Մասջիդ է Տուբա
| Մասջիդ է Տուբա ուրդու՝ مسجد طوبٰی | |
|---|---|
| Տեսակ | մզկիթ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Կարաչի |
| Հիմնվել է | 1969 |
| Կառուցման սկիզբ | 1969 |
| Ճյուղ/ավանդույթ | Իսլամ |
| Կարգավիճակ | Գործող |
| Ճարտարապետություն | |
| Ճարտարապետ | Բաբար Համիդ Չաուհան |
| Ոճ | իսլամական |
| Գմբեթ | 1 |
| Արտաքին գմբեթի տրամագիծ | 72 |
| Մինարեթներ | 1 |
| Մինարեթի բարձրություն | 70 |
| Շինանյութ | Մարմար |
| 24°52′N 67°01′E / 24.86°N 67.01°E | |
![]() | |
![]() | |
Մասջիդ է Տուբա կամ Տուբա մզկիթ (ուրդու՝ مسجد طوبٰی), մզկիթ Պակիստանի Սինդ նահանգի Կարաչի քաղաքում։ Տեղի բնակիչների կողմից մզկիթը հայտնի է նաև Գոլ Մասջիդ անվանմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասջիդ է Տուբան կառուցվել է 1969 թվականին Կարաչի քաղաքում։ Տեղակայված է Korangi Road փողոցից ոչ շատ հեռու։ Մզկիթը, համեմատած աշխարհի մյուս մզկիթների հետ, ունի ամենամեծ գմբեթը (նրա տրամագիծը կազմում է 72 մետր)։ Վերջինս նաև հանդիսանում է Կարաչիի հիմնական տուրիստական գրավչությունը։ Մասջիդ է Տուբան կառուցվել է մաքուր սպիտակ մարմարից[1]։ Գմբեթի տրամագիծը կազմում է 72 մետր (236 ոտնաչափ)։ Մինարեի բարձրությունը հասնում է 70 մետրի։ Մզկիթը, իր աղոթքի դահլիճի ընդարձակությամբ աշխարհի 18-րդ խոշորագույն մզկիթն է, որտեղ կարող են տեղավորվել մինչև 5 000 մարդ[2]։
Ներսից խոսող մարդու ձայնը մի ծայրից լսվել է նույնիսկ մզկիթի մյուս ծայրը։ Մզկիթը նախագծվել է պակիստանցի ճարտարապետ Բաբար Համիդ Չաուհանի և ինժեներ Զահիր Հայդեր Նակվի կողմից։

