Մատիսի թանգարան (Նիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատիսի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՆիս և Սիմյե
ՎայրQ30291412?
Հասցե164, Avenue des Arènes06000
Հիմնադրվել է1963
Այցելուներ134 990 մարդ (2009)[1], 173 128 մարդ (2014)[1], 135 715 մարդ (2010)[1], 182 469 մարդ (2013)[1], 125 483 մարդ (2008)[1], 162 523 մարդ (2002)[1], 122 228 մարդ (2003)[1], 71 576 մարդ (2007)[1], 126 679 մարդ (2004)[1], 124 409 մարդ (2005)[1], 131 723 մարդ (2015)[1], 115 722 մարդ (2016)[1], 152 811 մարդ (2012)[1], 162 054 մարդ (2001)[1], 105 545 մարդ (2006)[1], 119 628 մարդ (2017)[1], 137 399 մարդ (2011)[1], 141 179 մարդ (2019)[1] և 159 072 մարդ (2018)[1]
Կայքmusee-matisse-nice.org(անգլ.)(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Մատիսի թանգարան (ֆր.՝ Le musée Matisse de Nice), ֆրանսիական Նիս քաղաքում գտնվող թանգարան՝ նվիրված ֆրանսիացի նշանավոր նկարիչ Անրի Մատիսին; Այստեղ է գտնվում նրա աշխատանքների՝ աշխարհում խոշորագույն հավաքածուներից մեկը, որում հստակ արտացոլված են մեծ արվեստագետի նկարչական գործունեության սկիզբը, հասուն շրջանը և ավարտը։ 1963 թվականին բացված այս թանգարանը տեղավորված է Villa des Arènes-ում, որը տասնյոթերորդ դարի մի վիլլա է՝ Cimiez-ի հարևանությամբ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլան կառուցվել է 1670-1685 թվականներին։ Շինարարության ավարտից հետո այն կրել է Գուբերնատիսի պալատ անվանումը. այդպես է կոչվել նորակառույցի հովանավորի ու սեփականատիրոջ՝ Ժան-Բատիստ Գուբերնատիսի անունով, որն այդ տարիներին Նիսի կոնսուլն էր։ Ներկայիս իր անվանումը վիլլան ստացել է 1950 թվականին, երբ Նիս քաղաքի ղեկավարությունը անշարժ գույքի մի գործակալությունից գնեց այն՝ ձգտելով սերունդների համար պահպանել պատմական այդ հուշարձանը։

Թանգարանն ստեղծվել է 1963 թվականին և սկզբնական շրջանում զբաղեցնում էր շինության առաջին հարկը. գետնահարկում տեղավորվել էր հնագիտության թանգարանը։ 1989 թվականին հնագիտության թանգարանը տեղափոխվեց մոտակայքում գտնվող մի հնագույն շինություն, որը հնարավորություն ընձեռեց ընդարձակելու Մատիսի թանգարանը։ Նորացման ընթացքում չորս տարի թանգարանը փակված մնաց և վերաբացվեց 1993 թվականին։ Հին շենքի նորոգված տարածքներն ու կառույցին ավելացված նոր թևը թույլ տվեցին մշտական ցուցադրությունում ներկայացնելու ամբողջ հավաքածուն, որը 1963 թվականից ի վեր շարունակաբար հարստանում է՝ շնորհիվ հաջողված մի շարք ձեռքբերումների, ինչպես նաև նվիրատվությունների։ Նվիրատվությունների մի մասը կատարել է անձամբ Անրի Մատիսը, որը 1917-1954 թվականներին ապրել ու աշխատել է Նիսում։ Մեծահամբավ նկարչի մի շարք գործեր ընծայել են նրա ժառանգները, նկարչական որոշ աշխատանքներ էլ նվիրել է պետությունը։

Ներկա դրությամբ թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են յուղաներկով և գուաշով արված 68 նկար, 236 գծանկար, գրաֆիկական 218 այլ աշխատանքներ, 95 լուսանկար, 57 քանդակ, մեծ արվեստագետի նկարազարդած 14 գիրք, նրան պատկանած 167 առարկաներ, կերամիկական ու ապակե գեղեցիկ աշխատանքներ, նրբահյուս գորգեր, պաստառներ, փաստաթղթեր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  2. «Musée Matisse de Nice Cimiez» (French). Nice Trotter. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Musée Matisse» (French). City of Nice. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիսի թանգարան (Նիս)» հոդվածին։