Մատթեոս Թեոփիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մաղաքյան (այլ կիրառումներ)
Մատթեոս Թեոփիլյան
Ծնվել է1767
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1848
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր

Մատթեոս Թեոփիլյան (Մաղաքյան) (1767 - 1848), հայ բանասեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյանների Ս. Ղազար վանքում, ապա պաշտոնավարել նույն միաբանությունում։ Զբաղվել է բանասիրությամբ։ Նա կազմել է 1801-1809-ի Վենետիկում լույս տեսած «Օրացույցներտ»։ Մասնակցել է Մ. Ջախջախյանի «Բառգիրք ի բարբառ հայ և իտալական» բառարանի պատրաստմանը. նրան է պատկանում այդ բառարանի Մ-ից մինչև վերջը։ Պատրաստել է հայ և օտար ականավոր մարդկանց կենսագրությունները պարունակող շատ ստվար մի աշխատություն, հրատարակել է 1839-ին հետևյալ խորագրով. «Կենսագրութիւն երևելի արանց, զոր ծաղկաքաղ համառօտեաց յընդարձակ բառարանէն իւրմէ յերկուս հատորս» (Վենետիկ, 1839, Ա հատոր, 964 էջ, Բ հատոր, 1071 էջ)։ Պարունակում է մեծ մասամբ օտար գործիչների կենսագրությունները՝ քաղված ֆրանսերեն և լատիներեն հանրագիտական բառարաններից[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 357