Մատիս թանգարան (Լը Կատո)
Մատիս թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լը Կատո Կամբրեզի[1] |
Վայր | Palais Fénelon (Le Cateau-Cambrésis)? |
Հասցե | 59360 |
Հիմնադրվել է | 1952 |
Այցելուներ | 70 000 մարդ, 70 011 մարդ (2007)[2], 55 164 մարդ (2014)[2], 62 450 մարդ (2013)[2], 79 140 մարդ (2004)[2], 81 788 մարդ (2005)[2], 66 370 մարդ (2011)[2], 113 591 մարդ (2003)[2], 52 921 մարդ (2017)[2], 53 960 մարդ (2016)[2], 71 584 մարդ (2010)[2], 75 729 մարդ (2009)[2], 69 417 մարդ (2008)[2], 28 054 մարդ (2002)[2], 67 760 մարդ (2006)[2], 53 665 մարդ (2015)[2], 65 529 մարդ (2012)[2], 54 050 մարդ (2019)[2] և 50 384 մարդ (2018)[2] |
Կայք | museematisse.fr |
![]() | |
![]() |
Մատիս թանգարան (ֆր.՝ Musée Départemental Henri Matisse), թանգարան, որը գտնվում է Ֆրանսիայի Լե Կատո-Կամբրեզի կոմունայում, և որտեղ հիմնականում ցուցադրվում են Անրի Մատիսի նկարները։ Թանգարանը հիմնադրվել է հենց Մատիսի կողմից, 1952 թվականի նոյեմբերի 8-ին։ Նա նաև սահմանել է իր աշխատանքները կազմակերպելու ձևը։ Այդ ժամանակ թանգարանը գտնվել է Լե Կատոյի քաղաքապետարանի հարսանյաց սրահում[3]։
1956 թվականին, Մատիսի մահից հետո, թանգարանի նկարների հավաքածուն մեծացել է` Օգուստ Հերբինի` 65 նկարներից բաղկացած նվերի շնորհիվ։
1982 թվականին թանգարանը տեղափոխվել է «Ֆենելոն պալատ», և դրա ղեկավարումը քաղաքից փոխանցվել է Նոր դեպարտամենտին 1992 թվականին։ Երեք տարի շինարարությունից հետո թանգարանը վերաբացվել է 2002 թվականի նոյեմբերի 8-ին։
Թանգարանում պահվող Մատիսի նկարների հավաքածուն մեծությամբ երրորդն է Ֆրանսիայում։
Ցուցադրությունների տասնյոթ սենյակներով և մոտ 4.600 մետր քառակուսի մակերեսով թանգարանում ցուցադրվում են Մատիսի ստեղծագործություններից ավելի քան 170-ը, ինչպես նաև` Ավգուստ Հերբինի 65 նկարներ, որոնք նվիրել է հենց նկարիչը, Հերբինի ազգական ու աշակերտ Ջենեվև Կլայսեի նկարներից և 30 լուսանկար Անրի Կարտիե Բրեսոնի հավաքածուից։
Թանգարանում պարբերաբար անցկացվում են ժամանակավոր ցուցահանդեսներ։
Ֆենելոն պալատի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆենելոն պալատը, որում ընդգրկված է թանգարանի մեծ մասը, օգտագործվել է Կամբրեի եպիսկոպոսների կողմից որպես ապաստարան։ Այն վերակառուցվել է 18-րդ դարում, Թեոդոր Բրոնգնիարթի կողմից, որը նաև ստեղծագործել է նեոդասական ոճով։ Կատեացիները դրա անվանումը տվել են Ֆրանսուա Ֆենելոնի պատվին, որը եղել է Կամբրեի արքեպիսկոպոսը։ Պալատի դասական ֆրանսիական պարտեզը նախագծել է Լե Նոտրը։
19-րդ դարում շենքը փոխակերպվել է բամբակզտիչի։ Դրանից հետո, 1878 թվականից, այն գնվել է քաղաքի կողմից և օգտագործվել է որպես Լե Կատոյի երեխաների համար դպրոց, և ավելի ուշ՝ 1982 թվականին, դարձել է թանգարան։
Աշխատանքներ ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Unité (Միություն) (1969)
- Bois sculpté (Քանդակված անտառ) (1921)
- Lénine-Staline (Լենին-Ստալին) (1948)
- Réalité spirituelle (Հոգևոր իրականություն) (1938)
- Union (Միություն) (1959)
- Coquelicots et Iris II (Կարմիր կակաչներ և հիրիկ II)
- Étude pour La Vierge et l'enfant (Տիրամոր և մանկան ուսումնասիրություն) (1951)
- Femme à la gandoura bleue (1951)
- Femme au chapeau (Գլխարկով կինը) (1951)
- Intérieur aux barres de soleil (1942)
- Le Violoniste (Ջութակահարը) (1917)
- Marguerite au chapeau de cuir (Մարգարիտը փետուրե գլխարկով) (1914)
- Nu accroupi (Կռացած մերկությւն) (1936)
- Nu rose, intérieur rouge (Վարդագույն մերկություն, կարմիր ինտերիեր) (1947)
- Tahiti II (Թաիթի II) (1936)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Ministry of Culture Fréquentation des Musées de France — Ministry of Culture.
- ↑ HISTORIQUE-ORIGINES-MUSEE(51-52) Archived 2011-05-24 at the Wayback Machine. (in French)
|