Մասուրով ապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասուրով ապուր
Ենթատեսակապուր և սննդամթերք
Առաջացման երկիր Շվեդիա

Մասուրով ապուր, նյուպոնսոպպա (շվեդ.՝ Nyponsoppa), շվեդական խոհանոցի ավանդական ուտեստ, պատրաստվում է մասուրի պտուղներից։ Մատուցվում է որպես ըմպելիք կամ որպես աղանդեր՝ կաթի, սերուցքի կամ վանիլային պաղպաղակի հետ, չոր նուշով թխվածքաբլիթով[1]։ Եթե ապուրը օգտագործվում է որպես լիարժեք կերակուր, ապա այս դեպքում, սովորաբար, դա փոքր-ինչ մրգային է և ավելի ջրալի։ Երբեմն այն ուտում են շվեդական հացով։ Ավանդաբար օգտագործվում է մրսածության համար պոլիվիտամինային պարունակության պատճառով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասրե ուտեստներ օգտագործվում է բազմաթիվ ազգային խոհանոցներում։ Շվեդական ուտեստի համար բույսի լավագույն պտուղները համարվում են Rosa rugosa (կնճռոտ մասուր) տեսակի խոշոր պտուղները, բայց նաև օգտագործվում են Rosa canina (Մասրենի սովորական) և Rosa dumalis (պուրակային մասուր) փոքր պտուղները։ Պատրաստման համար անհրաժեշտ պտուղները հասունանում են, երբ թափվում են մասրենու թփից բոլոր տերևները։ Հետագայում դրանք հավաքում են առաջին սառնամանիքից հետո, երբ նրանք դառնում են հասուն և կարմիր, իսկ հետո չորացնում են[2][3]։

Նյուպոնսոպպան խմիչքի տեսքով

Նյուպոնսոպպան սովորաբար պատրաստվում է չորացրած մասուրի պտուղներից, ջրից, կարտոֆիլի ալյուրից (որպես խտացուցիչ) և շաքարից։ Պտուղները գիշերը թրջում են և հեռացնում սերմերը։ Եփում են մինչև փափկի, որպեսզի խառնեն հարիչով։ Այնուհետև ստացված խառնուրդը անցնում է մաղով և կարտոֆիլի ալյուրի օգնությամբ թանձրանում է[4][1]։ Կաթը կամ սերուցքը չեն մտնում հիմնական բաղադրատոմսի մեջ, բայց դրանք կարող են օգտագործվել ավելի պինդ մասսա ստանալու համար։ Ապուրը կարող է օգտագործվել ինչպես տաք, այնպես էլ սառը ձևով, ափսեի կամ բաժակի մեջ։

Մասուրով ապուրը պոլիիվիտամինների բարձր պարունակության պատճառով օգտագործվում է մրսածության, հիվանդությունների ժամանակ[3]։ Շվեդական խանութներում վաճառվում են ինչպես մասուրի պատրաստի ապուրներ, այնպես էլ փոշու տեսքով կիսաֆաբրիկատներ, որոնք պետք է խառնել ջրի հետ։

Հայկական խոհանոցում գոյություն ունի նման ուտեստ՝ մասրամածուն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «So wird man Hagebutten-Härchen los». Impressum k.at. (գերմաներեն). 2020 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. Kalf-Hansen, Sundgren, 2016, էջ 112
  3. 3,0 3,1 «Rosehip soup (Nyponsoppa)». www.swedishfood.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Гранквист, Сванберг, 2006, էջ 42
  5. «Վանաձորցի ընտանիքի թալիսմանը մասուրն է, կամ զբոսաշրջիկները հիացած են հայկական ապուրով». Sputnik Армения. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гранквист, Карл Ян; Сванберг, Лена Катарина. Суп из шиповника // Классические рецепты шведской кухни. — Хельсингборг: LJ Boktryck AB, 2006. — С. 42. — 52 с. — ISBN 978-9152009161
  • Kalf-Hansen, Rune; Sundgren, Lisen. Det vilda köket. — Bonnier Fakta, 2016. — ISBN 978-91-7424-636-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]