիքի անդամները նշել են, որ իրեն հաճախ հետապնդում են իր դաստիարակած աղջիկների դաժան սպանության մասին մտքերը։ Մինչև իր մահանալը (1936 թվական) անհանգստացել է նրանց համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Zeepvat, Charlotte, From Cradle to Crown: British Nannies and Governesses at the World’s Royal Courts
  2. Massie, Robert K., Nicholas and Alexandra, 1967, Dell Publishing Co., ISBN 0440163587, стр. 132
  3. Vorres, Ian (1965), The Last Grand Duchess, Scribner. ASIN B0007E0JK0
  4. Alexander Palace Diaries

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]