Մատվեյ Պլատովի հուշարձան (Սեմիկարակորսկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատվեյ Պլատովի հուշարձան (այլ կիրառումներ)
Մատվեյ Պլատովի հուշարձան | |
---|---|
Տեսակ | տեսարժան վայր |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Սեմիկարակորսկ |
Ներկա վիճակ | կանգուն |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Մատվեյ Պլատովի հուշարձանը Սեմիկարակորսկում |
Մատվեյ Պլատովի հուշարձան (ռուս.՝ Памятник Матвею Платову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Սեմիկարակորսկ քաղաքում։ Նվիրված է Դոնի կազակական զորքի ատաման, հեծելազորի գեներալ, Ռուսական կայսրության XVIII դարի վերջի - XIX դարի սկզբի բոլոր պատերազմների մասնակից Մատվեյ Իվանովիչ Պլատովին (1753-1818)։ Բացվել է 2010 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատվեյ Իվանոիվիչ Պլատովը ծնվել է Դոնի կազակության մայրաքաղաք Չերկասկում (այժմ` գյուղ Ստարոչերկասկայա)։
Պլատովը Դոնի կազակության հերոս է, նա կյանքի 47 տարին նվիրել է մարտերին ու ճակատամարտերին։ Մ. Պլատովը ռուս-թուրքական պատերազմների մասնակից է, Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի աջակիցը։ Մասնակցել է Օչակովի և Իզմայիլի գրավմանը, 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս է, Դոնի կազակական զորքի ռազմական ատաման։ Ռուսական բանակի արտասահմանյան արշավների ժամանակ Պլատովը ղեկավարել է կազակական կորպուսը։ Նրա առաջնորդությամբ կազակները հաղթել են ֆրանսիական, թուրքական և թաթարական զորքերին։
2010 թվականին Ռոստովի մարզի Սեմիկարակորսկ քաղաքում, ի հիշատակ ատամանի և նրա մատուցած ծառայությունների, բացվեց հուշարձան։ Հուշարձանը ստեղծելու նախաձեռնողներն էին «Արդար Ռուսաստան» կուսակցության տեղական բաժանմունքի ղեկավարը և պահեստազորի սպաների «Մեգապիր» միավորումը։
Հուշարձանը կառուցվել է Սեմիկարակորսկ, Նովոչերկասկ, Վոլգոդոնսկ, Տալլին և այլ քաղաքների ժառանգական կազակների, ագարակատերերի և գործարարների միջոցներով։
Հուշարձանի հեղինակն է ռոստովցի քանդակագործ Վլադիմիր Բելյակովը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ. Մ. Պլատովի հուշարձանը տեղադրված է ոչ բարձր պատվանդանի վրա, որն իր հերթին կանգնած է քարերի բլրակին։ Ատամանի բրոնզե քանդակը պատրաստված է ողջ հասակով։ Նրա հագին հուսարական համազգեստ է։ Պատվանդանին փակցված է հուշարձանի նկարագրությամբ տախտակ։
Հուշարձանի տարածքը բարեկարգված է։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- В Семикаракорске открыт памятник атаману Платову // Московский комсомолец на Дону. 2010. 16–23 июня. С. 12.