Մարաս (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
Մարաս | ||
իսպ.՝ Maras | ||
Երկիր | Պերու | |
Համայնք | Urubamba Province? | |
ԲԾՄ | 3300 մետր | |
Բնակչություն | 1730 մարդ (2005) | |
Ժամային գոտի | UTC-5 | |
Պաշտոնական կայք | munimaras.gob.pe | |
| ||
Մարաս (իսպ.՝ Maras), փոքր քաղաք Պերուում, Ուրուբամբա նահանգում համանուն շրջանի կենտրոնը։ Գտնվում է Կուսկո քաղաքից 40 կմ հյուսիս-արևմուտք և Մորայ քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Հնագույն հնդկական բնակավայր է Սուրբ Ինկերի հովտում։ Հայտնի է Սալինաս դե Մարաս (իսպ.՝ Salineras de Maras) աղի հանքերով, որոնք գտնվում են քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ սարի լանջին, օգտագործվում են աղի արդյունահանման համար դեռևս Ինկերի կայսրության ժամանակաշրջանից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարաս քաղաքը գտնվում է Ինկերի Սուրբ հովտում՝ ծովի մակարդակից 3300 կմ բարձրության վրա։ Հիմնադրվել է գաղութային դարաշրջանում իսպանացի գաղութարար Օրտիս դե Օրուէի կողմից։ Քաղաքի հիմնական բնակեցումը սկսվել է այն ժամանակաշրջանից, երբ բազմաթիվ ինկ ազնվականներ զրկվում են Կուսկո քաղաքի իրենց պալատներից և ստիպված են լինում տեղափոխվել այնպիսի փոքր քաղաքներ, ինչպիսին Մարասն էր[1]։
Քաղաքը որպես հենարան է ծառայել կոնկիստադորների համար Մանկո Ինկա Յուպանկայի ապստամբության ժամանակ։ Զավթիչները արշավում էին դեպի մոտակա քաղաք Օլյանտայտամբո, որը Մնակո Ինկա Յուպանկայի ժամանակ եղել է որպես ապաստան։
Գաղութային ժամանակաշրջանում Մարասի՝ բարգավաճ բնակավայր լինելու մասին խոսում են իսպանացի ազնվականների զինանշաններով զարդարված տները։ Գաղութային ժամանակաշրջանում քաղաքի կարևորության մասին խոսում է նաև եկեղեցին, որը կառուցված է կավե աղյուսներից և զարդարված է բնիկ մարասեցի նկարիչ Կուսկո Անտոնիո Ռոկա Ինկայի նկարներով։
Ներկայումս Մարասը գավառական քաղաք է, բավականին մեկուսացած ժամանակակից կյանքից, սակայն զբոսաշրջիկներին գրավում է քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող հայտնի աղի հանքերով։ Քաղաքի բնակիչները զբաղվում են աղի արդյունահանմամբ։ 2005 թվականի տվյալներով քաղաքն ունի մոտ 1730 բնակիչ[2]։
Աղի արդյունահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալինաս դե Մարասի աղի պեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքից 5 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին, գտնվում է Սալինաս դե Մարաս անունով աղի արդյունահանման հնագույն վայրը (իսպ.՝ Salineras de Maras) -«աղի պեղումներ»։ Համալիրը ջրհորների կասկադ է, միջինը 5 մ քառակուսի տարածք զբաղեցնող հանքերով։
Ինկերի կայսրության գոյության ժամանակաշրջանից ի վեր վայրը հայտնի է աղի արտադրությամբ և արտադրության տեխնոլոգիայով։ Ըստ որոշ տվյալների՝ աղի արդյունահանում կատարվում էր նաև նախաինկյան ժամանակաշրջանում «կաչի» անվանումով հին համայնքի կողմից[3]։
Աղի արդյունահանումը Մարասում կատարվում է ջրի գոլորշիացման միջոցով․ լեռան գագաթին գետնի տակից տաք աղի աղբյուր է խփում, որը, իջնելով լանջին, ընկնում է հատուկ քարեպատ ջրամբարների մեջ, որոնք տեղավորված են կասկադում։ Ջուրը՝ լցվելով այդ ջրամբարները որոշ ժամանակ անց գոլորշանում է արևի ճառագայթների ազդեցությունից, թողնելով ջրամբարի ներսում և պատերին աղի բյուրեղներ։ Աղի գույնը տատանվում է սպիտակի, բաց կարմրավուն և շագանակագույն երանգների միջև։ Ամբողջ գործընթացը տևում է մոտ մեկ ամիս․ այս ընթացքում ամբարում արդեն իսկ կուտակված աղի մոտ տասը սանտիմետրանոց շերտը հավաքում են, չորացնում, մանրացնում և փաթեթավորելով պարկերի մեջ ուղարկում են տեղական շուկաներ։
Ժամանակակից շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Սալինաս դե Մարասում աղի արդյունահանումը կատարվում է այնպես, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ։ Աղի ավազանները բաժանված են մոտակա գյուղի ընտանիքների միջև և ժառանգաբար փոխանցվում են․ յուրաքանչյուր ընտանիք մշակում է մի քանի աղի հանք։ Ընդհանուր առմամբ, աղի կասկադների ամբողջ համալիրը ներառում է ավելի քան 3000 հանք, որոնք զբաղեցնում են մոտ 1 կմ քառակուսի տարածք։ Համալիրը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը ոչ միայն պատմական արժեքներով, այլ նաև իր բնության չտեսնված պատկերներով։ Բացի այդ, ցանկացած մեկը կարող է անձամբ մասնակցել աղի հավաքմանը։
Նախկինում Մարասը համարվում էր Հարավային Ամերիկայի աղի խոշորագույն մատակարարը, սակայն ներկայումս այդ հանքերից արդյունահանվող աղը վաճառվում է նաև տեղական շուկաներում։ Բացի այդ, տեղացիները արհեստական աղից պատրաստում են մի շարք արտադրանքներ, որոնք վաճառում են որպես խորհրդանիշներ։ Ներկայումս աղի հանքերի համալիրը մասնավոր է, և զբոսաշրջիկների համար տարածք մուտք գործելը վճարովի է[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Maras, Moray, Salt Works, Pichingoto» (անգլերեն). CuscoWeb.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Cusco: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Лучшие фотографии недели (21-27 марта) от National Geographic» (ռուսերեն). Культурология.Ру. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Соленые террасы Салинас-де-Марас (Salinas de Maras), Перу» (ռուսերեն). Туристический портал - Мир красив!. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)